icon-menu
icon-menu

Նորություններ

Մասնակցությունը II միջազգային գիտաժողովին

Հոկտեմբերի 22-ին «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը մասնակցել է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի կողմից կազմակերպված «Ֆարմացիայի արդի ձեռքբերումները» II միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

Գիտաժողովի հիմնական նպատակներն էին ներկայացնել ֆարմացիայի ոլորտում գիտական զարգացումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անվանի մասնագետների, գիտնականների, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և երիտասարդ հետազոտողների հետ բաց երկխոսության հնարավորության ընձեռումը:

«Արփիմեդ» ընկերության Դեղազգոնության բաժնի պետի տեղակալ Մարիամ Հովհաննիսյանը գիտաժողովի շրջանակներում ներկայացրեց դեղազգոնության զարգացման պատմությունը և արդի հիմնախնդիրները, խոսեց դեղերի անվտանգության վերաբերյալ տեղեկատվության մշտադիտարկման կարևորության, դեղազգոնության համակարգի գլխավոր փաստաթղթի, ռիսկերի կառավարման պլանի և դեղերի անվտանգության պարբերական հաշվետվության կազմման և անհրաժեշտության վերաբերյալ: Տեղեկացրեց ռիսկերի կառավարման կարևորության, ռիսկերի առաջացման հնարավոր պատճառների և դրանց նվազեցման համար ձեռնարկվող միջոցառումների մասին:

Զեկույցի ավարտին տեղի ունեցան քննարկումներ՝ հարց ու պատասխանի տեսքով։

Գիտաժողովին ներկա էին «Արփիմեդ» ընկերության աշխատակիցները՝ ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանի հետ: