icon-menu
icon-menu

Նորություններ

«Դեղազգոնությունը որպես դեղագործական ընկերության անբաժան մասնիկ» թեմայով զեկույց

Մայիսի 18-ին «Արփիմեդ» դեղագործական ընկերության Դեղազգոնության բաժնի աշխատակիցները, բաժնի ղեկավար՝ Տաթևիկ Միքայելյանի գլխավորությամբ, կազմակերպեցին զեկույց՝
«Դեղազգոնությունը որպես դեղագործական ընկերության անբաժան մասնիկ» թեմայով։

Պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ հանդիպումն անցկացվեց երկու խմբով:

Մարիամ Հովհաննիսյանը խոսեց դեղազգոնության, նրա պատմության, նպատակների և արդիականության մասին։

Նարե Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ է դեղազգոնության համակարգի գլխավոր փաստաթուղթը:  Խոսեց դեղերի անվտանգության վերաբերյալ տեղեկատվության մշտադիտարկման կարևորության մասին։

Տաթևիկ Միքայելյանը խոսեց ռիսկերի կառավարման կարևորության, ռիսկերի առաջացման հնարավոր պատճառների և դրանց նվազեցման համար ձեռնարկվող միջոցառումների մասին:

Լուսինե Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ է դեղերի անվտանգության պարբերական հաշվետվությունը: Խոսվեց հաշվետվության կազմման անհրաժեշտության և բովանդակության մասին:

Զեկույցի ավարտին տեղի ունեցան քննարկումներ՝ հարց ու պատասխանի տեսքով։