icon-menu
icon-menu

Հայտարարություն

Հայտարարություն

«Արփիմեդ» ընկերությունը հայտարարում է մրցույթ Որակի հսկման լաբորատորիայում քիմիկի և քիմիկ անալիտիկի թափուր հաստիքների համար:

Աշխատակցի պարտականություններն են՝

1. Համաձայն դեղագրքերի կատարում է հումքի/ փաթեթավորման նյութերի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի անհրաժեշտ նմուշառումները և փորձաքննությունները, այդ թվում` պատրաստի արտադրանքի կայունության փորձաքննությունները,

2. Իրականացնում է փորձաքննությունների պատշաճ փաստաթղթավորում,

3. Շահագործում և ստուգաչափում է լաբորատոր սարքավորումները

4. Աջակցում է որակի հսկման համակարգի կատարելագործմանը և այլն:

Գիտելիքներ և հմտություններ

✅ Բարձրագույն մասնագիտական կրթություն

✅ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն

✅ Թիմում աշխատելու կարողություն

✅ Ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ

Աշխատանքային փորձը ցանկալի է:

Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով: Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել ani_ghazaryan@arpimed.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է: