icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Մետոպրոլոլ, 50 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբԱդրենապաշարիչներ

Դեղի առևտրային անվանումըՄետոպրոլոլ

Դեղի միջազգային անվանումըՄետոպրոլոլի տարտրատ (Мetoprolol tartrate)

Բաղադրություն

Մեկ դեղահատը պարունակում է.

ակտիվ բաղադրանյութ՝ մետոպրոլոլի տարտրատ՝ 50 մգ

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզայի մոնոհիդրատ, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ, կալցիումի հիդրոֆոսֆատ:

Դեղաբանական խումբ և ATC կոդ

Կարդիոսելեկտիվ բետա1– ադրենոպաշարիչ, C07AB02

Ցուցումներ
  • չափավոր կամ միջին ծանրության զարկերակային գերճնշում (որպես մոնոթերապիա կամ այլ հակագերճնշումային դեղերի հետ զուգահեռ)
  • սրտային ռիթմի խանգարում (սինուսային հաճախասրտություն, փորոքային և սուպրավենտիկուլյար առիթմիաներ, էքստրասիստոլիա)
  • մետոպրոլոլի վաղ կիրառումը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում նվազեցնում է ինֆարկտի զոնայի չափսը և փորոքային ֆիբրիլյացիայի հաճախականությունը: Ցավի մեղմացումը կարող է նվազեցնել օպիոիդ ցավազրկողների նկատմամբ պահանջը
  • ստենոկարդիա
  • սրտամկանի ինֆարկտի երկրորդային կանխարգելում
  • թիրեոտոքսիկոզ (համակցված բուժման դեպքում)
  • միգրենի նոպաների կանխարգելում
Կիրառման եղանակ և դեղաչափեր

Ներքին ընդունման համար՝ սննդի հետ կամ անմիջապես ուտելուց հետո, դեղահատերը կարելի է կիսել և խմել հեղուկով:

Առավելագույն դեղաչափը չպետք է գերազանցի օրական 400 մգը:

Զարկերակային գերճնշման դեպքում նախնական դեղաչափը կազմում է 100 մգ/օրական՝ 1-2 ընդունումների ձևով, անհրաժեշտության դեպքում՝ 200 մգ/օրական: Զարկերակային ճնշումն իջեցնելու համար կարելի է դիտարկել նաև միզամուղների և անոթալայնիչների հետ համատեղ կիրառման հնարավորությունը:

Ստենոկարդիայի դեպքում – 50-100 մգ օրական 2-3 անգամ:

Տախիառիթմիայի դեպքում – 50 մգ օրական 2-3 անգամ, անհրաժեշտության դեպքում՝ 200-300 մգ/օրական:

Սրտամկանի ինֆարկտի վաղ կանխարգելում – 200 մգ/օրական:

Պերօրալ, բուժումը պետք է սկսվի վերջին ներերակային ներարկումից հետո 15 րոպեի ընթացքում, 50 մգ՝ ամեն 6 ժամը մեկ՝ 48 ժամվա ընթացքում, նախընտրելի է՝ կրծքավանդակում ցավի առաջացումից հետո 12 ժամվա ընթացքում: Պացիենտները, որոնք չեն կարողանում տանել ամբողջական ներերակային դեղաչափը, պետք է ընդունեն խորհուրդ տրվող պերօրալ դեղաչափի կեսը:

Պահպանողական դեղաչափ

Սովորաբար պահպանողական դեղաչափը կազմում է 200 մգ՝ բաժանված մի քանի ընդունումների միջև: Բուժումը պետք է շարունակել նվազագույնը 3 ամիս:

Թիրեոտոքսիկոզ

50 մգ օրական 4 անգամ: Վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորումից հետո պետք է աստիճանաբար իջեցնել դեղաչափը:

Միգրենի պրոֆիլակտիկա – 100-200 մգ/օրական՝ 2-4 ընդունումով:

Պարօքսիզմալ սուպրավենտրիկուլյար հաճախասրտության ժամանակ ներմուծվում է պարէնտերալ՝ ստացիոնարի պայմաններում, դանդաղ, 2-5 մգ դեղաչափով (1-2 մգ/րոպե): Առիթմիայի նոպան վերացնելուց հետո հիվանդին նշանակում են 50 մգ օրական 4 անգամ պերօրալ ընդունում, ընդ որում՝ առաջին դեղաչափն ընդունում են ն/ե ներմուծման դադարեցումից 15 րոպե հետո:

Մանկաբուժության մեջ

Խորհուրդ չի տրվում:

Երիկամային և լյարդային անբավարարություն ունեցեղ պացիենտներ

Անհրաժեշտ է դեղաչափի շտկում: Պետք է հետևել բժշկի նշանակմանը:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf