Դիֆենինը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բժիշկը կամ դեղագործը։
Եթե Դուք ունեք որևէ կասկած դեղի ընդունման վերաբերյալ, ապա ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի հետ։
Դեղահատերը ընդունեք ամբողջությամբ, ամեն օր նույն ժամին։
Մեծահասակներ
Դեղաչափը սահմանում են անհատապես։ Մեծահասակ հիվանդների մեծամասնությանը անհրաժեշտ է օրական 200–500 մգ՝ մեկանգամյա ընդունմամբ կամ բաժանված դեղաչափերի։ Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է ավելացվել։
Երեխաներ և դեռահասներ
Խորհուրդ տրվող օրական դեղաչափը կազմում է 5 մգ/կգ մարմնի քաշի համար՝ բաժանված դեղաչափով, օրական երկու անգամ, դեղաչափի հետագա ավելացմամբ, բայց ոչ ավելի քան 300 մգ/օր։
Տարեց հիվանդներ
Պլազմայից Դիֆենինի նվազեցված մաքրազերծման պատճառով կարող է պահանջվել ավելի ցածր դեղաչափ կամ ավելի հազվադեպ ընդունում։ Տարեց հիվանդների համար, ովքեր կարող են ընդունել նաև այլ դեղեր, Դիֆենինի դեղաչափը կարող է պահանջել մանրակրկիտ ուսումնասիրություն և բուժող բժշկի կողմից ճշգրտում։
Երիկամների կամ լյարդի խնդիրներ
Համոզվեք, որ Ձեր բժիշկը տեղյակ է՝ արդյոք ունեք լյարդի կամ երիկամների խնդիրներ, քանի որ հնարավոր է Ձեզ անհրաժեշտ լինի դեղաչափի ճշգրտում։
Եթե Դուք ընդունել եք Դիֆենինի ավելի շատ դեղահատեր, քան Ձեզ խորհուրդ է տրվել՝
Ֆենիտոինի գերդեղաչափման հետևանքները վտանգավոր են։ Եթե Դուք ընդունել եք չափից շատ դեղահատ, անմիջապես դիմեք բժշկի կամ մոտակա հիվանդանոցի ընդունարան։ Միշտ վերցրեք դեղի տուփը Ձեզ հետ՝ անկախ նրանից՝ դեղը մնացե՞լ է, թե՞ ոչ։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Դիֆենին
Եթե մոռացել եք ընդունել հերթական դեղաչափը, ընդունեք այն հենց հիշեք, եթե արդեն չի հասել հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակը։ Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար։
Եթե Դուք դադարեցնում եք Դիֆենինի ընդունումը
Պետք չէ դադարեցնել Դիֆենինի ընդունումը առանց բժշկի հետ խորհրդատվության։ Դեղի կտրուկ դադարեցումը բարձրացնում է ցնցումների առաջացման ռիսկը։ Եթե Ձեզ անհրաժեշտ է դադարեցնել Դիֆենինի ընդունումը, Ձեր բժիշկը կորոշի՝ որ մեթոդն է համապատասխանում Ձեզ։
Եթե Դուք դեղի կիրառման վերաբերյալ հավելյալ հարցեր ունեք, պետք է դիմել բուժող բժշկին կամ դեղագործին։