Էրիթրոմիցին դեղահատերի ակտիվ նյութը էրիթրոմիցինն է (էթիլսուկցինատի տեսքով), որը պատկանում է մակրոլիդների խմբին։
Էրիթրոմիցին դեղահատերն օգտագործվում են տարբեր վարակների կանխարգելման և բուժման համար, ինչպիսիք են՝
- կոկորդի և քթի հարակից խոռոչների վարակներ,
- ստորին շնչուղիների վարակներ, այդ թվում՝ բրոնխիտ և թոքաբորբ,
- ականջի վարակներ,
- բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի վարակներ,
- աչքի վարակներ,
- մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ, ներառյալ՝ ակնեն,
- ստամոքս-աղիքային տրակտի վարակներ,
- այրվածքներից, վիրահատություններից կամ ստոմատոլոգիական միջամտություններից հետո վարակների կանխարգելում,
- այլ վարակներ, ինչպիսիք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ոսկրերի վարակները կամ սկարլատինան։




