icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Էրիթրոմիցին, 400մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՀակամանրէային դեղեր

ATC ենթախումբՄակրոլիդային խմբի հակաբիոտիկներ (համակարգային օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԷրիթրոմիցին

Դեղի միջազգային անվանումըԷրիթրոմիցին (Erythromycin)

Ի՞նչ է էրիթրոմիցինը և ինչի համար է այն կիրառվում

Էրիթրոմիցին դեղահատերի ակտիվ նյութը էրիթրոմիցինն է (էթիլսուկցինատի տեսքով), որը պատկանում է մակրոլիդների խմբին։

Էրիթրոմիցին դեղահատերն օգտագործվում են տարբեր վարակների կանխարգելման և բուժման համար, ինչպիսիք են՝

  • կոկորդի և քթի հարակից խոռոչների վարակներ,
  • ստորին շնչուղիների վարակներ, այդ թվում՝ բրոնխիտ և թոքաբորբ,
  • ականջի վարակներ,
  • բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի վարակներ,
  • աչքի վարակներ,
  • մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ, ներառյալ՝ ակնեն,
  • ստամոքս-աղիքային տրակտի վարակներ,
  • այրվածքներից, վիրահատություններից կամ ստոմատոլոգիական միջամտություններից հետո վարակների կանխարգելում,
  • այլ վարակներ, ինչպիսիք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ոսկրերի վարակները կամ սկարլատինան։
Ինչպես ընդունել էրիթրոմիցին դեղը

Միշտ ընդունեք այս դեղը՝ խստորեն պահպանելով բժշկի կողմից նշանակված ցուցումները։ Եթե դուք ունեք որեւէ կասկածներ դեղի ընդունման վերաբերյալ, ապա պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ։

Մեծահասակների և 8 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված սովորական դեղաչափ՝

Օրական 2 գ բաժանված դեղաչափերով- 1 գ օրական երկու անգամ, ընդունեք սննդի ժամանակ կամ սննդից առաջ։ Ծանր ընթացող վարակների դեպքում Ձեզ կարող են խորհուրդ տալ ընդունել օրական մինչև 4 գ։

Շարունակեք ընդունել այս դեղը այնքան, մինչև կուրսը չի ավարտվել, կամ մինչև Ձեր բժիշկը չեղարկի բուժումը, նույնիսկ եթե Ձեզ լավ եք զգում։ Եթե դուք դադարեցնեք բուժումը ավելի վաղ, ապա հնարավոր է վարակը կրկնվի։

 

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ էրիթրոմիցին, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք պատահաբար կուլ եք տվել ավելին, քան Ձեր բժիշկը նշանակել է, կամ եթե երեխան սխալմամբ կուլ է տվել այս դեղը, անմիջապես դիմեք բժշկին կամ մոտակա հիվանդանոց։

Գերդոզավորման դեպքում դիտվում է լսողության ժամանակավոր կորուստ, սրտխառնոց, փսխում և լուծ։

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել էրիթրոմիցին

Եթե Դուք մոռացել եք ընդունել հերթական դեղաչափը, ընդունեք այն անմիջապես, երբ հիշեք։ Մի՛ ընդունեք ավելի շատ դեղահատ, քան նշանակված է, եթե իհարկե  բժիշկը Ձեզ չի նշանակել։

Եթե ունեք լրացուցիչ հարցեր դեղի ընդունման վերաբերյալ, դիմեք Ձեր բժշկին կամ դեղագործին։

Դեղաբանական հատկություններ

Ֆարմակոթերապևտիկ խումբ՝ Հակաբիոտիկներ համակարգային օգտագործման համար: Մակրոլիդներ:

ATC կոդ՝ J01FA01:

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկություն

Ի՞նչ է պարունակում էրիթրոմիցինը

Ազդող նյութ: 400 մգ Էրիթրոմիցին (էթիլսուկցինատի տեսքով)

Օժանդակ նյութեր: Միկրոբյուրեղային ցելյուլոզ, պովիդոն  Կ30, եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ, օսլայի նատրիումական գլիկոլատ։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf