icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Էքսպեկտորանտ, օշարակ

ԴեղաձեվըՀեղուկ (ներքին ընդունման համար)

ATC խումբԹոքաբանություն

ATC ենթախումբԽորխալույծ և խորխաբեր դեղեր

Դեղի առևտրային անվանումըԷքսպեկտորանտ

Դեղի միջազգային անվանումըԳվայֆենեզին, Քլորֆենիրամինի մալեատ, Ֆենիլպրոպանոլամինի հիդրոքլորիդ

Ինչ է իրենից ներկայացնում Էքսպեկտորանտը և ինչի համար է այն օգտագործվում

Էքսպեկտորանտ դեղը օգտագործվում է մրսածության ախտանիշների բուժման համար, որոնք ուղեկցվում են հազով և քթի փակվածությամբ:

Էքսպեկտորանտ դեղի ընդունում

Միշտ ընդունեք դեղը բուժող բժիշկի կամ դեղատան աշխատակցի առաջարկություններին լիովին համապատասխան։ Եթե ի հայտ են գալիս կասկածներ, խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ։

 

Խորհուրդ տրվող դեղաչափ

Մեծահասակներ և 12 տարեկան և բարձր դեռահասներ՝ նշանակվում է 5 մլ օշարակ՝ յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ: Խորհուրդ չի տրվում ընդունել օրական ավելի քան 4 անգամ։

6-12 տարեկան երեխաներ՝ նշանակվում է 2.5-5 մլ օշարակ՝ յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ: Խորհուրդ չի տրվում ընդունել օրական ավելի քան 4 անգամ։

 

Օգտագործման եղանակը

Ներքին օգտագործման համար։

 

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Էքսպեկտորանտ, քան անհրաժեշտ է

Ախտանիշներ՝ սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավեր; ծանր դեպքերում զարգանում է լյարդի անբավարարություն, էնցեֆալոպաթիա և կոմա։

Բուժում՝ ստամոքսի լվացում, ակտիվացած ածուխի ընդունում և հիվանդի հոսպիտալացում։

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Էքսպեկտորանտ դեղը

Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար։

 

Եթե Դուք դադարեցրել եք Էքսպեկտորանտ դեղի ընդունումը

Եթե ունեք հարցեր դեղի օգտագործման վերաբերյալ, դիմեք Ձեր բուժող բժշկին, դեղատան աշխատակցին կամ բուժքրոջը։

Փաթեթի պարունակություն և այլ տեղեկություններ

Էքսպեկտորանտը պարունակում է՝

Ազդող նյութ՝ գվայֆենեզին, քլորֆենիրամին մալեատ, ֆենիլպրոպանոլամին հիդրոքլորիդ

Օժանդակ բաղադրանյութեր՝ շաքար, սորբիտոլի 70% լուծույթ, լիմոնաթթու, նատրիումի ցիտրատ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, բալի բուրահաղորդիչ, ներկանյութ պոնսո 4R (E124), էթանոլ, մաքրված ջուր։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf