Ֆուրոսեմիդ դեղը պետք է միշտ ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բուժող բժիշկը։ Եթե ունեք կասկածներ, կարող եք խորհրդակցել բժշկի կամ դեղագետի հետ:
Դեղահատերը կուլ տվեք մեկ բաժակ ջրով։
Դեղաչափումը
- Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ․
Օրգանիզմում հեղուկի կուտակում․ առաջարկվող սկզբնական դեղաչափը կազմում է 40 մգ առավոտյան, այնուհետև 20 մգ օրական կամ 40 մգ օրը մեջ։ Օրվա առավելագույն դեղաչափը կարող է կազմել մինչև 80 մգ։
Արյան բարձր ճնշում․ 20–40 մգ՝ օրը երկու անգամ։
Տարեցներ․ տվյալ տարիքային խմբի համար դեղաչափը կարող է կրճատվել։
12 տարեկանից փոքր երեխաներ․ տվյալ տարիքային խմբի համար խորհուրդ է տրվում կիրառել դեղամիջոցի ավելի հարմար դեղաձև։
Դեղաչափի ճշգրտումը կարող է անհրաժեշտ լինել հետևյալ դեպքերում՝
- հիպոպրոտեինեմիա,
- լյարդի մեծացում կամ գործառույթի խանգարում։
Եթե Դուք ընդունել եք Ֆուրոսեմիդը ավելի շատ, քան խորհուրդ է տրվում
Եթե Դուք ընդունել եք Ֆուրոսեմիդի ավելի շատ դեղահատեր, քան խորհուրդ է տրվում, անմիջապես դիմեք Ձեր բուժող բժշկին կամ անհապաղ գնացեք հիվանդանոց՝ Ձեզ հետ վերցնելով դեղի տուփը։ Գերադոզավորման ախտանիշները ներառում են ջրազրկում (դեհիդրատացիա) և արյան մեջ որոշ նյութերի պարունակության փոփոխություններ։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Ֆուրոսեմիդ դեղը
Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը, ընդունեք այն, երբ հիշեք։ Այնուհետև ընդունեք հաջորդ դեղաչափը՝ սովորական առաջարկվող ժամին։ Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողածը լրացնելու համար։
Եթե Դուք դադարեցրել եք Ֆուրոսեմիդի կիրառումը
Նախքան Ֆուրոսեմիդի կիրառումը դադարեցնելը՝ խոսեք Ձեր բուժող բժշկի հետ։