icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ֆուրոսեմիդ, 40 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբՄիզամուղներ

Դեղի առևտրային անվանումըՖուրոսեմիդ

Դեղի միջազգային անվանումըՖուրոսեմիդ (furosemide)

Ի՞նչ է Ֆուրոսեմիդը և ինչի՞ համար է այն կիրառվում

Ֆուրոսեմիդը պատկանում է միզամուղներ կոչվող դեղերի խմբին։

Ֆուրոսեմիդը նախատեսված է այտուցային համախտանիշի բուժման համար, որի ժամանակ հեղուկի ավելցուկը կուտակվում է օրգանիզմի հյուսվածքներում՝ սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, արյունատար անոթների խանգարումների կամ արյան բարձր ճնշման հետևանքով։ Ֆուրոսեմիդի օգնությամբ հեղուկի ավելցուկային քանակը դուրս է բերվում օրգանիզմից երիկամների միջոցով։

Ինչպես ընդունել Ֆուրոսեմիդ դեղը

Ֆուրոսեմիդ դեղը պետք է միշտ ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բուժող բժիշկը։ Եթե ունեք կասկածներ, կարող եք խորհրդակցել բժշկի կամ դեղագետի հետ:

Դեղահատերը կուլ տվեք մեկ բաժակ ջրով։

 

Դեղաչափումը

  • Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ

Օրգանիզմում հեղուկի կուտակում առաջարկվող սկզբնական դեղաչափը կազմում է 40 մգ առավոտյան, այնուհետև 20 մգ օրական կամ 40 մգ օրը մեջ։ Օրվա առավելագույն դեղաչափը կարող է կազմել մինչև 80 մգ։

Արյան բարձր ճնշում 20–40 մգ՝ օրը երկու անգամ։

Տարեցներ տվյալ տարիքային խմբի համար դեղաչափը կարող է կրճատվել։

12 տարեկանից փոքր երեխաներ տվյալ տարիքային խմբի համար խորհուրդ է տրվում կիրառել դեղամիջոցի ավելի հարմար դեղաձև։

Դեղաչափի ճշգրտումը կարող է անհրաժեշտ լինել հետևյալ դեպքերում՝

  • հիպոպրոտեինեմիա,
  • լյարդի մեծացում կամ գործառույթի խանգարում։

 

Եթե Դուք ընդունել եք Ֆուրոսեմիդը ավելի շատ, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք ընդունել եք Ֆուրոսեմիդի ավելի շատ դեղահատեր, քան խորհուրդ է տրվում, անմիջապես դիմեք Ձեր բուժող բժշկին կամ անհապաղ գնացեք հիվանդանոց՝ Ձեզ հետ վերցնելով դեղի տուփը։ Գերադոզավորման ախտանիշները ներառում են ջրազրկում (դեհիդրատացիա) և արյան մեջ որոշ նյութերի պարունակության փոփոխություններ։

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Ֆուրոսեմիդ դեղը

Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը, ընդունեք այն, երբ հիշեք։ Այնուհետև ընդունեք հաջորդ դեղաչափը՝ սովորական առաջարկվող ժամին։ Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողածը լրացնելու համար։

 

Եթե Դուք դադարեցրել եք Ֆուրոսեմիդի կիրառումը

Նախքան Ֆուրոսեմիդի կիրառումը դադարեցնելը՝ խոսեք Ձեր բուժող բժշկի հետ։

Դեղաբանական հատկություններ

Դեղաբանական խումբ – Սիրտ-անոթային համակարգ։ Հակահիպերտենզիվ դեղեր։ Միզամուղներ, կանթային միզամուղներ։

ԱԲՔ կոդ – C03CA01

Ինչ է պարունակում ֆուրոսեմիդ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

 Ինչ է պարունակում Ֆուրոսեմիդը

Մեկ դեղահատը պարունակում է․

Ակտիվ բաղադրատարր՝ ֆուրոսեմիդ – 40 մգ

Օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզայի մոնոհիդրատ, մագնեզիումի ստեարատ, նատրիումի օսլայի գլիկոլատ, պովիդոն, եգիպտացորենի օսլա։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf