icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Հալոպերիդոլ, 5 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

ATC ենթախումբՆեյրոլեպտիկներ

Դեղի առևտրային անվանումըՀալոպերիդոլ

Դեղի միջազգային անվանումըՀալոպերիդոլ (Haloperidol)

Ի՞նչ է Հալոպերիդոլը և ինչի համար է այն կիրառվում

Հալոպերիդոլը հանդիսանում է Հալոպերիդոլ դեղի ակտիվ նյութը։ Հալոպերիդոլը պատկանում է  հակափսիխոտիկ դեղերի խմբին։

Հալոպերիդոլը կիրառվում է հետևյալ հիվանդությունների բուժման համար՝

Մեծահասակներ՝ 18 տարեկան և բարձր հիվանդներ

  • շիզոֆրենիա և շիզոաֆեկտիվ խանգարումներ,
  • զառանցանքի (դելիրիումի) դեպքում, երբ ոչդեղորայքային բուժման մեթոդները անարդյունավետ են,
  • I տիպի երկբևեռ (բիպոլյար) խանգարման հետ կապված չափավոր և ծանր մանիակալ դրվագների դեպքում,
  • սուր փսիխոմոտոր գրգռվածության, որոնք կապված են փսիխոզային խանգարումների կամ I տիպի երկբևեռ (բիպոլյար) խանգարման մանիակալ դրվագների հետ,
  • կայուն ագրեսիայի և հոգեկան ախտանիշների դեպքում Ալցհեյմերի միջին և ծանր աստիճանի դեմենցիա և անոթային դեմենցիա ունեցող հիվանդների մոտ, երբ ոչդեղորայքային բուժումը անարդյունավետ է և երբ առկա է իրեն կամ ուրիշներին վնաս պատճառելու վտանգ,
  • տիկային խանգարումների, ներառյալ Տուրետի համախտանիշի դեպքում՝ ծանր խանգարումներ ունեցող հիվանդների մոտ, մանկավարժական, հոգեբանական կամ որևէ դեղորայքային բուժման անարդյունավետությյան դեպքում,
  • Հանտինգտոնի հիվանդության ժամանակ առաջացող թեթև և միջին աստիճանի ծանրության խորեայի դեպքում, երբ այլ դեղամիջոցները անարդյունավետ են կամ կամ առկա է դեղորայքային անտանելիություն։

 Մանկական տարիքի հիվանդներ

Բուժում`                               

  • Շիզոֆրենիա՝ 13-17 տարեկան դեռահասների մոտ, երբ այլ դեղորայքային բուժման մեթոդները անարդյունավետ են կամ առկա է դեղորայքային անտանելիություն։
  • Մշտական ծանր ագրեսիա՝ 6-17 տարեկան երեխաների և դեռահասների մոտ, ովքեր տառապում են աուտիզմով կամ տարածուն զարգացման խանգարումներով, երբ այլ բուժման մեթոդները անարդյունավետ են կամ առկա է դեղորայքային անտանելիություն:
  • Տիկային խանգարումներ, ներառյալ Տուրետի համախտանիշ՝ 10-17 տարեկան երեխաների և դեռահասների մոտ՝ ծանր խանգարումների դեպքում, երբ մանկավարժական, հոգեբանական և այլ դեղորայքային բուժումները եղել են անարդյունավետ։
Ինչպես ընդունել Հալոպերիդոլը

Հալոպերիդոլը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։ Եթե Դուք ունեք որևէ կասկած, պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ։

 

Դեղաչափման ռեժիմ
Ձեր բուժող բժիշկը կսահմանի Հալոպերիդոլի դեղաչափն ու ընդունման տևողությունը։ Դեղաչափը սահմանվում է անհատական։ Շատ կարևոր է ընտրված դեղաչափը ճիշտ ընդունել։

Մեծահասակներ
Խորհուրդ է տրվում ցածր սկզբնական դեղաչափ, որը հետագայում կարող է ճշգրտվել՝ կախված հիվանդի արձագանքից։ Հիվանդներին միշտ պետք է ապահովել նվազագույն արդյունավետ դեղաչափով։

Հալոպերիդոլի դեղաչափման առաջարկություններ մեծահասակների (18 տարեկան և բարձր) համար
Շիզոֆրենիայի և շիզոաֆեկտիվ խանգարման բուժում

  • Օրական 2-10 մգ ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ մեկանգամյա դեղաչափով կամ բաժանված 2 ընդունման։ Շիզոֆրենիայի առաջին դրվագ ունեցող հիվանդները սովորաբար արձագանքում են օրական 2-4 մգ դեղաչափին, մինչդեռ բազմակի շիզոֆրենիայով հիվանդներին կարող է պահանջվել օրական մինչև 10 մգ դեղաչափեր։
  • Դեղաչափի ճշգրտումը կարելի է կատարել յուրաքանչյուր 1–7 օրը մեկ։
  • Հիվանդների մեծամասնության մոտ օրական 10 մգ-ից բարձր դեղաչափերը չեն ցուցաբերել առավել արդյունավետություն համեմատած ավելի ցածր դեղաչափերի հետ և կարող են առաջացնել էքստրապիրամիդային (արտաբրգային) ախտանշանների հաճախականության բարձրացում։  Երբ դիտարկվում է օրական 10 մգ-ից բարձր դեղաչափի կիրառումը, անհրաժեշտ է գնահատել անհատական օգուտ-ռիսկ հարաբերակցությունը։
  • Օրական առավելագույն դեղաչափը կազմում է 20 մգ, քանի որ անվտանգության նկատառումները գերակշռում են ավելի բարձր դեղաչափերով բուժման կլինիկական առավելություններին:

Դելիրիումի շտապ բուժում ոչ դեղորայքային բուժման մեթոդների անարդյունավետության դեպքում

  • Օրական 1-10 մգ ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ մեկանգամյա դեղաչափով կամ բաժանված 2-3 ընդունման
  • Բուժումը պետք է սկսել հնարավորինս նվազագույն դեղաչափից, և այն անհրաժեշտ է աստիճանաբար ճշգրտել մինչև 2-4 ժամվա միջակայք, եթե գրգռվածությունը շարունակվում է՝ մինչև առավելագույն 10 մգ/օր դեղաչափով։

I տիպի բիպոլյար խանգարման հետ կապված միջին և ծանր մանիակալ դրվագների բուժում

Օրական 2-10 մգ ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ մեկանգամյա դեղաչափով կամ բաժանված 2 ընդունման։

  • Դեղաչափի ճշգրտումը կարող է կատարվել յուրաքանչյուր 1–3 օրը մեկ։
  • Օրական 10 մգ-ից բարձր դեղաչափերը հիվանդների մեծամասնության մոտ չեն ցուցաբերել ավելի բարձր արդյունավետություն՝ համեմատած ավելի ցածր դեղաչափերի հետ և կարող են առաջացնել էքստրապիրամիդալ (արտաբրգային) ախտանիշների հաճախականության բարձրացում։ Երբ դիտարկվում է օրական 10 մգ-ից բարձր դեղաչափի կիրառումը, անհրաժեշտ է գնահատել անհատական օգուտ-ռիսկ հարաբերակցությունը։
  • Օրական առավելագույն դեղաչափը կազմում է 15 մգ, քանի որ անվտանգության նկատառումները գերակշռում են ավելի բարձր դեղաչափերով բուժման կլինիկական առավելությունները:
  • Հալոպերիդոլ դեղահատերի հետագա կիրառումը պետք է գնահատել բուժման վաղ փուլում։

Հոգեկան խանգարմամբ կամ I տիպի բիպոլյար խանգարման մանիակալ դրվագներով պայմանավորված սուր փսիխոմոտոր գրգռվածության բուժում

  • 5-10 մգ ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ անհրաժեշտության դեպքում կրկնել 12 ժամ անց, մինչև առավելագույնը օրական 20 մգ դեղաչափով։
  • Հալոպերիդոլ դեղահատերի հետագա կիրառման անհրաժեշտությունը պետք է գնահատել բուժման վաղ փուլերում։
  • Հալոպերիդոլի միջմկանային ներարկումներից հալոպերիդոլի դեղահատերի անցման ժամանակ պետք է սկսել ներքին ընդունումը դեղաչափի 1:1 փոխակերպմամբ՝ հետագա դեղաչափի ճշգրտմամբ՝ ըստ կլինիկական արձագանքի։

Կայուն ագրեսիայի և հոգեկան ախտանիշների բուժում Ալցհեյմերի միջին և ծանր աստիճանի դեմենցիա և անոթային դեմենցիա ունեցող հիվանդների մոտ, երբ ոչդեղորայքային բուժումը անարդյունավետ է և երբ առկա է իրեն կամ ուրիշներին վնաս պատճառելու վտանգ

  • Օրական 0.5-5 մգ ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ մեկանգամյա դեղաչափով կամ բաժանված 2 ընդունման։
  • Դեղաչափի ճշգրտումը կարող է կատարվել յուրաքանչյուր 1–3 օրը մեկ։
  • Բուժման շարունակման անհրաժեշտությունը պետք է վերանայվի ոչ ուշ, քան 6 շաբաթ անց։

Տիկային խանգարումների, ներառյալ Տուրետի համախտանիշի  բուժում ծանր խանգարումներ ունեցող հիվանդների մոտ, մանկավարժական, հոգեբանական կամ այլ դեղորայքային բուժման անարդյունավետությունից հետո

  • Օրական 0.5-5 մգ պերօրալ ընդունմամբ՝ մեկանգամյա դեղաչափով կամ բաժանված 2 ընդունմամբ։
  • Դեղաչափի ճշգրտումը կարող է կատարվել յուրաքանչյուր 1-7 օրը մեկ։
  • Բուժման շարունակման անհրաժեշտությունը պետք է վերանայվի յուրաքանչյուր 6–12 ամիսը մեկ։

Հանտինգտոնի հիվանդության ժամանակ առաջացող թեթև և միջին աստիճանի ծանրության խորեայի դեպքում, երբ այլ դեղամիջոցները անարդյունավետ են կամ առկա է դեղորայքային անտանելիություն:

  • Օրական 2-10 մգ ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ մեկանգամյա դեղաչափով կամ բաժանված 2 ընդունման։
  • Դեղաչափի ճշգրտումը կարող է կատարվել յուրաքանչյուր 1–3 օրը մեկ։

 

Բուժման դադարեցում

Խորհուրդ է տրվում հալոպերիդոլի աստիճանական հանում։

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Հալոպերիդոլը

  • Եթե Դուք մոռացել եք ընդունել Հալոպերիդոլը, ընդունեք հաջորդ դեղաչափը նշանակված ժամին և շարունակեք պահպանել նշանակված դեղաչափի ռեժիմը։
  • Մի ընդունեք կրկնակի դեղաչափ։

 

Բնակչության հատուկ խմբեր

Տարեցներ

Տարեց հիվանդների դեպքում խորհուրդ են տրվում հալոպերիդոլի հետևյալ սկզբնական դեղաչափերը ՝

  • Կայուն ագրեսիայի և հոգեկան ախտանիշների բուժում Ալցհեյմերի միջին և ծանր աստիճանի դեմենցիա և անոթային դեմենցիա ունեցող հիվանդների մոտ, երբ ոչդեղորայքային բուժումը անարդյունավետ է և երբ առկա է իրեն կամ շրջապատող մարդկանց վնաս պատճառելու վտանգ՝ օրական 0.5 մգ:
  • Մնացած բոլոր ցուցումներով առաջարկվում է ընդունել մեծահասակների նվազագույն դեղաչափի կեսը։

Հալոպերիդոլի դեղաչափը կարող է ճշգրտվել՝ կախված հիվանդի արձագանքից։ Տարեց հիվանդներին խորհուրդ է տրվում զգուշությամբ և աստիճանաբար բարձրացնել դեղաչափը։
Տարեց հիվանդների համար առավելագույն դեղաչափը կազմում է օրական 5 մգ։

Օրական 5 մգ-ից բարձր դեղաչափերը պետք է վերանայվեն միայն այն հիվանդների համար, ովքեր լավ են տարել ավելի բարձր դեղաչափերը, և հիվանդի համար անհատական օգուտ և ռիսկ հարաբերակցությունը վերագնահատումից հետո։

 

Երիկամային անբավարարություն

Երիկամային անբավարարության ազդեցությունը հալոպերիդոլի ֆարմակոկինետիկայի վրա չի գնահատվել։ Դեղաչափի ճշգրտումը խորհուրդ չի տրվում, սակայն պետք է ցուցաբերել զգուշություն երիկամային անբավարարությամբ հիվանդների բուժման ժամանակ։ Սակայն սուր երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներին կարող է անհրաժեշտ լինել ավելի ցածր սկզբնական դեղաչափ, որի հետագա ճշգրտումը պետք է կատարվի ավելի փոքր քայլերով և ավելի երկար ընդմիջումներով, քան այն հիվանդների մոտ, ովքեր չունեն երիկամային անբավարարություններ։

 

Լյարդային անբավարարություն

Լյարդային անբավարարության ազդեցությունը հալոպերիդոլի ֆարմակոկինետիկայի վրա չի գնահատվել։ Քանի որ հալոպերիդոլը զգալիորեն մետաբոլիզացվում է լյարդում, խորհուրդ է տրվում կրկնակի նվազեցնել սկզբնական դեղաչափը և դեղաչափի ճշգրտումն իրականացնել ավելի փոքր քայլերով և ավելի երկար ընդմիջումներով, քան այն հիվանդների մոտ, ովքեր չունեն լյարդային անբավարարություն։

 

Հալոպերիդոլի դեղաչափման ցուցումներ երեխաների համար

Շիզոֆրենիայի բուժում 13-17 տարեկան դեռահասների մոտ՝ երբ այլ դեղորայքային բուժման մեթոդները անարդյունավետ են կամ առկա է դեղորայքային անտանելիություն:

  • Խորհուրդ տրվող դեղաչափը կազմում է օրական 0.5-3 մգ, ընդունվում է ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ բաժանված մի քանի ընդունման (օրական 2–3 անգամ)։
  • Խորհուրդ է տրվում անհատական օգուտ և ռիսկ հարաբերակցությունը գնահատել օրական 3 մգ-ից բարձր դեղաչափերը վերանայման ժամանակ։
  • Խորհուրդ տրվող առավելագույն դեղաչափը կազմում է օրական 5 մգ։
  • Բուժման տևողությունը պետք է գնահատել անհատապես։

Կայուն ծանր ագրեսիայի բուժում 6-17 տարեկան երեխաների և դեռահասների մոտ, ովքեր տառապում են աուտիզմով կամ զարգացման պերվազիվ խանգարումներով, երբ բուժման այլ մեթոդները անարդյունավետ են կամ անտանելի են։

  • Խորհուրդ տրվող դեղաչափերն են՝ 6-11 տարեկան երեխաների համար՝ օրական 0.5-3 մգ և 12-17 տարեկան դեռահասների համար՝ օրական 0.5-5 մգ, ընդունվում է ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ բաժանված մի քանի ընդունման (օրական 2–3 անգամ)։
  • Բուժման շարունակման անհրաժեշտությունը պետք է պետք է վերագնահատել 6 շաբաթ հետո։

Տիկային խանգարումների, ներառյալ Տուրետի համախտանիշի բուժում 10-17 տարեկան երեխաների և դեռահասների մոտ, ծանր խանգարումների դեպքում, երբ մանկավարժական, հոգեբանական և այլ դեղորայքային բուժումները եղել են անարդյունավետ։

  • Խորդուրդ տրվող դեղաչափերը 10-17 տարեկան երեխաների և դեռահասների համար կազմում են օրական 0.5-3 մգ, ընդունվում է ներքին (պերօրալ) ընդունմամբ՝ բաժանված մի քանի ընդունման (օրական 2–3 անգամ)։
  • Բուժման շարունակման անհրաժեշտությունը պետք է վերանայվել յուրաքանչյուր 6–12 ամիսը մեկ։

 

Հալոպերիդոլի կիրառման անվտանգությունն ու արդյունավետությունը ցուցումներում նշված տարիքից փոքր երեխաների մոտ հաստատված չէ։ 3 տարեկանից փոքր երեխաների համար տվյալները բացակայում են։

 

Կիրառման եղանակը
Հալոպերիդոլի հաբերը նախատեսված են ներքին (պերօրալ) ընդունման համար։
Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր դեղի կիրառման վերաբերյալ, դիմեք Ձեր բուժող բժշկին կամ դեղագործին։

Դեղաբանական հատկություններ

Դեղաբանական խումբ – փսիխոլեպտիկներ, հոգեմետ դեղեր, բութիրոֆենոնի ածանցյալներ:

ԱԲՔ կոդ – N05AD01:

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկատվություն

Հալոպերիդոլ 5 մգ դեղի մեկ հաբը պարունակում է՝

ակտիվ նյութ՝ հալոպերիդոլ – 5 մգ

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, կալցիումի երկտեղակալված ֆոսֆատ, եգիպտացորենի օսլա, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf