icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լևոմեպրոմազին, 25 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

ATC ենթախումբՆեյրոլեպտիկներ

Դեղի առևտրային անվանումըԼևոմեպրոմազին

Դեղի միջազգային անվանումըԼևոմեպրոմազին (Levomepromazine)

Ի՞նչ է Լևոմեպրոմազին դեղը և ինչի համար է այն կիրառվում

Լևոմեպրոմազին դեղը պատկանում է ֆենոթիազիններ կոչվող բժշկական դեղամիջոցների խմբին և կիրառվում է հետևյալ դեպքերում՝

  • շիզոֆրենիայի դեպքում
  • անբուժելի հիվանդների մոտ ցավի և դրան ուղեկցող տառապանքի (դիսթրեսի) մեղմացման համար
Ինչպես ընդունել Լևոմեպրոմազին դեղը

Լևոմեպրոմազինը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակվել է բժիշկի կողմից։

Եթե ունեք որևէ կասկած դեղի ընդունման վերաբերյալ, ապա կիրառելուց առաջ պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի հետ։

Դեղահատերը ընդունեք ամբողջությամբ՝ մեկ բաժակ ջրով։

 

Շիզոֆրենիայի բուժում

Մեծահասակներ – սկզբնական դեղաչափը սովորաբար կազմում է օրական 1–2 դեղահատ, բաժանված 3 դեղաչափի։ Եթե Դուք պահպանում եք անկողնային ռեժիմ, սկզբնական դեղաչափը կարող է լինել օրական 4–8 դեղահատ՝ բաժանված երեք դեղաչափի։ Այս դեղաչափեը կարող են աստիճանաբար ավելացվել՝ մինչև օպտիմալ դեղաչափի հասնելը։

Տարեց հիվանդներ – Ձեր բուժող բժիշկը պետք է որոշի՝ կարելի՞ է Ձեզ ընդունել այս դեղը և ինչ դեղաչափով պետք է ընդունել։

Երեխաներ – խորհուրդ է տրվում օրական ոչ ավելի, քան 1½ դեղահատ։

 

Ցավի վերացում

Մեծահասակներ և տարեց մարդիկ – խորհուրդ է տրվում ընդունել օրական 0,5–2 դեղահատ, յուրաքանչյուր 4–8 ժամը մեկ։ Այս դեղաչափը կարող է ճշգրտվել Ձեզ համար օպտիմալ դեղաչափին համապատասխան։

Երեխաներ – Լևոմեպրոմազինը խորհուրդ չի տրվում երեխաներին՝ ցավը վերացնելու նպատակով։

Եթե ընդունել եք Լևոմեպրոմազին դեղն ավելի շատ, քան Ձեզ խորհուրդ է տրվում

Եթե Դուք կամ երեխան պատահաբար կուլ է տվել չափից շատ դեղահատ, դիմեք բժիշկին կամ մոտակա հիվանդանոցի ընդունարան։

Գերդեղաչափման ախտանշաններ՝ քնկոտություն կամ գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ցածր ճնշում, անկանոն սրտխփոց , գերսառեցում (մարմնի անոմալ ցածր ջերմաստիճան) և ծանր արտաբրգային դիսկինեզիաներ (ակամա շարժումներ)։

Եթե մոռացել եք ընդունել Լևոմեպրոմազին դեղը

Եթե Դուք մոռացել եք ընդունել հերթական դեղաչափը, ընդունեք այն անմիջապես, երբ հիշեք, ապա շարունակեք սովորական ընդունման ռեժիմը: Չի կարելի ընդունել կրկնակի դեղաչափ, որպեսզի լրացնեք բաց թողնված դեղաչափը: Եթե ունեք լրացուցիչ հարցեր այս դեղի օգտագործման վերաբերյալ, դիմեք բժիշկին կամ դեղագործին:

Դեղաբանական հատկություններ

Ֆարմակոթերապևտիկ խումբ՝ Հոգեմետ դեղեր:

ԱԲՔ կոդ՝ NO5AA02:

Փաթեթի պարունակություն և լրացուցիչ տեղեկություն

Լևոմեպրոմազին դեղը պարունակում է՝

Ազդող նյութ՝  25 մգ լևոմեպրոմազինի մալեատ,

Այլ բաղադրիչներ՝ միջուկ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզայի մոնոհիդրատ, պովիդոն Կ30, եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ, օսլայի նատրիումական գլիկոլյատ:

Թաղանթ՝ տիտանի երկօքսիդ, հիպրոմելոզ, տալկ, պրոպիլենգլիկոլ:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf