icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Լևոմեպրոմազին, 25 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

    ATC ենթախումբՆեյրոլեպտիկներ

    Դեղի առևտրային անվանումըԼևոմեպրոմազին

    Դեղի միջազգային անվանումըԼևոմեպրոմազին (Levomepromazine)

    Ընդհանուր բնութագիրը
    Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

    Ձվաձև, երկուռուցիկ, սպիտակ գույնի, անհոտ, թաղանթապատ դեղահատեր՝ մեկ կողմից ակոսիկով:

    Բաղադրությունը

    Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 25 մգ լևոմեպրոմազին մալեատ:
    Օժանդակ բաղադրանյութեր` կորիզ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, պովիդոն, եգիպտացորեն օսլա, մագնեզիումի ստեարատ, նատրիումի օսլայի գլիկոլատ;
    թաղանթ՝ տիտանի երկօքսիդ, հիպրոմելոզ, մաքրված տալկ, պրոպիլենգլիկոլ:

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Հակահոգեգարային դեղ (նեյրոլեպտիկ), ԱԲՔ կոդը՝ N05A А02

    Քիմիական անվանումը և CAS համարը

    (2R)-3-(2- մեթօքսի 10Н- ֆենոթիազին- 10-իլ- N,N,2-տրիմեթիլպրոպան-1- ամին(Z)-բութենդիոատ: 60-99-1

    Դեղաբանական ազդեցությունը

    Ֆենոթիազինային խմբի հակահոգեգերային դեղ (նեյրոլեպտիկ): Ցուցաբերում է հակահոգեգարային, անդորրաբեր (քնաբեր), ցավազրկող, չափավոր հակափսխումային, հիպոթերմիկ, չափավոր հակահիստամինային և M-խոլինոպաշարիչ ազդեցություններ: Առաջացնում է զարկերակյին ճնշման նվազում:

    Հակահոգեգարային ազդեցությունը պայմանավորված է մեզոլիմբիկ և մեզոկորտիկալ համակարգերի դոֆամինային D2- ընկալիչների պաշարմամբ:

    Քնաբեր ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի բնի ռետիկուլյար ֆորմացիայի ադրենոընկալիչների պաշարմամբ, հակափսխումային ազդեցությունը՝ փսխման կենտրոնի տրիգերային գոտու դոֆամինային D2 – ընկալիչների պաշարմամբ, հիպոթերմիկ ազդեցությունը՝ հիպոթալամուսի դոֆամինային ընկալիչների պաշարմամբ:

    Լևոմեպրոմազինի մոտ արտաբրգային կողմնակի ազդեցությունները առավել քիչ են արտահայտված, քան ,դասականե նեյրոլեպտիկների մոտ: Լևոմեպրոմզինը մեծացնում է ցավային շեմը: Ցավազրկողների ազդեցությունը ուժեղացնող հատկության շնորհիվ , այս դեղը կարող է օգտագործվել սուր և քրոնիկական ցավային ախտանիշի դեպքում՝ որպես օժանդակ բուժում:

    Ֆարմակոկինետիկա

    Դեղի առավելագույն խտությունը արյան պլազմայում հասնում է ներքին ընդունումից 1-3 ժամ անց: Անցնում է հիստոհեմատիկ պատնեշների միջով, ներառյալ՝ հեմատոէնցեֆալիկ պատնեշով, տեղաբաշխվում է օրգաններում և հյուսվածքներում:

    Լևոմեպրոմազինը դեմեթիլացման ճանապարհով արագ նյութափոխանակվում է լյարդում ՝ առաջացնելով սուլֆատային և գլյուկուրոնիդային կոնյուգատներ, որոնք արտազատվում են մեզով: Դեմեթիլացման արդյունքում առաջացած նյութափոխանակության արգասիքը (N-դեզմեթիլոմոնո-մետոտրիմեպրազին) օժտված է դեղաբանական ազդեցությամբ, իսկ մյուս արգասիքները ակտիվ չեն: Ներմուծված դեղաչափի չնչին քանակությունը (1%) անփոփոխ ձևով արտազատվում է մեզի և կղանքի հետ: Կիսադուրսբերման ժամանակահատվածը կազմում է 15-30 ժամ:

    Ցուցումներ

    Հոգեբուժությունում
    Որպես քլորպրոմազինի այլընտրանք շիզոֆրենիայի բուժման ժամանակ, հատկապես բարձր հոգեշարժական ակտիվությամբ ուղեկցվող դեպքերում:

    Ընդհանուր բժշկական պրակտիկայում
    Անբուժելի հիվանդությունների դեպքում ցավի թեթևացման համար՝ որպես պահպանողական բուժում:

    Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
    Հոգեբուժությունում

    Ամբուլատոր պրակտիկայում. ներքին ընդունման համար նախնական օրական դեղաչափը պետք է չգերազանցի 25-50 մգ՝ 3 ընդունմամբ: Առավել բարձր դեղաչափերը անհրաժեշտ է նշանակել քնելուց առաջ: Դեղաչափը մեծացնել աստիճանաբար մինչև առավելագույն արդյունավետ դեղաչափին հասնելը՝ հաշվի առնելով կողմնակի ազդեցությունների առաջացումը:

    Ստացիոնար հիվանդները . սկզբնական օրական դեղաչափը կազմում է 100-200 մգ՝ 3 ընդունմամբ, որն անհրաժեշտության դեպքում կարելի է աստիճանաբար մեծացնել մինչև 1 գ: Հիվանդի վիճակի կայունացումից հետո անհրաժեշտ է դեղաչափը նվազեցնել մինչև համապատասխան պահպանողական դեղաչափի:

    Երեխաների համար

    Խորհուրդ տրվող օրական դեղաչափը պետք է չգերազանցի 1.5 տեղահատը: Մինչև 10 տարեկան երեխաների համար օրական միջին արդյունավետ դեղաչափը կազմում է զ-1 դեղահատ:

    Տարեց հիվանդների համար

    50 տարեկանից մեծ ամբուլատոր հիվանդներին անհրաժեշտ է Լևոմեպրոմազին նշանակել միայն հիպոտենզիվ ռեակցիայի առաջացման վտանգի գնահատումից հետո:

    Անբուժելի հիվանդություններ

    Լևոմեպրոամզինի հարմարսողական ներմուծումը կարող է փոխարինվել ներքին ընդունմամբ այն դեպքում, եթե ներքին ընդունումը առավել հարմար է տվյալ իրավիճակում: Դեղաչափը տատանվում է 12.5 – 50 մգ սահմաններում յուրաքանչյուր 4-8 ժամը մեկ անգամ

    Կողմնակի ազդեցություններ
    Սիրտ-անոթային համակարգի կողմից. առավել հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունը զարկերակային ճնշման իջեցումն և օրթոստատիկ հիպոտենզիան է: Հնարավոր է նաև հաճախասրտություն, Մորգան-Ադամս-Սթոքսի համախտանիշ, QT միջակայքի երկարաձգում (առիթմածին ազդեցություն, ,պիրուէտե հաճախասրտություն) :

    Արյունաստեղծ համակարգի կողմից. ագրանուլոցիտոզ, էրիթրոմիցիններ նստեցման արագության մեծացում, պանցիտոպենիա, լեյկոպենիա, էոզինոֆիլիա, թրոմբոցիտոպենիա:

    Կենտրոնական նյարդային համակարգի կողմից. քնկոտություն, ասթենիա, գլխապտույտ, բարձր հոգնածություն, գիտակցության մթագնում, կցկտուր խոսք, արտաբրգային ախտանիշներ՝ ակտիվ-հիպոտոնիկ ախտանիշի գերակայությամբ, ներգանգային ճնշման բարձրացում, նեյրոլեպտիկ չարորակ համախտանիշ:

    Նյութափոխանակության և ներզատական համակարգի կողմից. հիպերգլիկեմիա, գլյուկոզային անտանելիություն, գալակտորեա, դաշտանային ցիկլի խանգարումներ, մաստալգիա, մարմնի քաշի նվազում:

    Միզարտադրողական համակարգի կողից. Մեզի գունազրկում, միզարտադրության խանգարում:

    Ստամոքս-աղիքային համակարգի կողմից. բերանում չորություն, սրտխառնոց, փսխում, փորկապություն, լյարդի ախտահարում (դեղնախտ, լեղականգ):

    Մաշկային ծածկույթների կողմից. լուսազգայություն և ալերգիկ մաշկային ռեակցիաներ:

    Տեղողական օրգանների կողմից. երկարատև օգտագործման դեպքում հնարավոր է ոսպնյակի և եղջերաթաղանթի ախտահարումներ, գունակային ռետինոպաթիա:

    Ալերգիկ ռեակցաիներ. Կոկորդի այտուցվածություն, ծայրամասային այտուցներ, անաֆիլակտոիդային ռեակցաիներ, բռոնխոսպազմ, եղնջացան, էքսֆոլիատիվ դերմատիտ:

    Հակացուցումները
    – Գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ,
    – Հակագերճնշումային դեղերի միաժամանակյա ընդունում,
    – Ֆենոթիազինների նկատմամբ գերզգայունություն,
    – ԿՆՀ-ն արգելակող դեղերով գերդեղաչափավորում (ալկոհոլ, ընդհանուր անզգայացնողներ, քնաբերներ),
    – փականկյունային գլաուկոմա,
    – միզակապություն,
    – Պարկինսոնի հիվանդություն,
    – Ցրված սկլերոզ,
    – Մկանաթուլություն, հեմիպլեգիա,
    – Դեկոմպենսացիայի աստիճանի քրոնիկական սրտային անբավարարություն,
    – Արտահայտված երիկամային/լյարդային անբավարարություն,
    – Արտահայտված զարկերակային թերճնշում,
    – Ոսկրածուծում արյունաստեղծաման ընկճում (գրանուլոցիտոպենիա)
    – Պորֆիրիա,
    – Հղիություն և կաթնարտադրության շրջան,
    – Մանկական տարիք մինչև 12 տարեկան:

    Հատուկ ցուցումներ
    Հատուկ զգուշություն է պետք ցուցաբերել երիկամային կամ լյարդային անբավարարություն ունեցող հիվանդներին՝ ելնելով դեղի կուտակման վտանգից:

    Տարեց հիվանդների մոտ առկա է օրթոստատիկ հիպոտենիզայիա, ինչպես նաև ֆենոթիազինների հակախոլինէրգիկ և քնաբեր ազդեցության հակվածություն: Բացի այդ, նրանց մոտ առավել հաճախ առաջանում է արտաբրգային կողմնակի ազդեցություններ: Այդ պատճառով ցածր սկզբանական դեղաչափերը և նրանց աստիճանաբար բարձրացումը հատկապես կարևոր են հիվանդների այդ խմբ համար: Օրթոստատիկ հիպոտենզիայի զարգացումից խուսափելու համար առաջին դեղաչափի ընդունումից հետո հիվանդը պետք է կես ժամ պառկաց դիրքում գտնվի: Եթե դեղի ընդունումից հետո զարգանա գլխապտույտ, ապա անհրաժեշտություն կառաջանա յուրաքանչյուր դեղաչափի ընդունումից հետո պահել անկողնային ռեժիմ: Բարձր դեղաչափերով կամ երկարատև ընդունման դեպքում դեղի կտրուկ ընդհատումից հետո հնարավոր է սրտխառնոց, փսխում, գլխացավեր, դող, առատ քրտնարտադրություն, հաճախասրտություն, անքնություն և անհանգստություն, ինչպես նաև ֆենոթիազինների անդորրաբեր ազդեցության նկատմամբ ընտելացում և տարբեր հակահոգեգարային դեղերի նկատմամբ խաչաձև ընտելացում: Այդ պատճառով միշտ պետք է դեղը ընդհատել աստիճանաբար:

    Եթե հիվանդի կլինիկական վիճակը թույլ է տալիս, ապա Լևոմեպրոմազինի նշանակումից առաջ անհրաժեշտ է պարզել առկա են թո ոչ հետևյալ ախտաբանական փոփոխությունները. Դանդաղասրտություն, 2-րդ և 3-րդ աստիճանի պաշարում, նյութափոխանակության այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են հիպոկալիեմիա, հիպոկալցիեմիա, ալկոհոլային կախյալություն, վենտրիկուլյար առիթմիաներ, ուղեկցող նեյրոլեպտիկների ընդունում, դանդաղասրտություն առաջանող դեղերի միաժամանակ ընդունում, էլեկտրոլիտային դիսբալանս, ներսրտային անցանելիության խանգարումներ, QT ինտերվալի երկարաձգում:

    Լևոմեպրոմազինի ընդունումից առաջ պետք է որոշել կալցիումից, մագնեզիումի և կալիումի մակարդակը պլազմայում: Էլեկտրոլիտների մակարդակը պլազմայում պետ է վերահսկել և անհրաժեշտության դեպքում՝ կարգավորել, հատկապես երկարատև օգտագործման դեպքում:

    Հաշվի առնելով, որ նեյրոլեպտիկների ընդունման դեպքում հաճախ առկա է երակային թրոմբոէմբոլիայի առաջացման վտանգ, պետք է բացահայտել բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող են լևոմեպրոմազինի ընդունումից առաջ և ընդունման ընթացքում նպաստել դրա զարգացմանը, և կատարել համապատասխան կանխարգելում:

    Նկարագրված են հիպերգլիկեմիայի կամ գլյուկոզի անտանելիության դեպքեր լևոմեպրոմազին ընդունող հիվանդների մոտ: Շաքարային դիաբետով կամ դիաբետի առաջացման վտանգ ունեցող հիվանդների մոտ անհրաժեշտ է կատարել արյան մեջ գլյուկոզի վերահսկում:

    Ավտոմեքենաների վարումը և մեխանիզմների կառավարումը
    – Բուժման ընթացում անհրաժեշտ է խուսափել ավտոմեքենա վարելուց և դժբախտ պատահարների առաջացման բարձր վտանգ ունեցող աշխատանքի կատարումից:

    Գերդեղաչափավորումը
    Ախտանիշները. Զարկերակային հիպոտենզիա, սրտամկանում անցանելիության խանգարումներ (QT միջակայքի երկարաձգում, փորոքային հաճախասրտություն ,պիրուէտե տեսակի, նախասիրտ-փորոքային պաշարում), տարբր աստիճանի արտահայտվածությամբ գիտակցության ընկճումներ, (ընդհուպ մինչև կոմա), արտաբրգային ախտանիշներ, քնաբեր ազդեցություններ, էպիլեպտիկ նոպաներ:

    Բուժում. ընդունումից հետո 6 ժամվա ընթացքում պետք է կատարել ստամոքսի լվացում: Արհեստական փսխումները անարդյունավետ են: Ակտիվացված ածուխը, պահպանողական բուժում: Հատուկ հակաթույն չկա: Ընդհանուր վազոդիլատացիան բերում է շրջանառական կոլապսի: Սրտում արյան վերաբաշխման համար պետք է վերջույթները վեր բարձրացնել: Հնարավոր է նատրիումի քլորիդի ներերակային ներարկման անհարժեշտություն առաջանա, ցանկալի է տաք վիճակում՝ հիպոթերմիայի վատթարացումից խուսափելու համար: Պլազմայի փոխարինիչների անարդյունավետության դեպքում կարելի է ներառել դրական ինոտրոպ ագենտներ, մասնավորապես դոպամին: Խորհուրդ չի տրվում ծայրամասային անոթալայնիչների, ադրենալինի (էպինեֆրինի) օգտագործումը: Փորոքային կամ ենթափորոքային առիթմիաները պետք է բուժել ըստ կենսական ցուցումների՝ խուսափելով երկարատև ազդեցության հակաառիթմիկ դեղերից (լիդոկային): ԿՆՀ-ի արտահայտված ընկճման դեպքում պահանջվում է թոքերի օդափոխություն, երբեմն արհեստականորեն: Ցնցումների զարգացման դեպքում ներերակային ներարկել դիազեպամ: Չարորակ նեյրոլեպտիկներիհամախտանիշը բուժում են սառեցման ճանապարհով:

    Հղիություն և կաթնարտադրության շրջան
    Հղիության և կաթնարտադրության շրջանում դեղի ընդունման անվտանգությունը ուսումնասիրված չէ:
    Դեղորայքային փոխազդեցություններ
    Անհրաժեշտ է խուսափել Լևոմեպրոմազինի միաժամանակյա օգտագործումից հակագերճնշումային դեղերի հետ՝ զարկերակային ճնշման արտահայտված իջեցման վտանգից ելնելով, ՄԱՕ արգելակչների հետ, քանի որ հնարավոր է լևոմեպրոմազինի ազդեցության տևողության և կողմնակի ազդեցությունների ծանրության մեծացում:

    Հակախոլինէրգիկ դեղերը (ատրոպին, սկոպոլամին, սուկցինիլխոլին), եռացիկլիկ հակադեպրեսանտները, Н1-հիստամինային ընկալիչների պաշարիչները, որոշ հակապարկինսոնյան դեղեր ուժեղացնում են նեյրոլեպտիկների հակախոլիներգիկ ազդեցությունները (պարալիտիկ աղիքային անանցանելիություն, միզակապություն, գլաուկոմա):

    ԿՆՀ-ն ընկճող դեղերի (օփիոիդային ցավազրկողներ, ընդհանուր անզգայացմնա միջոցներ, տագնապամարիչներ, անդորրաբերներ և քնաբերներ, եռացիկլիկ հակադեպրեսանտներ) հետ միաժամանակ ընդունման դեպքում Լևոմեպրոմազինի ԿՆՀ-ն ընկճող ազդեցությունը ուժեղանում է, ԿնՀ-ն խթանող դեղերի (այդ թվումամֆետամինի ածանցյալների) հետ ընդունման դեպքում դիտվում է հոգեխթանող ազդեցության նվազում, լևոդոպայի հետ՝ նրա ազդեցության թուլացում, ներքին ընդունման հիպոգլիկեմիկ դեղերի հետ՝ նվազում է նրանց արդյունավետությունը և պահանջվում է դեղաչափի ճշգրտում: Լևոմեպրոմազինը և նրա չհիդրօքսիլացված մետաբոլիտները հանդիսանում են ցիտոքրոմ P450 2D6 ֆերմենտի ուժեղ արգելակիչ: Լևոմեպրոմազինի և ցիտոքրոմ P4502D6-ի օգնությամբ նյութափոխանակվող դեղերի համատեղ ընդունումը կարող է բերել նրանց պլազմային խտությունների բարձրացմանը, հետևաբար թերապևտիկ ազդեցության ուժեղացմանը կամ տևողության երկարեցմանն և կողմնակի ազդեցությունների առաջացմանը:

    Անհրաժեշտ է խուսափել նեյրոլեպտիկների և հիպոկալիեմիա առաջացնող միզամուղների միաժամանակյա ընդունումից:

    QT միջակայքը երկարաձգող դեղերը (որոշ հակաառիթմիկ դեղեր, ինչպիսիք են խինիդինը, դիզոպիրամիդը, պրոկաինամիդը, ամիոդարոնը, սոտալոլն և դոֆետիլիդը, որոշ հակաբիոտիկներ՝ սպարֆլօքսացին, մօքսիֆլօքսացին, էրիթրոմիցին, եռացիկլիկ հակադեպրեսանտենր՝ ամիտրիպտիլին, քառացիկլիկ հակադեպրեսանտներ՝ մապրոտիլին, այլ նեյրոլեպտիկներ՝ ֆենոթիազին, պիմոզիդ, սերտինդոլ, որոշ հակահիստամինային դեղեր՝ տերֆենադին, որոշ հակամալարիային դեղեր՝ խինին և մեֆլոկին, ինչպես նաև ցիզապրիդ, բրետիլիում) բարձրացնում են առիթմիայի զարգացման վտանգը:

    Լևոմեպրոմազինը պետք է նշանակել ներքին հակաթթվային դեղերի ընդունումից 1 ժամ առաջ կամ 4 ժամ անց, քանի որ միաժամանակյա ընդունման դեպքում հակաթթվային դեղերը նվազեցնում են լևոմեպրոմազինի ներծծումը ստամոքս-աղիքային ուղուց:

    Ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան ընկճող դեղերի հետ նշանակման դեպքում մեծանում է միելոսուպրեսիայի զարգացման վտանգը:

    Ալկոհոլը խթանում է ԿՆՀ- ընկճումը և մեծանում է արտաբրգային կողմնակի ազդեցությունների առաձացման վտանգը:

    Պիտանելիության ժամկետը
    3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    50 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (5 բլիստեր 10-ական դեղահատ պարունակող):
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: