icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լոպերամիդ, 2 մգ դեղապատիճներ

ԴեղաձեվըԴեղապատիճներ

ATC խումբԳաստրոէնտերոլոգիա: Լյարդաբանություն

ATC ենթախումբՀակալուծային դեղեր

Դեղի առևտրային անվանումըԼոպերամիդ

Դեղի միջազգային անվանումըԼոպերամիդ (Loperamide)

Ի՞նչ է Լոպերամիդ դեղը և ինչի համար է այն կիրառվում

Լոպերամիդ դեղը կիրառվում է փորլուծության երկու տարբեր տեսակների բուժման համար, որոնք ունեն տարբեր տարիքային սահմանափակումներ։

  • Սուր (կարճատև) փորլուծություն
  • Մեծահասակների և 12 տարեկան և բարձր երեխաների համար։
  • Կիրառվում է մինչև 48 ժամ տևող փորլուծության դեպքերի բուժման համար։
  • Եթե սուր փորլուծության դեպքերը տևում են ավելի քան 48 ժամ, խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ։
  • Գրգռված աղու համախտանիշ (ԳԱՀ)
  • Մեծահասակների և 18 տարեկանից բարձր երիտասարդներ, որոնց մոտ ախտորոշված է գրգռված աղու համախտանիշ։
  • Սուր փորլուծության դեպքեր՝ մինչև 48 ժամ տևողությամբ։
  • Դուք կարող եք օգտագործել այս դեղը սուր փորլուծության դեպքերի բուժման համար, որոնք կրկնվում են 2 շաբաթվա ընթացքում, սակայն եթե դեպքը տևում է անընդմեջ ավելի քան 48 ժամ, անհրաժեշտ է դիմել Ձեր բժշկին։

Լոպերամիդի պարկուճները պարունակում են լոպերամիդ հիդրոքլորիդ՝ փորլուծությունը ճնշող նյութ, որը գործում է աղիների պերիստալտիկայի (շարժողականություն) ճնշման միջոցով։ Դրա արդյունքում բարելավվում է ջրի և աղերի հետներծծումը աղիներից, որոնք սովորաբար փորլուծության ընթացքում դուրս են գալիս օրգանիզմից։

Ինչպես ընդունել Լոպերամիդ դեղը

Լոպերամիդը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշված է ներդիր թերթիկում կամ ինչպես նշանակված է բժշկի կողմից։ Եթե ունեք որևէ կասկած, ապա պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի հետ։

 

Հետևեք ներոնշյալ դեղաչափին

  • Պետք է ընդունել դեղի անհրաժեշտ քանակությամբ պարկուճներ՝ առանց դրանք բացելու և ջրով խմելու։ Դեղը նախատեսված է միայն ներքին ընդունման համար։
  • Չի կարելի ընդունել ավելի, քան նշված է ներդիր թերթիկում։
  • Դեղը նախատեսված չէ փորլուծության երկարատև բուժման համար։

Սուր կարճատև փորլուծություն

Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր դեռահասներ

Սկզբնական դեղաչափը կազմում է 2 պարկուճ (4 մգ), ապա պետք է ընդունել 1 պարկուճ (2 մգ) յուրաքանչյուր հեղուկ կղանքի արտազատումից հետո։

Բուժման տևողությունը չպետք է գերազանցի 48 ժամ։ Օրական առավելագույն դեղաչափը չպետք է գերազանցի 6 պարկուճ։

Փորլուծության ընթացքում կորցրած հեղուկը կարելի է փոխհատուցել՝ խմելով սովորականից ավելի շատ հեղուկ։

Լոպերամիդը չի կարելի կիրառել 12 տարեկանից փոքր երեխաներին։

Կարճատև փորլուծության բուժման տևողությունը

Բուժման տևողությունը չպետք է գերազանցի 48 ժամ։ Եթե սուր փորլուծության բուժման սկզբից 48 ժամվա ընթացքում կլինիկական բարելավում չի նկատվում, ապա անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել Ձեր բուժող բժշկին։

Գրգռված աղու հետևանքով առաջացած փորլուծություն

Մեծահասակներ և 18 տարեկանից բարձր դեռահասներ

Սկզբնական դեղաչափը կազմում է 2 պարկուճ (4 մգ), ապա պետք է ընդունել 1 պարկուճ (2 մգ) յուրաքանչյուր փորլուծության ակտից հետո (կամ ըստ բժշկի նշանակման)։

  • Դուք կարող եք դեղը օգտագործել 2 շաբաթվա ընթացքում՝ կրկնվող նոպաների բուժման համար։ Սակայն պետք չէ օգտագործել, եթե փորլուծությունը տևում է ավելի քան 48 ժամ։
  • Օրական առավելագույն դեղաչափը չպետք է գերազանցի 6 պարկուճը (12 մգ)։
  • Փորլուծության ընթացքում կորցրած հեղուկը կարելի է փոխհատուցել՝ խմելով սովորականից ավելի շատ հեղուկ։
  • Չի կարելի օգտագործել 18 տարեկանից փոքր երեխաների և դեռահասների շրջանում։

Անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի՝

  • Եթե Դուք 48 ժամվա ընթացքում շարունակաբար օգտագործել եք այս դեղը:
  • Եթե Ձեզ մոտ զարգանում է գրգռված աղու նոր ախտանշաներ:
  • Եթե գրգռված աղու համախտանիշի ախտանշաները վատթարացել են:
  • Եթե գրգռված աղու համախտանիշի ախտանշաները չեն անցնում 2 շաբաթվա ընթացքում:

 

Դեղաչափումը գրգռված աղու համախտանիշի ժամանակ

Դուք կարող եք դեղը օգտագործել 2 շաբաթվա ընթացքում՝ կրկնվող նոպաների բուժման համար:

Սակայն պետք չէ օգտագործել, եթե նոպաները տևում են ավելի քան 48 ժամ։

 

Եթե որևէ մեկը ընդունել է Լոպերամիդ ավելի շատ, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Լոպերամիդ, քան նշանակված է Ձեր բժիշկի կողմից, անհրաժեշտ է դիմել բժշկին կամ մոտակա հիվանդանոց:

Ախտանշանները ներառում են հաճախացած և/կամ անկանոն սրտխփոց, սրտխփոցի փոփոխություններ (այս ախտանշանները կարող են ունենալ բավականին լուրջ, կյանքին վտանգ սպառնացող հետևանքներ), մկանային կարկամություն, անհավասարակշռված շարժումներ, քնկոտություն, միզարձակման դժվարություն կամ թուլացած շնչառություն: Երեխաները ավելի զգայուն են բարձր դեղաչափերի նկատմամբ, քան տարեցները: Եթե երեխան ընդունել է մեծ քանակությամբ դեղ կամ նկատվում են վերոնշյալ ախտանշաներից որոշները, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկին:

Եթե Դուք մոռացել եք ընդունել Լոպերամիդ դեղը

Լոպերամիդը պետք է ընդունել միայն անհրաժեշտության դեպքում, ճշգրիտ հետևելով վերևում նշված դեղաչափմանը:

Եթե Դուք մոռացել եք ընդունել Լոպերամիդ, ընդունեք այն աղիների հաջորդ դատարկումից հետո:

Մի ընդունեք դեղի կրկնակի դեղաչափ:

Դեղաբանական հատկություններ

Ֆարմակոթերապևտիկ խումբ՝ հակալուծային դեղեր:

ԱԲՔ կոդ՝ A07DA03:

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկություն

Լոպերամիդ 2 մգ-ի յուրաքանչյուր պարկուճը պարունակում է՝

ազդող նյութ՝ լոպերամիդի հիդրոքլորիդ – 2 մգ;

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, օսլայի նատրիումական գլիկոլյատ, մագնեզիումի ստեարատ:

Պարկուճի բաղադրությունը՝ ժելատին, տիտանի երկօքսիդ, երկաթի օքսիդ դեղին գունանյութ, ալլուրա կարմիր AС գունանյութ (FD&C Red 40), ազորուբին – կարմազին գունանյութ (E122):

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf