Լոպերամիդը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշված է ներդիր թերթիկում կամ ինչպես նշանակված է բժշկի կողմից։ Եթե ունեք որևէ կասկած, ապա պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի հետ։
Հետևեք ներոնշյալ դեղաչափին
- Պետք է ընդունել դեղի անհրաժեշտ քանակությամբ պարկուճներ՝ առանց դրանք բացելու և ջրով խմելու։ Դեղը նախատեսված է միայն ներքին ընդունման համար։
- Չի կարելի ընդունել ավելի, քան նշված է ներդիր թերթիկում։
- Դեղը նախատեսված չէ փորլուծության երկարատև բուժման համար։
Սուր կարճատև փորլուծություն
Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր դեռահասներ
Սկզբնական դեղաչափը կազմում է 2 պարկուճ (4 մգ), ապա պետք է ընդունել 1 պարկուճ (2 մգ) յուրաքանչյուր հեղուկ կղանքի արտազատումից հետո։
Բուժման տևողությունը չպետք է գերազանցի 48 ժամ։ Օրական առավելագույն դեղաչափը չպետք է գերազանցի 6 պարկուճ։
Փորլուծության ընթացքում կորցրած հեղուկը կարելի է փոխհատուցել՝ խմելով սովորականից ավելի շատ հեղուկ։
Լոպերամիդը չի կարելի կիրառել 12 տարեկանից փոքր երեխաներին։
Կարճատև փորլուծության բուժման տևողությունը
Բուժման տևողությունը չպետք է գերազանցի 48 ժամ։ Եթե սուր փորլուծության բուժման սկզբից 48 ժամվա ընթացքում կլինիկական բարելավում չի նկատվում, ապա անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել Ձեր բուժող բժշկին։
Գրգռված աղու հետևանքով առաջացած փորլուծություն
Մեծահասակներ և 18 տարեկանից բարձր դեռահասներ
Սկզբնական դեղաչափը կազմում է 2 պարկուճ (4 մգ), ապա պետք է ընդունել 1 պարկուճ (2 մգ) յուրաքանչյուր փորլուծության ակտից հետո (կամ ըստ բժշկի նշանակման)։
- Դուք կարող եք դեղը օգտագործել 2 շաբաթվա ընթացքում՝ կրկնվող նոպաների բուժման համար։ Սակայն պետք չէ օգտագործել, եթե փորլուծությունը տևում է ավելի քան 48 ժամ։
- Օրական առավելագույն դեղաչափը չպետք է գերազանցի 6 պարկուճը (12 մգ)։
- Փորլուծության ընթացքում կորցրած հեղուկը կարելի է փոխհատուցել՝ խմելով սովորականից ավելի շատ հեղուկ։
- Չի կարելի օգտագործել 18 տարեկանից փոքր երեխաների և դեռահասների շրջանում։
Անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի՝
- Եթե Դուք 48 ժամվա ընթացքում շարունակաբար օգտագործել եք այս դեղը:
- Եթե Ձեզ մոտ զարգանում է գրգռված աղու նոր ախտանշաներ:
- Եթե գրգռված աղու համախտանիշի ախտանշաները վատթարացել են:
- Եթե գրգռված աղու համախտանիշի ախտանշաները չեն անցնում 2 շաբաթվա ընթացքում:
Դեղաչափումը գրգռված աղու համախտանիշի ժամանակ
Դուք կարող եք դեղը օգտագործել 2 շաբաթվա ընթացքում՝ կրկնվող նոպաների բուժման համար:
Սակայն պետք չէ օգտագործել, եթե նոպաները տևում են ավելի քան 48 ժամ։
Եթե որևէ մեկը ընդունել է Լոպերամիդ ավելի շատ, քան խորհուրդ է տրվում
Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Լոպերամիդ, քան նշանակված է Ձեր բժիշկի կողմից, անհրաժեշտ է դիմել բժշկին կամ մոտակա հիվանդանոց:
Ախտանշանները ներառում են հաճախացած և/կամ անկանոն սրտխփոց, սրտխփոցի փոփոխություններ (այս ախտանշանները կարող են ունենալ բավականին լուրջ, կյանքին վտանգ սպառնացող հետևանքներ), մկանային կարկամություն, անհավասարակշռված շարժումներ, քնկոտություն, միզարձակման դժվարություն կամ թուլացած շնչառություն: Երեխաները ավելի զգայուն են բարձր դեղաչափերի նկատմամբ, քան տարեցները: Եթե երեխան ընդունել է մեծ քանակությամբ դեղ կամ նկատվում են վերոնշյալ ախտանշաներից որոշները, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկին:
Եթե Դուք մոռացել եք ընդունել Լոպերամիդ դեղը
Լոպերամիդը պետք է ընդունել միայն անհրաժեշտության դեպքում, ճշգրիտ հետևելով վերևում նշված դեղաչափմանը:
Եթե Դուք մոռացել եք ընդունել Լոպերամիդ, ընդունեք այն աղիների հաջորդ դատարկումից հետո:
Մի ընդունեք դեղի կրկնակի դեղաչափ: