icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լորատադին, 10 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբԱլերգաբանություն

ATC ենթախումբՀիստամինային H1–ընկալիչների պաշարիչներ (համակարգային օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԼորատադին

Դեղի միջազգային անվանումըԼորատադին (Loratadine)

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Loratadine
Ինչ է Լորատադին դեղը և ինչի համար է այն օգտագործվում

Լորատադինը հանդիսանում է  Լորատադին դեղահատերի ակտիվ նյութը: Լորատադինը պատկանում է հակահիստամինային դեղերի խմբին:

 

Ինչպե՞ս է  ազդում Լորատադինը

Լորատադինը նվազեցնում է ալերգիայի ախտանշանները՝ ճնշելով հիստամինի ազդեցությունը, որը արտազատվում է օրգանիզմում ալերգենների ներգործության դեպքում, որոնց նկատմամբ այն գերզգայուն է:

 

Երբ ընդունել Լորատադին դեղը

Լորատադինը նվազեցնում է ալերգիկ ռինիտի (օրինակ՝ խոտային տենդ) և շուջտարյա ալերգիկ ռինիտի (շուրջտարյա ալերգիայի ախտանշաններ)  հետ կապված ախտանշանները ինչպիսիք են փռշտոցը, քթի հոսքը և քորը, նաև աչքերի այրոցը և քորը։

Լորատադինը նաև օգտագործվում է քրոնիկ իդիոպաթիկ եղնջացանի (քոր և կարմրություն) ախտանշանների վերացման համար, որը հաճախ անվանում են նաև եղնջատենդ կամ եղնջացան։

Եթե Ձեր վիճակը չի բարելավվել 7 օրվա ընթացքում կամ վատացել է, դիմեք բժշկին։

Ինչպես ընդունել Լորատադին դեղը

Լորատադինը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակված է բժիշկի կողմից կամ խորհուրդ է տվել դեղագործը: Եթե Դուք ունեք որևէ կասկած, ապա պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժիշկի կամ դեղագործի հետ:

 

Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ, որոնց քաշը 30 կգ-ից ավելի է

Ընդունել 1 դեղահատ՝ օրական 1 անգամ, խմել 1 բաժակ ջրով՝ սննդի հետ կամ առանց սննդի:

 

30 կգ և պակաս քաշ ունեցող երեխաներ

Չի կարելի ընդունել Լորատադին 10 մգ դեղահատեր: Գոյություն ունեն այլ դեղեր, որոնք ավելի հարմար են մինչև 6 տարեկան երեխաների համար, որոնց քաշը 30 կգ և պակաս է:

 

Մինչև 2 տարեկան երեխաներ

Խորհուրդ չի տրվում 2 տարեկանից փոքր երեխաներին:

 

Լյարդի ծանր հիվանդություններով մեծահասակներ և երեխաներ

Մեծահասակներ և երեխաներ, որոնց քաշը գերազանցում է 30 կգ՝

Ընդունել 1 դեղահատ՝ օրական կամ երկու օրը 1 անգամ, խմել 1 բաժակ ջրով՝ սննդի հետ կամ առանց սննդի: Այնուամենայնիվ, նախքան այս դեղն ընդունելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի կամ դեղագործի հետ: Եթե վիճակը վատանում է կամ ախտանշանները պահպանվում են 7 օր բուժումից հետո, անհրաժեշտ է դիմել բժշկին:

 

Եթե Դուք օգտագործել եք ավելի շատ Լորատադին, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք օգտագործել եք ավելի շատ Լորատադին, քան խորհուրդ է տրվում, պետք է անհապաղ դիմեք բժշկին կամ դեղագործին:

Լորատադին ընդունելու ժամանակ սովորաբար լուրջ խանգարումներ չեն նկատվում, սակայն կարող է ի հայտ գալ գլխացավ, սրտխփոցի հաճախացում, քնկոտության զգացողություն:

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Լորատադին

  • Եթե Դուք մոռացել եք ընդունել հերթական դեղաչափը, ընդունեք մեկ դեղահատ, երբ հիշեք, ապա ընդունեք հաջորդ դեղաչափը նշանակված ժամին:
  • Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար:

Եթե դեղի ընդունման վերաբերյալ ունեք լրացուցիչ հարցեր, դիմեք բժշկին կամ դեղագործին:

Դեղաբանական հատկություններ

Ֆարմակոթերապևտիկ խումբ՝ հակահիստամինային դեղեր՝ H1 ընկալիչների անտագոնիստներ:

ԱԲՔ կոդ՝ R06AX13:

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկատվություն

Ինչ է պարունակում Լորատադին դեղը

Լորատադին 10 մգ դեղահատը պարունակում է՝

Ակտիվ նյութ՝ լորատադին – 10 մգ

Օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզայի մոնոհիդրատ, եգիպտացորենի օսլա, օսլայի նատրիումական գլիկոլյատ, մագնեզիումի ստեարատ։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf