icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Լորատադին, 10 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբԱլերգաբանություն

    ATC ենթախումբՀիստամինային H1–ընկալիչների պաշարիչներ (համակարգային օգտագործման համար)

    Դեղի առևտրային անվանումըԼորատադին

    Դեղի միջազգային անվանումըԼորատադին (Loratadine)

    Ընդհանուր բնութագիրը
    Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

    Կլոր, տափակ, սպիտակ գույնի դեղահատեր` մեկ կողմից ակոսիկով:

    Բաղադրությունը

    Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ լորատադին:
    Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, եգիպտացորենի օսլա, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Հիստամինային Н1-ընկալիչների պաշարիչ, հակաալերգիկ դեղ:
    ԱԲՔ կոդը՝ R06AX13.

    Քիմիական անվանումը և CAS համարը

    Էթիլ4-(8-քլոր-5,6-դիհիդրո-11H-բենզ[5,6]ցիկլօհեպտա[1,2-b]պիրիդին-11-իլիդեն)պիպերիդին-1-կարբօքսիլատ;
    79794-75-5.

    Դեղաբանական ազդեցությունը

    Լորատադինը հանդիսանում է հիստամինի մրցակցային ներհակորդ, ընտրողաբար պաշարում է ծայրամասային հիստամինային Н1-ընկալիչները: Լորատադինը ազդեցություն է ցուցաբերում ալերգիկ ռեակցիաների հիստամին-կախյալ փուլի վրա, ինչպես նաև նվազեցնում է էոզինոֆիլների միգրացիան, սահմանափակում է բորբոքում առաջացնող միջնորդանյութի ազատումը ալերգիկ ռեակցիայի բջջային փուլում:

    Կանխում է առաջացումը և թեթևացնում է ալերգիկ ռեակցիայի ընթացքը, ցուցաբերում է հակաայտուցային և հակաքորային ազդեցություն, գործնականում չի ցուցաբերում հակախոլինէրգիկ և հակասերոտոնինային ազդեցություն:

    Չի ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա, չի առաջացնում կախվածություն և քնկոտություն:

    Հակաալերգիկ ազդեցությունը սկսում է զարգանալ ընդունումից հետո 30 րոպեի ընթացքում և տևում է 24 ժամ:

    Ֆարմակոկինետիկա

    Ներծծումը. ներքին ընդունումից հետո դեղը արագ ներծծվում է ստամոքս-աղիքային համակարգից: Սննդի ընդունումը դանդաղեցնում է առավելագույն խտության հասունացման ժամանակը: Լորատադինի (Cmax) և նրա ակտիվ մետաբոլիտի առավելագույն խտությունը հասնում է ընդունումից 1 ժամ անց:

    Տեղաբաշխումը. պլազմայի սպիտակուցների հետ կապումը կազմում է 98 %. Լորատադինը չի թափանցում հեմատո-էնցեֆալիկ պատնեշով: Լորատադինը և նրա ակտիվ մետաբոլիտները թափանցում է ընկերքային պատնեշով :

    Նյութափոխանակությունը. նյութափոխանակությունը տեղի է ունենում լյարդում ցիտոքրոմ Р450 համակարգով՝ առաջացնելով դեզլորատադին ակտիվ մետաբոլիտը:

    Արտազատումը. լորատադինի կիսադուրսբերման ժամանակահատվածը (T1/2) կազմում է 8.4 ժամ, ակտիվ մետաբոլիտինը՝ միջինում 28 ժամ: Լորատադինը արտազատվում է մեզով և կղանքով:

    Ֆարմակոկինետիկան հատուկ կլինիկական դեպքերում. տարեց մարդկանց մոտ լյարդի ալկոհոլային ախտահարման դեպքում, հիվանդության ծանրացմամբ ուղեկցվող, առավելագույն խտությունը (Cmax) մեծանում է 50%:

    Կիսադուրսբերման ժամանակահատվածը (T1/2) մեծանում է լյարդի ալկոհոլային ախտահարման դեպքում:

    Քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների և հեմոդիալիզի անցկացման դեպքում լորատադինի ֆարմակոկինետիկան գործնականում չի փոխվում:

    Ցուցումներ

    Ալերգիկ վիճակների, այդ թվում քթաբորբի և քրոնիկական եղնջացանի, ախտանշանային բուժում:

    Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
    Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին նշանակում են 10 մգ (1 դեղահատ) օրը 1 անգամ:

    6-12 տարեկան երեխաներին՝ 10 մգ (1 դեղահատ) օրը 1 անգամ:

    2-5 տարեկան երեխաներին՝ 5 մգ (1/2 դեղահատ) օրը 1 անգամ:

    Լյարդի ֆունկցիայի խանգարում կամ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների (կծիկային ֆիլտրացիայի արագությունը 30 մլ/ր պակաս ) սկզբնական դեղաչափը կազմում է 10 մգ մեկ օրյա ընդմիջումներով (1 դեղահատից մեկ օրյա ընդմիջումներով).

    Կողմնակի ազդեցություններ
    Մարսողական համակարգի կողմից. Հազվադեպ, բերանում չորություն, սրտխառնոց, փսխում, ցավեր ստամոսքսում, ստամոքսաբորբ (գաստրիտ), առանձին դեպքերում, լյարդի ֆունկցիայի խանգարում:

    Ալերգիկ ռեակցիաներ. շատ հազվադեպ, բրոնխոսպազմ, անոթանյարդախտային (անգիոնևրոտիկ) այտուց, եղնջացան, քոր, տենդ, դող, անաֆիլաքսիա և խաչաձև գերզգայունության ռեակցիա այլ հակահիստամինային դեղերի նկատմամբ:

    Արյունաստեղծ համակարգի կողմից. շատ հազվադեպ, ագրանուլոցիտոզ, լեյկոպենիա, հեմոլիտիկ անեմիա, թրոմբոցիտոպենիա:

    ԿՆՀ-ի կողմից. հազվադեպ, արտահայտված հոգնածություն, գլխացավ, ցնցումներ, տարազգայություն, դող, քնի խանգարում, դեպրեսիա:

    Սիրտ-անոթային համակարգի կողմից. սրտխփոց, առրթմիա, զարկերակային ճնշման իջեցում:

    Այլ ռեակցիաներ. առանձին դեպքերում, ցնցումներ, ականջներում աղմուկ, մազաթափություն, քրտնարտադրություն, ճաղատություն, մկանացավ, տարազգայություն, էքստրապիրամիդային խանգարումներ, դող, քնի խանգարում, դեպրեսիա, գիտակցության մթագնում, զարկերակային թերճնշում:

    Հակացուցումները
    – Հղիություն
    – Կաթնարտադրության շրջան,
    – Մանկական տարիք՝ մինչև 2 տարեկան,
    – Գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ:

    Զգուշությամբ պետք է կիրառել լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումների դեպքում:

    Հատուկ ցուցումներ
    Չի կարելի ամբողջությամբ բացառել ցնցումների զարգացումը, հատկապես հակում ունեցող հիվանդների մոտ:

    Լյարդի ֆունկցիայի խանգարում կամ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներին անհրաժեշտ է որպես սկզբանական դեղաչափ նշանակել 10 մգ Լորատադին մեկ օրյա ընդմիջումներով ՝ կապված լորատադինի զտման հնարավոր խանգարմամբ:

    Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել ցիտոքրոմ P450 համակարգի ֆերմենտների արգելակիչների հետ միաժամանակյա ընդունման դեպքում:

    Դեղը կախվածություն չի առաջացնում:

    Շաքարի անտանելիության դեպքում դեղի ընդունումից առաջ խորհրդակցել բժշկի հետ, հաշվի առնելով, որ Լորատադինի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է 77 մգ լակտոզ մոնոհիդրատ:

    Դեղի ընդունումը պետք է դադարեցնել մաշկային ալերգիկ ախտորոշիչ փորձի անցկացումից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ՝ սխալ արդյունքներից խուսափելու համար:

    Գերդեղաչափավորումը
    Ախտանիշները. Խորհուրդ տրվող դեղաչափերի զգալի գերազանցման դեպքում կարող են դիտվել քնկոտություն, արագասրտություն, գլխացավ:

    Բուժումը. ստամոքսի լվացում, փսխման հարուցում, ակտիվացրած ածխի, լուծողական դեղեր նշանակում: Անհրաժեշտության դեպքում անցկացնում են ախտանշանային բուժում: Լորատադինը հեմոդիալիզի դեպքում օրգանիզմից դուրս չի գալիս, պերիտոնեալ դիալիզի անցկացումը ևս արդյունավետ չէ:

    Հղիություն և կաթնարտադրության շրջան
    Խորհուրդ չի տրվում դեղի օգտագործումը հղիության և կաթնարտադրության շրջանում:

    Դեղորայքային փոխազդեցություններ
    Կետոկոնազոլի, էրիթրոմիցինի, ցիմետիդինի, կվինիդինի, ֆլուկոնազոլի և ֆլուօքսետինի հետ միաժամանակյա կիրառման դեպքում դիտվում է արյան պլազմայում լորատադինի բարձր խտություն: Լորատադինը չի խթանում ալկոհոլի ազդեցությունը ԿՆՀ-ի վրա:

    Պիտանելիության ժամկետը
    3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    10 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (1 բլիստեր 10 դեղահատ պարունակող):
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: