Դեղը նախատեսված է բացառապես ատամնաբուժական ոլորտում կիրառման համար։
Լնդերի բորբոքումների (գինգիվիտ) դեպքում Մետրոնիդազոլ Դենտան քսվում է լնդերին՝ օրական 1–2 անգամ։ Դոնդողը լվանալ խորհուրդ չի տրվում։ Դոնդողի քսելուց հետո անհրաժեշտ է 30 րոպե խուսափել ուտելուց և խմելուց։ Բուժման կուրսի տևողությունը կազմում է միջինում 7–10 օր։
Աֆթոզ ստոմատիտի դեպքում Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը կիրառվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասված հատվածի վրա՝ օրը 1-2 անգամ, 7-10 օրվա ընթացքում:
Պարոդոնտիտի դեպքում, ատամնափառի հեռացումից հետո, պարոդոնտալ գրպանիկները մշակվում են Մետրոնիդազոլ Դենտա դոնդողով և դոնդողը քսվում է լնդերի հատվածում։ Էքսպոզիցիայի ժամանակը՝ 30 րոպե։ Գործողությունների քանակը կախված է հիվանդության ծանրությունից։ Հետագայում դոնդողի ապլիկացիաները հիվանդը կարող է ինքնուրույն կատարել: Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը կիրառվում է լնդերի հատվածում՝ օրը 1-2 անգամ, 7-10 օրվա ընթացքում։
Քրոնիկ գինգիվիտի և պարոդոնտիտի սրացումների կանխարգելման համար Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը կիրառվում է լնդերի հատվածում՝ օրը 1-2 անգամ, 7-10 օրվա ընթացքում։ Բուժման կանխարգելիչ կուրսերը իրականացվում են տարին 2-3 անգամ։
Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf