icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Մետրոնիդազոլ Դենտա, դոնդող լնդերի համար

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՍտոմատոլոգիա

ATC ենթախումբՀակամանրէային ազդեցությամբ դեղեր բերանի խոռոչում տեղային օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըՄետրոնիդազոլ Դենտա

Դեղի միջազգային անվանումըՄետրենիդազոլ / Քլորհեքսիդինի գլյուկոնատ (Мetronidazole / Chlorhexidine gluconate)

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Metronidazole denta , gum gel
Բաղադրությունը
Յուրաքաչյուր գրամը պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ մետրոնիդազոլ (մետրոնիդազոլի բենզոատի ձևով), 0.5 մգ քլորհեքսիդինի գլյուկոնատ (քլորհեքսիդինի գլյուկոնատի 20 % լուծույթի ձևով):
Օժանդակ բաղադրանյութեր` պրոպիլենգլիկոլ, կարբոմեր 940, դինատրիումի էդետատ, մենթոլ, նատրիումի սախարին, մաքրված ջուր:
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Տեղային օգտագործման հակամանրէային դեղ բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում, ԱԲՔ կոդը՝ A01AB17:
Դեղաբանական ազդեցությունը
Հակամանրէային դեղը նախատեսված է բերանի խոռոչի վարակա-բորբոքային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Դեղի արդյունավետությունը պայմանավորված է իր կազմում առկա երկու հակամանրէային բաղադրիչներով՝ մետրոնիդազոլ և քլորհեքսիդին: Մետրոնիդազոլը ցուցաբերում է հակամանրէային ազդեցություն անաէրոբ բակտերիաների նկատմամբ, որոնք հարուցում են պարոդոնտ Porphyromonas gingivalis, Prevotella intermedia, P.denticola, Fusobacterium fusiformis, Wolinella recta, Eikenella corrodens, Borrelia vincenti, Bacteroides melaninogenicus, Selenomonas sp.: Քլորհեքսիդինը ազդեցության լայն սպեկտրի հականեխիչ է, օժտված է մանրէասպան ազդեցությամբ գրամ-բացասական և գրամ-դրական միկրոօրգանիզմների վեգետատիվ ձևերի նկատմամբ, ինչպես նաև խմորասնկերի, դերմատոֆիտների և լիպոֆիլ վիրուսների նկատմամբ:
Ֆարմակոկինետիկա
Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը տեղային օգտագործման դեպքում գործնականորեն չի ներծծվում, քանի որ հիմնական ազդող նյութերը օգտագործվում են նվազագույն բուժիչ խտություններով, և նրանց համակարգային ազդեցությունը նվազագույնն է:
Ցուցումներ
Բուժում և կանխարգելում
  • սուր լնդաբորբ,
  • Վինցենտի սուր նեկրոտիկ խոցային լնդաբորբ,
  • քրոնիկական լնդաբորբ (այտուցային, հիպերպլաստիկ, ատրոֆիկ/ թեփոտող/),
  • քրոնիկ պերիդոնտիտ ,
  • պերիդոնտալային թարախակույտ (աբսցես) (համակցված բուժման կազմում),
  • կրկնվող աֆտոզ (խոցային) ստոմատիտ:
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Դեղը նախատեսված է միայն ատամնաբուժության մեջ օգտագործելու համար: Մեծահասակներին և 12 տարեկանից մեծ երեխաներին լնդերի բորբոքման (լնդաբորբի) դեպքում Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը տարածում են լնդի հատվածում օրական 1-2 անգամ, դոնդողը լվանալ խորհուրդ չի տրվում: Դեղի տարածումից հետո 30 րոպեի ընթացքում անհրաժեշտ է խուսափել սննդի և հեղուկի ընդունումից: Բուժման կուրսի տևողությունը կազմում է առնվազն 1 ամիս : Աֆտոզ ստոմատիտի դեպքում Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը օրական 1-2 անգամ տարածում են բերանի խոռոչի ախտահարված հատվածի լորձաթաղանթի վրա ՝ 7-10 օր տևողությամբ: Պարոդոնտիտի դեպքում, ատամնաքարերի հեռացումից հետո, պարոդոնտալային գրպանիկները մշակվում են Մետրոնիդազոլ Դենտա դոնդողով և տեղի ՝ ունենում գելի տարածում լնդերի վրա: Էքսպոզիցիայի ժամանակը կազմում է 30 րոպե: Միջամտությունների հաճախականությունը կախված է հիվանդության ծանրությունից: Դոնդողի հետագա տարածումը հիվանդը կարող է կատարել ինքնուրույն. Մետրոնիդազոլ Դենտա-ն տարածում են լնդի շրջանում օրական 1-2 անգամ՝ 7-10 օր տևողությամբ: Քրոնիկական լնդաբորբի և պարադոնտիտի կանխարգելման համար Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը լնդերի վրա բաշխում են օրը 1-2 անգամ՝ 7-10 օր տևողությամբ: Կանխարգելիչ կուրսերը անցկացնում են տարեկան 2-3 անգամ: 6-12 տարեկան երեխաներին դեղը նշանակվում է միայն բժշկի կողմից:
Կողմնակի ազդեցություններ
Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի տեղային կիրառումից հետո համակարգային կողմնակի ազդեցությունները քիչ հավանական են: Մետրոնիդազոլով պայմանավորված կողմնակի ազդեցություններ. գլխացավ, մետաղական համ բերանում, ալերգիկ ռեակցիաներ (մաշկային ցան, քոր, եղնջացան): Քլորհեքսիդինով պայմանավորված կողմնակի ռեակցիաներ. լեզվի գունաթափում, համային զգացողությունների խանգարում և լեզվի այրոց, հարականջային գեղձի այտուցվածություն, մաշկի գրգռվածություն:
Հակացուցումներ
  • Մետրոնիդազոլի, քլորհեքսիդինի և դեղի այլ բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն,
  • Մանկական տարիք մինչև 6 տարեկան,
  • Հղիություն և կաթնարտադրության շրջան:
Հատուկ ցուցումներ
Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի կիրառումը չի փոխարինում ատամների հիգիենտիկ մաքրմանը: Ատամները անհրաժեշտ է մաքրել մինչև դեղի օգտագործումը կամ օրվա այլ ժամի: Տեղային օգտագործման դեպքում լնդի շրջանում մետրոնիդազոլի խտությունը նշանակալի չափով բարձր է մետրոնիդազոլի ներքին ընդունման դեպքում առաջացած խտությունից, այդ պատճառով Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի նշանակման դեպքում, ի համեմատ ներքին ընդունման Մետրոնիդազոլի , դեղաչափը կարող ենք նվազեցնել և , այդպիսով, կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգը կհասնի նվազագույնի: Անհրաժեշտ է խուսափել դեղի և աչքի շփումից: Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի օգտագործման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլի ընդունումից, քանի որ մետրոնիդազոլը կարող է հարուցել դիսուլֆիրամի նման ռեակցիա:
Գերդեղաչափավորում
Դեղի ցածր ներծծման պատճառող գերդեղաչափավորումը քիչ հավանական է: Բուժումը. պատահականորեն ներս ընդունելու դեպքում գործնականորեն չի ներծծվում (անհրաժեշտ է կատարել ստամոքսի լվացում՝ օգտագործելով կաթ, հում ձու, դոնդողանյութ ): Անհրաժեշտության դեպքում կատարվում է ախտանշանային բուժում:
Հղիության և կաթնարտադրության շրջան
Հղիության և կաթնարտադրության շրջանում դեղի օգտագործումը հակացուցված է:
Դեղորայքային փոխազդեցություններ
Տեղային օգտագործման դեպքում դեղի փոխազդեցությունը այլ դեղերի հետ նվազագույն է, բայց ամբողջությամբ բացառել այդպիսի ռեակցիաներ չի կարելի: Անհրաժեշտ է հաշվի առնել ներքոնշյալ դեղորայքային փոխազդեցությունների առաջացման հնարավորությունը: Միաժամանակյա օգտագործման դեպքում մետրոնիդազոլը ուժեղացնում է անուղղակի ազդեցության հակամակարդիչների ազդեցությունը: Մետրոնիդազոլի և դիսուլֆիրամի համատեղ օգտագործումը ուժեղացնում է նրանց թունայնությունը: Քլորհեքսիդինը անհամատեղելի է անիոնային մաքրող միջոցների հետ ( օճառ):
Պիտանելիության ժամկետը
Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
Լնդերի համար դոնդող՝ լցված 20-ական գրամ ալյումիներ պարկուճներում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: