Կլոր, տափակ, դեղին գունի, մուգ կետիկներով, վանիլինի բնորոշ հոտով և համով դեղահատեր՝ մեկ կողմից ակոսիկով:



ԴեղաձեվըԴեղահատեր
ATC խումբՀակամակաբույծային դեղեր
ATC ենթախումբՀակաճիճվային դեղեր
Դեղի առևտրային անվանումըՆիկլոզամիդ
Դեղի միջազգային անվանումըՆիկլոզամիդ (Niclosamide)
Կլոր, տափակ, դեղին գունի, մուգ կետիկներով, վանիլինի բնորոշ հոտով և համով դեղահատեր՝ մեկ կողմից ակոսիկով:
Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 500 մգ նիկլոզամիդ:
Օժանդակ բաղադրանյութեր` քսիլիտոլ, նատրիումի օսլայի գլիկոլատ, եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ, վանիլին, նատրիումի սախարին:
Հակաճիճվային դեղ, ԱԲՔ կոդ` P02DA01.
Նիկլոզամիդը հանդիսանում է սալիցիլանիլիդի ածանցյալ: Ցուցաբերում է պարալիզացնող ազդեցություն ճիճուների նկատմամբ և նվազեցնում է նրանց կայունությունը ստամոքս-աղիքային ուղու պրոտեոլիտիկ ֆերմենտների հանդեպ:
Նիկլոզամիդը ակտիվ է Taenia saginata-ի (եզան երիզորդի), Taenia solium-ի (խոզի երիզորդի), Diphyllobothrium latum-ի (լայն երիզորդի), Hymenolepis nana-ի (գաճաճ երիզորդ) և Dipylidium caninum-ի նկատմամբ :
Գործնականորեն չի ներծծվում ստամոքսաղիքային ուղուց: Արտազատվում է կղանքով:
Տենիարինխոզի և դիֆիլոբոտրիոզի դեպքում մեծահասակներին նշանակում են 2 գ (500 մգ-ոց 4 դեղահատ) . 1 գ (500 մգ-ոց 2 դեղահատ) ընդունում են նախաճաշից հետո, իսկ 1 գ (500 մգ-ոց 2 դեղահատ)՝ մեկ ժամ անց:
Հիմենոլեպիդոզի դեպքում մեծահասակներին նշանակում են առաջին օրը 2 գ (500 մգ-ոց 4 դեղահատ), ապա հաջորդ 6 օրերի ընթացքում օրական 1 գ (500 մգ-ոց 2 դեղահատ) :
2-6 տարեկան երեխաներին նշանակում են մեծահասակների համար նախատեսված դեղաչափերի կեսը, իսկ մինչև 2 տարեկան երեխաներին՝ մեծահասակների համար նախատեսված դեղաչափերի 1/4: Երեխաների համար դեղահատերը լավ մանրացնում են տաք ջրում ( 500 մգ 1 դեղահատը 1/4 բաժակ տաք ջրում):
Դեղահատերը լավ ծամել, ապա կուլ տալ ոչ մեծ քանակությամբ ջրի հետ: Դեղի ընդունման օրը խորհուրդ է տրվում ընդունել հեղուկ դյուրամարս սնունդ, դեղի ընդունումից 2 ժամ անց պետք է ընդունել լուծողական՝ թրթուրի հետ վերադարձը ստամոքս կանխելու համար: Եթե Նիկլոզամիդն ընդունում են երեխաները, ապա դեղահատերը պետք է վերածել փոշու և խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ մինչև մածուկի ձևավորվելը:
Նիկլոզամիդի ընդունման դեպքում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլի ընդունումից:
Կրծքի կաթով կերակրող մայրերի մոտ ևս պատշաճ հետազոտություններ չեն անցկացվել: Ուստի, այս դեպքում նույնպես խորհուրդ չի տրվում դեղի ընդունումը:

