icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Նիկլոզամիդ, 500 մգ դեղահատեր ծամելու

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՀակամակաբույծային դեղեր

    ATC ենթախումբՀակաճիճվային դեղեր

    Դեղի առևտրային անվանումըՆիկլոզամիդ

    Դեղի միջազգային անվանումըՆիկլոզամիդ (Niclosamide)

    Ընդհանուր բնութագիրը
    Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

    Կլոր, տափակ, դեղին գունի, մուգ կետիկներով, վանիլինի բնորոշ հոտով և համով դեղահատեր՝ մեկ կողմից ակոսիկով:

    Բաղադրությունը

    Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 500 մգ նիկլոզամիդ:
    Օժանդակ բաղադրանյութեր` քսիլիտոլ, նատրիումի օսլայի գլիկոլատ, եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ, վանիլին, նատրիումի սախարին:

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Հակաճիճվային դեղ, ԱԲՔ կոդ` P02DA01.

    Դեղաբանական ազդեցությունը

    Նիկլոզամիդը հանդիսանում է սալիցիլանիլիդի ածանցյալ: Ցուցաբերում է պարալիզացնող ազդեցություն ճիճուների նկատմամբ և նվազեցնում է նրանց կայունությունը ստամոքս-աղիքային ուղու պրոտեոլիտիկ ֆերմենտների հանդեպ:

    Նիկլոզամիդը ակտիվ է Taenia saginata-ի (եզան երիզորդի), Taenia solium-ի (խոզի երիզորդի), Diphyllobothrium latum-ի (լայն երիզորդի), Hymenolepis nana-ի (գաճաճ երիզորդ) և Dipylidium caninum-ի նկատմամբ :

    Ֆարմակոկինետիկա

    Գործնականորեն չի ներծծվում ստամոքսաղիքային ուղուց: Արտազատվում է կղանքով:

    Ցուցումներ

    – Տենիարինխոզ (Taenia saginata),

    – Խոզի երիզորդ (Taenia solium),

    – Դիֆիլոբոտրիոզ (Diphyllobothrium latum),

    – Հիմենոլեպիդոզ (Hymenolepis nana),

    – Դիպիլիդիոզ (Dipylidium caninum):

    Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
    Դեղահատերը ծամում են: Խոզի երիզորդի դեպքում (Taenia solium) մեծահասակներին նշանակում են 2 գ (500 մգ-ոց 4 դեղահատ) միանվագ թեթև նախաճաշից հետո: Նիկլոզամիդը արդյունավետ է ճիճվի հասուն ձևերի և ոչ ակտիվ է թրթուրային ձևերի նկատմամբ, այդ պատճառով և գոյություն ունի հետագայում ցիստիցերկոզի զարգացման վտանգ, ուստի դեղի ընդունումից 2 ժամ անց անհրաժեշտ է ընդունել լուծողական դեղ: Խորհուրդ է տրվում մինչ նախաճաշելը ընդունել հակափսխումային միջոց:

    Տենիարինխոզի և դիֆիլոբոտրիոզի դեպքում մեծահասակներին նշանակում են 2 գ (500 մգ-ոց 4 դեղահատ) . 1 գ (500 մգ-ոց 2 դեղահատ) ընդունում են նախաճաշից հետո, իսկ 1 գ (500 մգ-ոց 2 դեղահատ)՝ մեկ ժամ անց:

    Հիմենոլեպիդոզի դեպքում մեծահասակներին նշանակում են առաջին օրը 2 գ (500 մգ-ոց 4 դեղահատ), ապա հաջորդ 6 օրերի ընթացքում օրական 1 գ (500 մգ-ոց 2 դեղահատ) :

    2-6 տարեկան երեխաներին նշանակում են մեծահասակների համար նախատեսված դեղաչափերի կեսը, իսկ մինչև 2 տարեկան երեխաներին՝ մեծահասակների համար նախատեսված դեղաչափերի 1/4: Երեխաների համար դեղահատերը լավ մանրացնում են տաք ջրում ( 500 մգ 1 դեղահատը 1/4 բաժակ տաք ջրում):

    Կողմնակի ազդեցություններ
    – Լուսավախություն (շատ հազվադեպ),

    – Ցավեր կամ անհարմարավետություն որովայնում, սրտխառնոց,

    – Ալերգիկ ռեակցիաներ,

    – Նեյրոդերմիտի սրացում:

    Հակացուցումները
    – Նիկլոզամիդի և դեղի բադադրիչների նկատմամբ գերզգայունություն:

    Հատուկ ցուցումներ
    Նիկլոզամիդը անհրաժեշտ է ընդունել քաղցած ժամանակ՝ ուտելուց 1 ժամ առաջ կամ թեթև նախաճաշելուց 2 ժամ անց:

    Դեղահատերը լավ ծամել, ապա կուլ տալ ոչ մեծ քանակությամբ ջրի հետ: Դեղի ընդունման օրը խորհուրդ է տրվում ընդունել հեղուկ դյուրամարս սնունդ, դեղի ընդունումից 2 ժամ անց պետք է ընդունել լուծողական՝ թրթուրի հետ վերադարձը ստամոքս կանխելու համար: Եթե Նիկլոզամիդն ընդունում են երեխաները, ապա դեղահատերը պետք է վերածել փոշու և խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ մինչև մածուկի ձևավորվելը:

    Նիկլոզամիդի ընդունման դեպքում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլի ընդունումից:

    Գերդեղաչափավորումը
    Նիկլոզամիդը գործնականում չի ներծծվում ստամոքսաղիքային համակարգում, այդ պատճառով գերդեղաչափավորման հավանականությունը քիչ է:

    Հղիություն և կաթնարտադրության շրջան
    Հղիների մոտ դեղի արդյունավետության մասին պատշաճ հետազոտություններ չեն անցկացվել: Հղիության ժամանակ դեղի կիրառումը խորհուրդ չի տրվում:

    Կրծքի կաթով կերակրող մայրերի մոտ ևս պատշաճ հետազոտություններ չեն անցկացվել: Ուստի, այս դեպքում նույնպես խորհուրդ չի տրվում դեղի ընդունումը:

    Պիտանելիության ժամկետը
    3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    4 դեղահատ պարունակող պլաստմասե շշիկ, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: