icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Պերմեթրին, 5 % նրբաքսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՀակամակաբույծային դեղեր

ATC ենթախումբՀակաքոսային դեղեր

Դեղի առևտրային անվանումըՊերմեթրին

Դեղի միջազգային անվանումըՊերմեթրին (Permethrin)

Ինչ է Պերմեթրինը և ինչի համար է այն կիրառվում

Պերմեթրինը օգտագործվում է քոսի և ցայլոջլի բուժման համար:

Դեղը պարունակում է պերմեթրին ակտիվ նյութը, որը պատկանում է պիրետրոիդներ կոչվող դեղերի խմբին։ Այս խմբի դեղամիջոցները սպանում են տզերին, քոսի և ոջիլների հարուցիչներին, ցայլքի պեդիկուլյոզի հարուցիչներին։

Դեղաբանական-թերապևտիկ խումբը և ԱԲՔ կոդը

Էկտոպարազիտիցիդներ, այդ թվում՝ սկաբիցիդներ: Պիրետրիններ, այդ թվում՝ սինթետիկ միացություններ: Պերմեթրին, համակցություններ:

ԱԲՔ կոդ՝ P03AC04:

Ինչպես ընդունել Պերմեթրինը

Միշտ ընդունեք դեղը ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բուժող բժիշկը կամ դեղագետը։ Եթե ունեք կասկածներ դեղի ընդունման վերաբերյալ, խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագետի հետ։

Պարկուճը բացելու համար պետք է հանել կափարիչը, շրջել այն և տեղադրել պարկուճի ծայրի փակ հատվածին, հետո պտտել, որպեսզի ծակել փակող շերտը:

Քսուքը քսել մաքուր, չոր և սառը մաշկին։ Մի´ ընդունեք տաք լոգանք կամ ցնցուղ քսուքը քսելուց անմիջապես առաջ։

Մաշկի ախտահարված հատվածներին բարակ շերտով քսեք քիչ քանակությամբ քսուք (տե՛ս «Ինչպես և երբ ընդունել Պերմեթրին քսուքը»):

 

Քոսի բուժում

Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր դեռահասներ՝ քսել մինչև 30 գ քսուք (համապատասխանում է տուփի 60%-ին)։

6-12 տարեկան երեխաներ՝ քսել մինչև 15 գ քսուք (համապատասխանում է պարկուճի քսուքի 30%-ին)։

2 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ քսել մինչև 7.5 գ քսուք (համապատասխանում է պարկուճի քսուքի 15%-ին)։

Նորածիններ և մինչև 2 ամսական երեխաներ՝ այս տարիքային խմբի համար դեղամիջոցի օգտագործման բավարար փորձ չկա, հետևաբար անհրաժեշտ դեղաչափ չի մշակվել: Հետևաբար այս տարիքային խմբերին խորհուրդ չի տրվում քսուքի կիրառումը:

Վերոնշյալ տեղեկատվությունը դեղաչափի մասին խորհրդատվական բնույթ ունի: Դեղաչափը կարող է շտկվել՝ ըստ հիվանդի անհատական կարիքների և մարմնի մակերեսի։ Օրինակ՝ երբեմն որոշ չափահաս հիվանդների համար պահանջվում է ավելի մեծ քանակությամբ քսուք:

 

Ցայլքի ոջլոտության բուժում

18 տարեկանից բարձր մեծահասակներ՝ քսել մինչև 30 գ քսուք (համապատասխանում է պարկուճի քսուքի 60%-ին)։

 

Ինչպես և երբ կիրառել Պերմեթրին քսուքը

Պերմեթրինը նախատեսված է միայն մաշկի մակերեսին քսելու համար։

Պետք է խուսափել աչքերի, լորձաթաղանթների (քթըմպանի, սեռական օրգանների) կամ բաց վերքերի հետ շփումից։ Եթե պատահաբար շփվել է այդ մակերեսների հետ՝ մանրակրկիտ լվացեք ջրով։

Մեծահասակներին խորհուրդ է տրվում քսուքը քսել ամբողջ մարմնին, ներառյալ՝ պարանոցը, ձեռքերի ափերը և ոտնաթաթերը։ Գլխին ու դեմքին կարելի է չքսել, եթե այդ հատվածները չեն ախտահարվել քոսով (քոսի տիզ)։

Քսուքը ձեռքերի և ոտքերի մատների միջև ընկած հատվածներին (նաև ձեռքերի և ոտքերի մատների եղունգների տակ), դաստակներին, արմունկներին, թևատակերին, սեռական օրգաններին և հետույքի հատվածում քսելու ժամանակ անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստել։

Ցայլքի ոջլոտության բուժում մեծահասակների մոտ՝ դեմքի վրա ցանկացած մազածածկ հատվածները (մորուք, բեղեր) և թարթիչները պետք է ստուգվեն ոջիլների և անիծների առկայության համար: Քսուքը պետք է քսել դեմքի մազածածկ հատվածների վրա՝ խուսափելով աչքերի հետ շփումից։ Եթե թարթիչների վրա հայտնաբերվել են ոջիլներ կամ անիծներ, դրանք պետք է զգուշությամբ հեռացվեն պինցետի օգնությամբ։ Քսուքը չի կարելի քսել թարթիչների վրա, քանի որ այն կարող է առաջացնել աչքերի գրգռում։

 

Երեխաներ՝ երեխաներին քսուքը պետք է հավասարաչափ քսել ամբողջ մարմնի վրա՝ ներառյալ ձեռքերի ափերը, ոտքերի ներբանները, պարանոցը, դեմքը, ականջները և գլխամաշկը։ Բերանի շրջակա մաշկը (քանի որ կարող է ներթափանցել բերանի խոռոչ) և աչքեր պետք է պաշտպանված լինեն քսելուց:

Թույլ չտա´ք, որ Ձեր երեխան ձեռքերից լիզի քսուքը։ Անհրաժեշտության դեպքում երեխաներին բուժման ընթացքում պետք է ձեռնոցներ հագցնել։

Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ Պերմեթրինի կիրառման բավարար փորձ չկա։ Այդ իսկ պատճառով մինչև 23 ամսեկան երեխաների բուժումը պետք է իրականացվի միայն բժշկի խիստ հսկողության տակ։

 

Տարեցներ՝ տարեց հիվանդները (65 տարեկանից բարձր) պետք է քսուքը կիրառեն այնպես, ինչպես մեծահասակները, սակայն դրանից բացի պետք է քսուքը քսել դեմքի, ականջների և գլխամաշկի վրա։ Պետք է պահպանել զգուշություն, որպեսզի խուսափեք աչքերի շուրջ եղած մաշկի շփումից քսուքի հետ։

 

Որքան ժամանակ կիրառել Պերմեթրին քսուքը

Սովորաբար բավական է Պերմեթրինի միանվագ կիրառությունը։ Թողեք մաշկի վրա քսված քսուքը նվազագույնը ութ ժամ, օրինակ՝ ողջ գիշերը։ Այս ընթացքում խուսափեք լոգանքից, ցնցուղ ընդունելուց կամ լվացվելուց, քանի որ դա կարող է նվազեցնել բուժման արդյունավետությունը։ Եթե ութժամյա ժամանակահատվածում ամեն դեպքում անհրաժեշտ է լվանալ ձեռքերը, այս դեպքում լվացվելուց հետո Ձեզ անհրաժեշտ է քսուքը կրկին քսել ձեռքերին և դաստակներին։ Եթե քսուքը լվացվել է մաշկի այլ հատվածներից (հետույք, արտաքին սեռական օրգաններ), դրանք նույնպես պետք է կրկին մշակել քսուքով։

Ութ ժամ անց ցնցուղ ընդունեք կամ լվացեք մաշկը ջրով և օճառով։

Օգտագործման հրահանգներին հետևելու դեպքում սովորաբար բուժման համար բավարար է մեկ ընդունում: Այնուամենայնիվ, ախտահարման պահպանման կամ կրկնման դեպքերում կարող է անհրաժեշտ լինել բուժումը կրկնել 14 օր հետո:

 

Եթե դուք ընդունել եք ավելի շատ Պերմեթրին, քան խորհուրդ է տրվում

Եթե քսուքն օգտագործել եք շատ ավելի մեծ քանակությամբ, քան խորհուրդ է տրվում, մաշկը լվացեք տաք ջրով և օճառով։

Եթե Ձեզ մոտ պահպանվում են գրգռվածության նշաններ, խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ։

Եթե երեխան կուլ է տվել պարկուճի պարունակությունը (քսուքը), անհապաղ դիմեք բժշկի՝ բժշկական օգնություն ստանալու համար կամ մոտակա հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։

Փաթեթավորում և հավելյալ տեղեկատվություն

Ի՞նչ է պարունակում Պերմեթրինը

Յուրաքանչյուր գրամը պարունակում է՝

Ակտիվ բաղադրատարր՝ պերմեթրին- 50 մգ

Օժանդակ նյութեր՝ ցետեարետ-12, ցետեարետ-20, ցետոստեարիլային սպիրտ, հեղուկ պարաֆին, պրոպիլենգլիկոլ, դիմետիկոն, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, գլիցերիլ մոնոստեարատ, մաքրված ջուր։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf