Միշտ ընդունեք դեղը ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բուժող բժիշկը կամ դեղագետը։ Եթե ունեք կասկածներ դեղի ընդունման վերաբերյալ, խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագետի հետ։
Պարկուճը բացելու համար պետք է հանել կափարիչը, շրջել այն և տեղադրել պարկուճի ծայրի փակ հատվածին, հետո պտտել, որպեսզի ծակել փակող շերտը:
Քսուքը քսել մաքուր, չոր և սառը մաշկին։ Մի´ ընդունեք տաք լոգանք կամ ցնցուղ քսուքը քսելուց անմիջապես առաջ։
Մաշկի ախտահարված հատվածներին բարակ շերտով քսեք քիչ քանակությամբ քսուք (տե՛ս «Ինչպես և երբ ընդունել Պերմեթրին քսուքը»):
Քոսի բուժում
Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր դեռահասներ՝ քսել մինչև 30 գ քսուք (համապատասխանում է տուփի 60%-ին)։
6-12 տարեկան երեխաներ՝ քսել մինչև 15 գ քսուք (համապատասխանում է պարկուճի քսուքի 30%-ին)։
2 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ քսել մինչև 7.5 գ քսուք (համապատասխանում է պարկուճի քսուքի 15%-ին)։
Նորածիններ և մինչև 2 ամսական երեխաներ՝ այս տարիքային խմբի համար դեղամիջոցի օգտագործման բավարար փորձ չկա, հետևաբար անհրաժեշտ դեղաչափ չի մշակվել: Հետևաբար այս տարիքային խմբերին խորհուրդ չի տրվում քսուքի կիրառումը:
Վերոնշյալ տեղեկատվությունը դեղաչափի մասին խորհրդատվական բնույթ ունի: Դեղաչափը կարող է շտկվել՝ ըստ հիվանդի անհատական կարիքների և մարմնի մակերեսի։ Օրինակ՝ երբեմն որոշ չափահաս հիվանդների համար պահանջվում է ավելի մեծ քանակությամբ քսուք:
Ցայլքի ոջլոտության բուժում
18 տարեկանից բարձր մեծահասակներ՝ քսել մինչև 30 գ քսուք (համապատասխանում է պարկուճի քսուքի 60%-ին)։
Ինչպես և երբ կիրառել Պերմեթրին քսուքը
Պերմեթրինը նախատեսված է միայն մաշկի մակերեսին քսելու համար։
Պետք է խուսափել աչքերի, լորձաթաղանթների (քթըմպանի, սեռական օրգանների) կամ բաց վերքերի հետ շփումից։ Եթե պատահաբար շփվել է այդ մակերեսների հետ՝ մանրակրկիտ լվացեք ջրով։
Մեծահասակներին խորհուրդ է տրվում քսուքը քսել ամբողջ մարմնին, ներառյալ՝ պարանոցը, ձեռքերի ափերը և ոտնաթաթերը։ Գլխին ու դեմքին կարելի է չքսել, եթե այդ հատվածները չեն ախտահարվել քոսով (քոսի տիզ)։
Քսուքը ձեռքերի և ոտքերի մատների միջև ընկած հատվածներին (նաև ձեռքերի և ոտքերի մատների եղունգների տակ), դաստակներին, արմունկներին, թևատակերին, սեռական օրգաններին և հետույքի հատվածում քսելու ժամանակ անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստել։
Ցայլքի ոջլոտության բուժում մեծահասակների մոտ՝ դեմքի վրա ցանկացած մազածածկ հատվածները (մորուք, բեղեր) և թարթիչները պետք է ստուգվեն ոջիլների և անիծների առկայության համար: Քսուքը պետք է քսել դեմքի մազածածկ հատվածների վրա՝ խուսափելով աչքերի հետ շփումից։ Եթե թարթիչների վրա հայտնաբերվել են ոջիլներ կամ անիծներ, դրանք պետք է զգուշությամբ հեռացվեն պինցետի օգնությամբ։ Քսուքը չի կարելի քսել թարթիչների վրա, քանի որ այն կարող է առաջացնել աչքերի գրգռում։
Երեխաներ՝ երեխաներին քսուքը պետք է հավասարաչափ քսել ամբողջ մարմնի վրա՝ ներառյալ ձեռքերի ափերը, ոտքերի ներբանները, պարանոցը, դեմքը, ականջները և գլխամաշկը։ Բերանի շրջակա մաշկը (քանի որ կարող է ներթափանցել բերանի խոռոչ) և աչքեր պետք է պաշտպանված լինեն քսելուց:
Թույլ չտա´ք, որ Ձեր երեխան ձեռքերից լիզի քսուքը։ Անհրաժեշտության դեպքում երեխաներին բուժման ընթացքում պետք է ձեռնոցներ հագցնել։
Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ Պերմեթրինի կիրառման բավարար փորձ չկա։ Այդ իսկ պատճառով մինչև 23 ամսեկան երեխաների բուժումը պետք է իրականացվի միայն բժշկի խիստ հսկողության տակ։
Տարեցներ՝ տարեց հիվանդները (65 տարեկանից բարձր) պետք է քսուքը կիրառեն այնպես, ինչպես մեծահասակները, սակայն դրանից բացի պետք է քսուքը քսել դեմքի, ականջների և գլխամաշկի վրա։ Պետք է պահպանել զգուշություն, որպեսզի խուսափեք աչքերի շուրջ եղած մաշկի շփումից քսուքի հետ։
Որքան ժամանակ կիրառել Պերմեթրին քսուքը
Սովորաբար բավական է Պերմեթրինի միանվագ կիրառությունը։ Թողեք մաշկի վրա քսված քսուքը նվազագույնը ութ ժամ, օրինակ՝ ողջ գիշերը։ Այս ընթացքում խուսափեք լոգանքից, ցնցուղ ընդունելուց կամ լվացվելուց, քանի որ դա կարող է նվազեցնել բուժման արդյունավետությունը։ Եթե ութժամյա ժամանակահատվածում ամեն դեպքում անհրաժեշտ է լվանալ ձեռքերը, այս դեպքում լվացվելուց հետո Ձեզ անհրաժեշտ է քսուքը կրկին քսել ձեռքերին և դաստակներին։ Եթե քսուքը լվացվել է մաշկի այլ հատվածներից (հետույք, արտաքին սեռական օրգաններ), դրանք նույնպես պետք է կրկին մշակել քսուքով։
Ութ ժամ անց ցնցուղ ընդունեք կամ լվացեք մաշկը ջրով և օճառով։
Օգտագործման հրահանգներին հետևելու դեպքում սովորաբար բուժման համար բավարար է մեկ ընդունում: Այնուամենայնիվ, ախտահարման պահպանման կամ կրկնման դեպքերում կարող է անհրաժեշտ լինել բուժումը կրկնել 14 օր հետո:
Եթե դուք ընդունել եք ավելի շատ Պերմեթրին, քան խորհուրդ է տրվում
Եթե քսուքն օգտագործել եք շատ ավելի մեծ քանակությամբ, քան խորհուրդ է տրվում, մաշկը լվացեք տաք ջրով և օճառով։
Եթե Ձեզ մոտ պահպանվում են գրգռվածության նշաններ, խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ։
Եթե երեխան կուլ է տվել պարկուճի պարունակությունը (քսուքը), անհապաղ դիմեք բժշկի՝ բժշկական օգնություն ստանալու համար կամ մոտակա հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։