«Դեղազգոնությունը որպես դեղագործական ընկերության անբաժան մասնիկ» թեմայով զեկույց
Մայիսի 18-ին «Արփիմեդ» դեղագործական ընկերության Դեղազգոնության բաժնի աշխատակիցները, բաժնի ղեկավար՝ Տաթևիկ Միքայելյանի գլխավորությամբ, կազմակերպեցին զեկույց՝
«Դեղազգոնությունը որպես դեղագործական ընկերության անբաժան մասնիկ» թեմայով։
Պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ հանդիպումն անցկացվեց երկու խմբով:
Մարիամ Հովհաննիսյանը խոսեց դեղազգոնության, նրա պատմության, նպատակների և արդիականության մասին։
Նարե Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ է դեղազգոնության համակարգի գլխավոր փաստաթուղթը: Խոսեց դեղերի անվտանգության վերաբերյալ տեղեկատվության մշտադիտարկման կարևորության մասին։
Տաթևիկ Միքայելյանը խոսեց ռիսկերի կառավարման կարևորության, ռիսկերի առաջացման հնարավոր պատճառների և դրանց նվազեցման համար ձեռնարկվող միջոցառումների մասին:
Լուսինե Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ է դեղերի անվտանգության պարբերական հաշվետվությունը: Խոսվեց հաշվետվության կազմման անհրաժեշտության և բովանդակության մասին:
Զեկույցի ավարտին տեղի ունեցան քննարկումներ՝ հարց ու պատասխանի տեսքով։




