Ալոպուրինոլը հանդիսանում է Ալոպուրինոլ դեղի ակտիվ բաղադրանյութը: Ալոպուրինոլը դանդաղեցնում է մարդու օրգանիզմում որոշակի քիմիական ռեակցիաների արագությունը, ինչը հանգեցնում է արյան և մեզի մեջ միզաթթվի մակարդակի նվազմանը։
Ալոպուրինոլը նշանակվում է միզաթթվի և դրա աղերի (ուրատների) կուտակումը նվազեցնելու կամ կանխելու համար այն պայմաններում, երբ օրգանիզմում չափազանց շատ միզաթթու է արտադրվում: Օրինակ՝ հոդատապի, միզաքարային հիվանդությունների որոշ տեսակների, երիկամների դիսֆունկցիայի և այլ դեպքերում: Հոդատապի դեպքում միզաթթուն աղի բյուրեղների տեսքով կուտակվում է հոդերում և մկանային կապաններում։ Այս բյուրեղները հանգեցնում են բորբոքային ռեակցիաների զարգացմանը։ Բորբոքային ռեակցիաները նպաստում են հոդի հարակից հյուսվածքում այտուցի զարգացմանը, չափից ավելի զգայունությանը և ցավին նույնիսկ թեթև հպման դեպքում: Շարժվելիս հոդերում կարող են սկսվել ուժեղ ցավեր:




