ԴեղաձեվըԴեղահատեր
ATC խումբՆյութափոխանակության եվ էներգափոխանակության խանգարումների բուժման համար կիրառվող դեղեր
ATC ենթախումբՄիզաթթվի փոխանակության վրա ազդող դեղեր. Հակահոդատապային դեղեր
Դեղի առևտրային անվանումըԱլոպուրինոլ
Դեղի միջազգային անվանումըԱլոպուրինոլ (Allopurinol)
Ալոպուրինոլը կիրառվում է ներքին ընդունման համար: Դեղն անհրաժեշտ է ընդունել ուտելուց հետո` խմելով մեծաքանակ ջրով: Պետք է հետևել, որ մեզի օրական ծավալը գերազանցի 2 լիտրը, իսկ մեզի ռեակցիան լինի չեզոք կամ թույլ հիմնային: Սկզբնական դեղաչափը կազմում է 100 մգ, օրը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում օրական դեղաչափը կարող է աստիճանաբար ավելացվել` յուրաքանչյուր 1-3 շաբաթը մեկ անգամ 100 մգ-ով, մինչ անհրաժեշտ արդյունքի հասնելը, արյան շիճուկում միզաթթվի պարունակության ստուգման պարագայում` մինչև միզաթթվի պարունակության նվազեցմանը 6 մգ/100 մլ և ավելի քիչ: Օրական պահպանիչ դեղաչափը սովորաբար կազմում է 100-300 մգ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է մեծացնել մինչև 600 մգ: Եթե օրական դեղաչափը գերազանցում է 300 մգ, այն անհրաժեշտ է հավասարաչափ բաժանել 2-4 ընդունումների համար: Օրական առավելագույն դեղաչափը կազմում է 800 մգ, միանվագ դեղաչափը չպետք է գերազանցի 300 մգ: Երիկամների ֆունկցիայի խանգարումների դեպքում (այդ թվում` ուրատային նեֆրոպաթիայով պայմանավորված) պահպանիչ դեղաչափը որոշվում է ` կախված կրեատինինի կլիրենսի ցուցանիշից:
Կրեատինինի կլիրենս (մլ/րոպե)
|
Պահպանիչ դեղաչափ (մգ/օրը)
|
0 | 100 մգ 3 օրը մեկ անգամ |
10 | 100 մգ 2 օրը մեկ անգամ |
20 | 100 մգ 1օրը մեկ անգամ |
40 | 150 մգ 1 օրը մեկ անգամ |
60 | 200 մգ 1 օրը մեկ անգամ |
80 | 250 մգ 1 օրը մեկ անգամ |
Հակաուռուցքային բուժում Մեծահասակների համար Միզաթթվային նեֆրոպաթիայի առաջացման կանխարգելման համար ուռուցքով հիվանդներին ԱԼՈՊՈՒՐԻՆՈԼը նշանակում են օրական 600-800 մգ դեղաչափով` հակաուռուցքային բուժումը սկսելուց 2-3 օր առաջ: Ալուպուրինոլի պահպանիչ դեղաչափը կախված է միզաթթվի մակարդակի փոփոխությունից: Երեխաների համար Օրական դեղաչափի որոշումը իրականացվում է` հաշվի առնելով ուռուցքի չափը, ծայրամասային արյան մեջ բլաստային ձևերի քանակը և ողնածուծի ինֆիլտրացիայի աստիճանը: Արյան չարորակ հիվանդությունների և ուռուցքների, ինչպես նաև ֆերմենտային ակտիվության փոփոխությունների դեպքում երկրորդային հիպերուրիկեմիայով տառապող 1 ամսեկանից մինչև 15 տարեկան երեխաներին, որպես օրական դեղաչափ, նշանակում են 10-20 մգ/կգ մարմնի կշռի հաշվարկով մինչև առավելագույն օրական դեղաչափը` 400 մգ, նախընտրելի է ուտելուց հետո: Բուժման առաջին 6-8 շաբաթների ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր վերահսկել լյարդի ֆունկցիան: Արյան հիվանդությունների դեպքում պարտադիր է կանոնավոր լաբորատոր վերահսկումը: