Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 100 մգ բենզոբարբիտալ:
Օժանդակ բաղադրանյութեր` եգիպտացորենի օսլա, մեթիլցելյուլոզ, ստեարինաթթու:



ԴեղաձեվըԴեղահատեր
ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն
ATC ենթախումբՀակաէպիլեպսային դեղեր
Դեղի առևտրային անվանումըԲենզոնալ
Դեղի միջազգային անվանումըԲենզոբարբիտալ (Benzobarbital)
Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 100 մգ բենզոբարբիտալ:
Օժանդակ բաղադրանյութեր` եգիպտացորենի օսլա, մեթիլցելյուլոզ, ստեարինաթթու:
Հակաէպիլեպսային դեղեր; Բարբիտուրատներ և նրանց ածանցյալները:
ԱԲՔ կոդ: N03AA
Կիրառվում է ներքին ընդունման համար, ուտելուց հետո։ Դեղաչափի ռեժիմը անհատական է և նշանակվում է բժշկի կողմից։ Դեղաչափը կախված է հիվանդի տարիքից, նոպաների բնույթից և հաճախականությունից։
Մեկանգամյա դեղաչափը կազմում է 100-200 մգ, առավելագույն օրական դեղաչափը՝ 800 մգ։ Ամենահաճախ դեղամիջոցն օգտագործվում է օրական 3 անգամ, 100 մգ-ով։ Բուժումը սկսվում է մեկանգամյա դեղաչափի ընդունումից։ 2-3 օր անց դեղաչափը բարձրացվում է մինչև կլինիկական ազդեցության հասնելը (նոպաների հաճախականության նվազում կամ լիակատար բացակայություն)։ Բուժումը շարունակվում է երկար ժամանակ՝ առնվազն 1-3 տարի (նույնիսկ նոպաների բացակայության դեպքում), ընդունելով մեկանգամյա դեղաչափը օրական մեկ անգամ։ Եթե նոպաները կրկնվեն, անհրաժեշտ է վերադառնալ նախորդ օրական դեղաչափին։
Առավելագույն դեղաչափերը՝ մեկանգամյա՝ 300 մգ, օրական՝ 800 մգ։
Եթե հիվանդը նախկինում օգտագործել է այլ հակացնցումային միջոցներ, Բենզոնալին անցումը պետք է կատարվի աստիճանաբար․ սկզբում Բենզոնալով փոխարինվում է մեկ դեղաչափ, ապա (3-5 օր անց)՝ երկրորդը և երրորդը։
Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf
Ներդիր թերթիկ՝ վրացերեն: Benzonal 100 mg tablets
Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Benzonal 100 mg tablets

