icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետացիդ, լոթիոն

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբԱրտաքին օգտագործման դեղեր: Մաշկաբանություն

ATC ենթախումբՀակաբորբոքային (ԳԿ) և կերատոլիտիկ ազդեցությամբ դեղեր

Դեղի առևտրային անվանումըԲետացիդ

Դեղի միջազգային անվանումըԲետամետազոն, Սալիցիլաթթու (Betamethasone, Salicylic acid)

Ինչ է Բետացիդը և ինչի համար է այն կիրառվում

Բետամեթազոնի դիպրոպիոնատը և սալիցիլաթթուն Բետացիդ դեղի ակտիվ նյութերն են: Բետամեթազոնի դիպրոպիոնատը պատկանում է տեղային օգտագործման համար նախատեսված գլյուկոկորտիկոիդների խմբին: Բետամեթազոնի դիպրոպիոնատը պատկանում է ուժեղ ազդող գլյուկոկորտիկոիդների խմբին, որոնք օգտագործվում են գլխամաշկի վրա որոշ մաշկային հիվանդություններով պայմանավորված կարմրության և քորի նվազեցման համար: Սալիցիլաթթուն փափկեցնում է մաշկային հիվանդությունների պատճառով առաջացած եղջերացած մաշկի մակերեսային շերտը, ինչը նպաստում է բետամեթազոնի դիպրոպիոնատի ավելի խորը ներթափանցմանը մաշկի ախտահարված շերտեր և ուժեղացնում է բուժական ազդեցությունը:

Բետացիդ լոթիոնն օգտագործվում է երեխաների և մեծահասակների մաշկային այն հիվանդությունների բուժման համար, որոնց դեպքում մաշկի մակերեսը ծածկված է եղջերացած շերտով: Բետացիդ լոթիոնը հեռացնում է մաշկի ամբողջ եղջերացած մակերեսային շերտը՝ նվազեցնելով որոշ մաշկային հիվանդություններով պայմանավորված կարմրությունը և քորը:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Մաշկաբանություն, կորտիկոստոերոիդներ, համակցված դեղամիջոց արտաքին օգտագործման համար,

ԱԲՔ կոդը` D07XC01:

Ինչպես ընդունել Բետացիդ դեղը

Բետացիդը պետք է կիրառել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը: Եթե ունեք որևէ կասկած, ապա խորհուրդ է տրվում խորհրդակցել Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի հետ:

 

Խորհուրդ տրվող դեղաչափ

Սովորաբար, մեծահասակներին և երեխաներին խորհուրդ է տրվում լոթիոնի մի քանի կաթիլ նրբորեն և ամբողջությամբ քսել գլխամաշկի ախտահարված հատվածներին, օրական երկու անգամ։

 

Կարևոր տեղեկություն Բետացիդի կիրառման վերաբերյալ

  • Դուք պետք է Բետացիդը քսեք միայն գլխամաշկի ախտահարված հատվածներին։
  • Մի օգտագործեք մեծ քանակությամբ դեղամիջոց երկար ժամանակ (օրինակ՝ ամեն օր շաբաթների կամ ամիսների ընթացքում)։
  • Պետք է խուսափել Բետացիդի աչքերի մեջ ընկնելուց։

 

Կիրառումը երեխաների մոտ

Պետք է հետևել վերոնշված ցուցումներին։ Խորհուրդ չի տրվում Բետացիդը օգտագործել երեխայի գլխամաշկի վրա ավելի քան 5 օր։

 

Եթե Դուք օգտագործել եք Բետացիդը ավելի շատ, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք (կամ մեկ ուրիշը) պատահմամբ կուլ եք տվել դեղը, ապա դա չի կարող հանգեցնել որևէ խնդրի, սակայն եթե ունեք կասկածներ, խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ Եթե Բետացիդը կիրառվում է ավելի հաճախ, քան խորհուրդ է տրվում կամ ավելի երկար, քան բժիշկն է նշանակել, ապա այն կարող է բացասաբար ազդել օրգանիզմի հորմոնալ համակարգի վրա։ Երեխաների մոտ դա կարող է հանգեցնել աճի և զարգացման խանգարումների։ Կարող են նաև զարգանալ սրտխառնոց և/կամ փսխում և ականջներում աղմուկի առաջացում։

Անպայման հաղորդեք բժշկին կամ դեղագետին, եթե Դուք օգտագործել եք Բետացիդը ավելի հաճախ, քան խորհուրդ է տրվել կամ երկար, քան բժիշկն է նշանակել կամ չեք ընդունել այն, ինչպես նշանակված է եղել:

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Բետացիդ դեղը

Եթե Դուք մոռացել եք կիրառել դեղի հերթական դեղաչափը, օգտագործեք այն պահին, երբ հիշեք, ապա շարունակեք կիրառումը նախկին ռեժիմով։

 

Եթե Դուք դադարեցնում եք Բետացիդի կիրառումը

Եթե Բետացիդի երկարատև կիրառման արդյունքում նկատվում է մաշկի վիճակի բարելավվում, չի կարելի հանկարծակի դադարեցնել դեղամիջոցի օգտագործումը: Այն կարող է հանգեցնել գլխամաշկի կարմրության, այրոցի զգացողության և գրգռվածության: Այս կողմնակի ազդեցությունների զարգացումներից խուսափելու համար, Դուք պետք է կապ հաստատեք Ձեր բուժող բժշկի հետ, նա Ձեզ կնշանակի  դեղի կիրառման հաճախականության աստիճանաբար նվազեցման ռեժիմ՝ մինչև դրա ամբողջական դադարեցումը:

Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր դեղի կիրառման վերաբերյալ, ապա կապ հաստատեք բուժող բժշկի կամ դեղագործի հետ:

Ինչ է պարունակում Բետացիդ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Բետացիդը.

Յուրաքանչյուր մլ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութեր՝ 0.5մգ բետամեթազոն (դիպրոպիոնատի ձևով), 20մգ սալիցիլաթթու:

Օժանդակ բաղադրանյութեր՝ նատրիումի հիդրօքսիդ, էթիլենդիամինտետրաքացախաթթվի երկտեղակալված նատրիումական աղ, հիդրօքսիպրոպիլցելյուլոզ, էթիլ սպիրտ, մաքրված ջուր:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf