ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)
ATC խումբԱրտաքին օգտագործման դեղեր: Մաշկաբանություն
ATC ենթախումբՀակաբորբոքային (ԳԿ) և կերատոլիտիկ ազդեցությամբ դեղեր
Դեղի առևտրային անվանումըԲետացիդ
Դեղի միջազգային անվանումըԲետամետազոն, Սալիցիլաթթու (Betamethasone, Salicylic acid)
Բետացիդ լոթիոնի յուրաքանչյուր մլ պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութեր` 0.5 մգ բետամեթազոն (դիպրոպիոնատի ձևով), 20 մգ սալիցիլաթթու:
Օժանդակ բաղադրանյութեր` նատրիումի հիդրօքսիդ, Էթիլենդիամինտետրաքացախաթթվի երկտեղակալված նատրիումական աղ, հիդրօքսիպրոպիլցելյուլոզ, էթիլսպիրտ, մաքրված ջուր:
Համակցված դեղամիջոց արտաքին օգտագործման համար, ԱԲՔ կոդը` D07XC01
Բետամեթազոնը գլյուկոկորտիկոիդ է, ցուցաբերում է հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաէքսուդատիվ և հակաքորային ազդեցություն:
Բետամեթզոնը ընկճում է լեյկոցիտների և հյուսվածքային մակրոֆագերի ֆունկցիան: Սահմանափակում է լեյկոցիտների գաղթը դեպի բորբոքման օջախ: Նպաստում է լիզոսոմային բջջաթաղանթների կայունացմանը՝ նվազեցնելով բորբոքման շրջանում պրոտեոլիտիկ ֆերմենտների խտությունը: Բետամեթազոնի դիպրոպիոնատը փոքրացնում է հիստամինի ձերբազատումով պայմանավորված մազանոթների թափանցելիությունը: Ընկճում է ֆիբրոբլաստների ակտիվությունը եւ կոլագենի առաջացումը:
Սալիցիլաթթուն ընկճում է ճարպային գեղձերի եւ քրտնագեղձերի սեկրեցիան: Ցածր խտության դեպքում ցուցաբերում է կերատոպլաստիկ, իսկ բարձր խտության դեպքում՝ կերատոլիտիկ ազդեցություն: Օժտված է թույլ հակամիկրոբային ազդեցությամբ:
Առողջ, չվնասված մաշկի վրա կիրառելու դեպքում բետամեթազոնը ներծծվում է քիչ քանակով: Մաշկի վնասումը, բորբոքային գործընթացի առկայությունը և հերմետիկ վիրակապերի օգտագործումը կարող են մեծացնել ներծծումը: Արտաքին օգտագործման դեպքում համակարգային կլանումը կազմում է 12-14 %: Պլազմայի սպիտակուցների հետ կապվածությունը կազմում է 64 %: Բետամեթազոնը կենսափոխանակվում է լյարդում: Նյութափոխանակության արգասիքները արտազատվում են օրգանիզմից հիմնականում մեզի և քիչ քանակությամբ` լեղու հետ:
Սալիցիլաթթուն ներծծվում է փոքր ծավալով: Նյութափոխանակվում է մասնավորապես դիհիդրոօքսիբենզոյաթթվի: Սալիցիլաթթուն և նրա նյութափոխանակության արգասիքը հիմնականում արտազատվում են երիկամներով:
Դերմատոզներ, այդ թվում փսորիազ, էկզեմա, որոնց դեպքում գլյուկոկորտիկոստերոիդներով տեղային բուժումը արդյունավետ է:
Դեղամիջոցը նախատեսված է արտաքին օգտագործման համար:
Դեղամիջոցը լոթիոնի տեքով կիրառվում է գլխի մազածածկ հատվածի մաշկի վնասման դեպքում : Լոթիոնի մի քանի կաթիլը հավասարապես տարածում են մաշկի վրա կամ գլխի մազածածկ հատվածին` նրբորեն քսելով:
Ընդունման հաճախականությունը ` օրը 2 անգամ` առավոտյան և երեկոյան: Որոշ հաճախորդների մոտ պահպանողական ազդեցության կարելի է հասնել ավելի հազվադեպ կիրառելու դեպքում:
Դեմքի ախտահարումներ ունեցող հիվանդների մոտ Բետացիդի կիրառման դեպքում բուժման տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը:
Երկարատև և ինտենսիվ բուժման դեպքում` մաշկի ատրոֆիկ փոփոխություններ` զոլավորում, մաշկային շերտի բարակում, արյունատար անոթների մակերսի մեծացում, գունակավորման (պիգմենտացիայի) խանգարում, հիպերտրիխոզ: Բարձր դեղաչափերով երկարատև օգտագործման դեպքում հնարավոր է ի հայտ գան հիպերկորտիցիզմի ախտանիշներ, հատկապես երեխաների մոտ:
Բետացիդի երկարատև, առանց ընդհատման և հերմետիկ վիրակապերի օգտագործման դեպքում հնարավոր է մակուղեղի և մակերիկամների կեղևի ֆունկցիայի ընկճում:
Բուժումը` իրականացնում են ախտանշանային բուժում: Անհրաժեշտության դեպքում իրականացնում են էլեկտրոլիտային հավասարակշռության կարգավորում: Քրոնիկական գերդեղաչափավորման դեպքում խորհուրդ է տրվում դեղի կիրառման աստիճանաբար դադարեցում: Մեզի հիմնայնացման եւ դիուրեզի ուժեղացման նպատակով կարելի է նշանակել նատրիումի բիկարբոնատ (սոդա) ներքին ընդունման համար:
Մանկաբուժության մեջ կիրառումը` մինչև 17 տարեկան երեխաներին դեղի օգտագործումը հակացուցված է, քանի որ հնարավոր է համակարգային կողմնակի ազդեցությունների զարգացում` կապված բետամեթազոնի հետ:
Հղիություն և կաթնարտադրության շրջան
Նկարագրված չեն Բետացիդի հետ դեղորայքաին փոխազդեցության դեպքեր: