Բետացիդը պետք է կիրառել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։ Եթե որևէ կասկած ունեք, խորհուրդ է տրվում խորհրդակցել Ձեր բուժող բժշկի կամ դեղագետի հետ։
Խորհուրդ տրվող դեղաչափ
Սովորաբար, մեծահասակներին և երեխաներին խորհուրդ է տրվում Բետացիդ քսուքը բարակ շերտով նրբորեն և ամբողջությամբ քսել մաշկի ախտահարված հատվածներին, օրական երկու անգամ։
Բետացիդի կիրառման ժամանակ անհրաժեշտ է հետևել հետևյալ ցուցումներին․
- Պետք չէ Բետացիդը քսեք դեմքի մաշկին ավելի քան 5 օր:
- Մի օգտագործեք մեծ քանակությամբ դեղամիջոց մաշկի մեծ տարածքի վրա երկար ժամանակ (օրինակ՝ ամեն օր շաբաթների կամ ամիսների ընթացքում)։
- Պետք է խուսափել Բետացիդի աչքերի մեջ ընկնելուց։
Կիրառումը երեխաների մոտ
Պետք է հետևել վերոնշված ցուցումներին։ Խորհուրդ չի տրվում Բետացիդը օգտագործել երեխայի մաշկի որևէ հատվածի վրա ավելի քան 5 օր։ Պետք չէ դեղը քսել երեխայի տակդիրի վրա, քանի որ դրա տակ ակտիվ նյութի ներծծումը մաշկի միջոցով ուժեղանում է։ Սա կարող է առաջացնել դեղի ավելորդ ներծծման վտանգ։
Եթե Դուք օգտագործել եք Բետացիդը ավելի շատ, քան խորհուրդ է տրվում
Եթե Դուք (կամ մեկ ուրիշը) պատահմամբ կուլ եք տվել դեղը, ապա դա չի կարող հանգեցնել որևէ խնդրի, սակայն եթե ունեք կասկածներ, խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ Եթե Բետացիդը կիրառվում է ավելի հաճախ, քան խորհուրդ է տրվում կամ ավելի երկար, քան բժիշկն է նշանակել, ապա այն կարող է բացասաբար ազդել օրգանիզմի հորմոնալ համակարգի վրա։ Երեխաների մոտ դա կարող է հանգեցնել աճի և զարգացման խանգարումների։ Կարող են նաև զարգանալ սրտխառնոց և/կամ փսխում և ականջներում աղմուկի առաջացում։
Անպայման հաղորդեք բժշկին կամ դեղագործին, եթե Դուք օգտագործել եք Բետացիդը ավելի հաճախ, քան խորհուրդ է տրվել, կամ ավելի երկար, քան բժիշկն է նշանակել, կամ չեք ընդունել այն այնպես, ինչպես նշանակված է եղել:
Եթե Դուք մոռացել եք ընդունել Բետացիդ դեղը
Եթե Դուք մոռացել եք կիրառել դեղի հերթական դեղաչափը, օգտագործեք այն պահին, երբ հիշեք, ապա շարունակեք կիրառումը նախկին ռեժիմով։
Եթե Դուք դադարեցնում եք Բետացիդի կիրառումը
Եթե Բետացիդի երկարատև կիրառման արդյունքում նկատվում է մաշկի վիճակի բարելավվում, չի կարելի հանկարծակի դադարեցնել դեղամիջոցի օգտագործումը։ Այն կարող է առաջացնել մաշկի կարմրություն, այրոցի զգացողություն և գրգռվածություն։ Այս կողմնակի ազդեցություններից խուսափելու համար Դուք պետք է կապ հաստատեք Ձեր բուժող բժշկի հետ, որպեսզի նա նշանակի դեղի կիրառման հաճախականության աստիճանաբար նվազեցման ռեժիմ՝ մինչև դրա լիարժեք դադարեցումը։
Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր դեղի կիրառման վերաբերյալ, կապ հաստատեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։