icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետացիդ, քսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր

ATC ենթախումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր արտաքին օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըԲետացիդ

Դեղի միջազգային անվանումըԲետամետազոն, Սալիցիլաթթու (Betamethasone, Salicylic acid)

Ինչ է Բետացիդը և ինչի համար է այն կիրառվում

Բետամեթազոն դիպրոպիոնատն և սալիցիլաթթուն Բետացիդ դեղի ակտիվ նյութերն են։ Բետամեթազոն դիպրոպիոնատը պատկանում է տեղային կիրառման գլյուկոկորտիկոիդների խմբին։ Բետամեթազոն դիպրոպիոնատը պատկանում է  ուժեղ գլյուկոկորտիկոիդների խմբին, որոնք օգտագործվում են մաշկի վրա որոշ մաշկային հիվանդություններով պայմանավորված կարմրության և քորի նվազեցման համար։ Սալիցիլաթթուն փափկեցնում է մաշկային հիվանդություններով առաջացած եղջերացած մաշկի մակերեսային շերտը, ինչը նպաստում է բետամեթազոնի դիպրոպիոնատի ավելի խորը ներթափանցմանը մաշկի ախտահարված շերտեր և ուժեղացնում է բուժական ազդեցությունը։

Բետացիդ քսուքը օգտագործվում է երեխաների և մեծահասակների մաշկային այն հիվանդությունների բուժման համար, որոնց դեպքում մաշկի մակերեսը պատված է եղջերացած շերտով։ Բետացիդ քսուքը հեռացնում է մաշկի ամբողջ եղջերացած մակերեսային շերտը, նվազեցնում է կարմրությունը և քորը, որոնք պայմանավորված են որոշ մաշկային հիվանդություններով։

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Մաշկաբանություն, կորտիկոստոերոիդներ, համակցված դեղամիջոց արտաքին օգտագործման համար,

ԱԲՔ կոդը` D07XC01:

Ինչպես ընդունել Բետացիդ քսուքը

Բետացիդը պետք է կիրառել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։ Եթե որևէ կասկած ունեք, խորհուրդ է տրվում խորհրդակցել Ձեր բուժող բժշկի կամ դեղագետի հետ։

 

Խորհուրդ տրվող դեղաչափ

Սովորաբար, մեծահասակներին և երեխաներին խորհուրդ է տրվում Բետացիդ քսուքը բարակ շերտով նրբորեն և ամբողջությամբ քսել մաշկի ախտահարված հատվածներին, օրական երկու անգամ։

 

Բետացիդի կիրառման ժամանակ անհրաժեշտ է հետևել հետևյալ ցուցումներին

  • Պետք չէ Բետացիդը քսեք դեմքի մաշկին ավելի քան 5 օր:
  • Մի օգտագործեք մեծ քանակությամբ դեղամիջոց մաշկի մեծ տարածքի վրա երկար ժամանակ (օրինակ՝ ամեն օր շաբաթների կամ ամիսների ընթացքում)։
  • Պետք է խուսափել Բետացիդի աչքերի մեջ ընկնելուց։

 

Կիրառումը երեխաների մոտ

Պետք է հետևել վերոնշված ցուցումներին։ Խորհուրդ չի տրվում Բետացիդը օգտագործել երեխայի մաշկի որևէ հատվածի վրա ավելի քան 5 օր։ Պետք չէ դեղը քսել երեխայի տակդիրի վրա, քանի որ դրա տակ ակտիվ նյութի ներծծումը մաշկի միջոցով ուժեղանում է։ Սա կարող է առաջացնել դեղի ավելորդ ներծծման վտանգ։

 

Եթե Դուք օգտագործել եք Բետացիդը ավելի շատ, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք (կամ մեկ ուրիշը) պատահմամբ կուլ եք տվել դեղը, ապա դա չի կարող հանգեցնել որևէ խնդրի, սակայն եթե ունեք կասկածներ, խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ Եթե Բետացիդը կիրառվում է ավելի հաճախ, քան խորհուրդ է տրվում կամ ավելի երկար, քան բժիշկն է նշանակել, ապա այն կարող է բացասաբար ազդել օրգանիզմի հորմոնալ համակարգի վրա։ Երեխաների մոտ դա կարող է հանգեցնել աճի և զարգացման խանգարումների։ Կարող են նաև զարգանալ սրտխառնոց և/կամ փսխում և ականջներում աղմուկի առաջացում։

Անպայման հաղորդեք բժշկին կամ դեղագործին, եթե Դուք օգտագործել եք Բետացիդը ավելի հաճախ, քան խորհուրդ է տրվել, կամ ավելի երկար, քան բժիշկն է նշանակել, կամ չեք ընդունել այն այնպես, ինչպես նշանակված է եղել:

Եթե Դուք մոռացել եք ընդունել Բետացիդ դեղը

Եթե Դուք մոռացել եք կիրառել դեղի հերթական դեղաչափը, օգտագործեք այն պահին, երբ հիշեք, ապա շարունակեք կիրառումը նախկին ռեժիմով։

Եթե Դուք դադարեցնում եք Բետացիդի կիրառումը

Եթե Բետացիդի երկարատև կիրառման արդյունքում նկատվում է մաշկի վիճակի բարելավվում, չի կարելի հանկարծակի դադարեցնել դեղամիջոցի օգտագործումը։ Այն կարող է առաջացնել մաշկի կարմրություն, այրոցի զգացողություն և գրգռվածություն։ Այս կողմնակի ազդեցություններից խուսափելու համար Դուք պետք է կապ հաստատեք Ձեր բուժող բժշկի հետ, որպեսզի նա նշանակի դեղի կիրառման հաճախականության աստիճանաբար նվազեցման ռեժիմ՝ մինչև դրա լիարժեք դադարեցումը։

Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր դեղի կիրառման վերաբերյալ, կապ հաստատեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։

Ինչ է պարունակում Բետացիդ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Բետացիդ դեղը

Բետացիդ քսուքի յուրաքանչյուր գրամ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութեր` 0.5 մգ բետամեթազոն (դիպրոպիոնատի ձևով), 30 մգ սալիցիլաթթու:
Օժանդակ բաղադրանյութեր` հեղուկ պարաֆին, պրոպիլպարաբեն, սպիտակ վազելին, էթիլ սպիրտ։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf