Կիրառման եղանակը
Բերանի խոռոչի ողողման և ցողման համար (ձևով)։
Չի կարելի կուլ տալ։
Մեծահասակներ, տարեցներ և 6 տարեկանից բարձր երեխաներ
Չնոսրացված դեղը օգտագործելուց առաջ պետք է խառնել հավասար ծավալով տաք ջրի հետ: Պետք է ողողել կամ լվանալ բերանի խոռոչը ստացված լուծույթի 10մլ-ով, 30 վայրկյանի ընթացքում՝ առանց կուլ տալու։ Կրկնել գործողությունն օրական մինչև 4 անգամ՝ 14 օրվա ընթացքում, կամ համաձայն բժշկի կամ դեղագործի ցուցման:Չի թույլատրվում լուծույթի օգտագործումը 6 տարեկանից ցածր երեխաներին։
Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Բետայոդին, քան Ձեզ խորհուրդ է տրվել (ցուցվել է)
Դիտմամաբ կամ պատահաբար, պովիդոն յոդի բարձր դեղաչափերի կիրառումը հանգեցնում է յոդի բարձր կոնցենտրացիայի կուտակմանը արյան մեջ և ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթի գրգռման ախտանիշների առաջացմանը, ինչպիսիք են՝ փսխումը, փորլուծությունը և որովայնի ցավը:
Համակարգային թունավորումը կարող է հանգեցնել շոկի, հիպոտենզիայի, հաճախասրտության, ջերմության, մետաբոլիկ ադցիդոզի և երիկամային անբավարարության: Ախտանշանային և պահպանողական բուժումը պետք է սկսել էլեկտրոլիտային հավասարակշռության, երիկամների, վահանաձև գեղձի և լյարդի գործառույթների հատուկ հսկողությամբ։ Հեմոդիալիզն արդյունավետորեն հեռացնում է յոդն արյունից և պետք է կիրառվի յոդով ծանր թունավորման դեպքերում, հատկապես երիկամային անբավարարության առկայության դեպքում։ Շարունակական երակ-երակային հեմոֆիլտրացիան պակաս արդյունավետ է, քան հեմոդիալիզը։