icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետայոդին, 1% լուծույթ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբՕտոռինոլարինգոլոգիա

ATC ենթախումբՀակամանրէային ազդեցությամբ դեղեր տեղային օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըԲետայոդին

Դեղի միջազգային անվանումըՊովիդոն յոդ (Povidone Iodine)

Ինչ է Բետայոդինը և ինչի համար է այն կիրառվում

Բետայոդին 1% բերանի խոռոչի ողողման լուծույթի ակտիվ նյութն է հանդիսանում պովիդոն յոդը: Այս դեղն օգտագործվում է բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթի սուր վարակների դեպքում՝ ներառյալ լնդաբորբը, բերանի խոռոչի խոցային ախտահարումները, ինչպես նաև բերանի խոռոչի հիգիենան՝ ատամնաբուժական և դիմածնոտային վիրաբուժական միջամտությունների ժամանակ և դրանցից հետո։

Ինչպես ընդունել Բետայոդինը

Կիրառման եղանակը

Բերանի խոռոչի ողողման և ցողման համար (ձևով)։

Չի կարելի կուլ տալ։

Մեծահասակներ, տարեցներ և 6 տարեկանից բարձր երեխաներ

Չնոսրացված դեղը օգտագործելուց առաջ պետք է խառնել հավասար ծավալով տաք ջրի հետ: Պետք է ողողել կամ լվանալ բերանի խոռոչը ստացված լուծույթի 10մլ-ով, 30 վայրկյանի ընթացքում՝ առանց կուլ տալու։ Կրկնել գործողությունն օրական մինչև 4 անգամ՝ 14 օրվա ընթացքում, կամ համաձայն բժշկի կամ դեղագործի ցուցման:Չի թույլատրվում լուծույթի օգտագործումը 6 տարեկանից ցածր երեխաներին։

 

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Բետայոդին, քան Ձեզ խորհուրդ է տրվել (ցուցվել է)

Դիտմամաբ կամ պատահաբար, պովիդոն յոդի բարձր դեղաչափերի կիրառումը հանգեցնում է յոդի բարձր կոնցենտրացիայի կուտակմանը արյան մեջ և ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթի գրգռման ախտանիշների առաջացմանը, ինչպիսիք են՝ փսխումը, փորլուծությունը և որովայնի ցավը:

Համակարգային թունավորումը կարող է հանգեցնել շոկի, հիպոտենզիայի, հաճախասրտության, ջերմության, մետաբոլիկ ադցիդոզի և երիկամային անբավարարության: Ախտանշանային և պահպանողական բուժումը պետք է սկսել էլեկտրոլիտային հավասարակշռության, երիկամների, վահանաձև գեղձի և լյարդի գործառույթների հատուկ հսկողությամբ։ Հեմոդիալիզն արդյունավետորեն հեռացնում է յոդն արյունից և պետք է կիրառվի յոդով ծանր թունավորման դեպքերում, հատկապես երիկամային անբավարարության առկայության դեպքում։ Շարունակական երակ-երակային հեմոֆիլտրացիան պակաս արդյունավետ է, քան հեմոդիալիզը։

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Դեղաբանական խումբ – Հակասեպտիկներ և ախտահանիչներ

ԱԲՔ կոդ – D08AG02

Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություն

Դեղը պարունակում է

Բերանի խոռոչի ողողման 1% լուծույթի յուրաքանչյուր մլ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ պովիդոն յոդ:

Օժանդակ բաղադրանյութեր` նատրիումի սախարին, 96% էթիլ սպիրտ, անանուխ, մաքրված ջուր:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf