Բիսոպրոլոլը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակված է բժշկի կողմից։
Եթե Դուք որևէ կասկած ունեք դեղի ընդունման վերաբերյալ, ապա նախքան օգտագործելը պետք է խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։
Բիսոպրոլոլով բուժումը պահանջում է բժշկի կողմից կանոնավոր վերահսկում։ Դա հատկապես կարևոր է բուժման սկզբում, դեղաչափի բարձրացման ժամանակ և բուժումը դադարեցնելիս։
Բիսոպրոլոլի հաբերն պետք է ընդունել առավոտյան՝ քիչ քանակությամբ ջրով, սննդի հետ կամ առանց դրա։ Մի՛ ջարդեք և մի՛ ծամեք հաբերը։
Սովորաբար Բիսոպրոլոլով բուժումը երկարաժամկետ է։
Մեծահասակներ, ներառյալ տարեցներ
Բիսոպրոլոլով բուժումը պետք է սկսել ցածր դեղաչափով և աստիճանաբար մեծացնել։
Ձեր բուժող բժիշկը որոշում է, թե ինչպես պետք է ավելացնել դեղաչափը, և դա սովորաբար իրականացվում է հետևյալ կերպ՝
- 1.25 մգ բիսոպրոլոլ, օրական մեկ անգամ՝ մեկ շաբաթվա ընթացքում, ապա
- 2.5 մգ բիսոպրոլոլ, օրական մեկ անգամ՝ մեկ շաբաթվա ընթացքում, ապա
- 3.75 մգ բիսոպրոլոլ, օրական մեկ անգամ մեկ շաբաթվա ընթացքում, ապա
- 5 մգ բիսոպրոլոլ, օրական մեկ անգամ՝ չորս շաբաթվա ընթացքում, ապա
- 7.5 մգ բիսոպրոլոլ, օրական մեկ անգամ՝ չորս շաբաթվա ընթացքում, ապա
- 10 մգ բիսոպրոլոլ, օրական մեկ անգամ՝ պահպանողական թերապիայի համար
Բիսոպրոլոլի առավելագույն խորհուրդ տրվող օրական դեղաչափը կազմում է 10 մգ։
Կախված նրանից, թե որքան լավ եք տանում դեղի ազդեցությունը, Ձեր բժիշկը կարող է որոշում կայացնել դեղաչափերի բարձրացման միջև ընկած ժամանակահատվածը երկարացնել ։ Եթե Ձեր վիճակը վատթարանում է կամ այլևս ի վիճակի չեք հանդուրժել դեղի ազդեցությունը, ապա հնարավոր է անհրաժեշտ լինի նվազեցնել դեղաչափը կամ դադարեցնել բուժումը։ Որոշ հիվանդների մոտ բիսոպրոլոլի 10 մգ-ից պակաս պահպանողական դեղաչափը կարող է բավարար լինել։
Սովորաբար տվյալ իրավիճակում ճիշտ է լինում բժշկի նշանակումը։
Եթե Դուք պետք է ամբողջությամբ դադարեցնեք բուժումը, Ձեր բուժող բժիշկը, ինչպես միշտ, խորհուրդ կտա դեղաչափը աստիճանաբար նվազեցնել, քանի որ հակառակ դեպքում Ձեր վիճակը կարող է վատթարանալ։
Եթե Դուք ավելի շատ Բիսոպրոլոլ եք ընդունել, քան Ձեզ խորհուրդ է տրվում
Եթե Դուք ընդունել եք Բիսոպրոլոլի ավելի շատ դեղահաբ, քան խորհուրդ է տրվում, անհապաղ տեղեկացրեք Ձեր բուժող բժշկին։ Ձեր բժիշկը կորոշի, թե ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել։
Գերդոզավորման ախտանիշները կարող են ներառել սրտի հաճախության դանդաղում, շնչառության դժվարություն, գլխապտույտ կամ դող (արյան մեջ շաքարի մակարդակի նվազման պատճառով)։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Բիսոպրոլոլ
Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնված ընդունումը լրացնելու համար։ Ընդունեք նախատեսված դեղաչափը հաջորդ առավոտյան։
Եթե Դուք դադարեցնեք Բիսոպրոլոլի ընդունումը
Պետք չէ դադարեցնել Բիսոպրոլոլի ընդունումը, քանի դեռ Ձեր բժիշկը խորհուրդ չի տվել։ Հակառակ դեպքում Ձեր վիճակը կարող է զգալիորեն վատանալ։
Եթե դեղի օգտագործման վերաբերյալ Դուք ունեք հավելյալ հարցեր, պետք է դիմել բուժող բժշկին կամ դեղագետին։