icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ակնե Ուոշ, 2 % հեղուկ օճառ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբԱրտաքին օգտագործման դեղեր: Մաշկաբանություն

ATC ենթախումբՀակակորյակային դեղեր

Դեղի առևտրային անվանումըԱկնե Ուոշ

Դեղի միջազգային անվանումըՍալիցիլաթթու (Salicylic acid)

Ցուցումներ

Ակնե Ուոշը նախատեսված է ակնեի բուժման համար: Այն օգնում է կանխել նոր կոմեդոնների, պապուլաների և բշտիկների առաջացումը:

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Տեղային օգտագործման համար:

Չափահասներ

Ակնե Ուոշը կիրառվում է օրական 2-3 անգամ մաշկի վնասված հատվածները մշակելու համար: Հեղուկ օճառը փրփրացրեք տաք ջրով, մերսեք դեմքին, լվացեք ջրով և չորացրեք մաշկը:

Երեխաներ

Կիրառման եղանակը նույնն է, ինչ մեծահասակների համար:

Տարեց մարդիկ

Կիրառման եղանակը նույնն է, ինչ մեծահասակների համար:

Դեղաբանական հատկություններ

Դեղաբանական խումբ – Դերմատոլոգիական դեղամիջոց

ԱԲՔ կոդ – D02AF

Ի՞նչ է պարունակում Ակնե Ուոշը

Ակնե Ուոշ 2% հեղուկ օճառի յուրաքանչյուր մլ պարունակում է.

ակտիվ բաղադրատարր՝ սալիցիլաթթու – 20 մգ,

օժանդակ նյութեր՝ կոկամիդոպրոպիլ բետաին, պոլիքվետերնիում 10, նատրիումի լաուրեթ սուլֆատ, նատրիումի քլորիդ, երկնատրիումի էդետատ, մեթիլպարաբեն, խնձորի բուրահաղորդիչ, «կանաչ խնձոր» ներկանյութ (E142), մաքրված ջուր։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf