ԴեղաձեվըԴեղահատեր
ATC խումբՀակամակաբույծային դեղեր
ATC ենթախումբՀակաճիճվային դեղեր
Դեղի առևտրային անվանումըԱլբենդազոլ
Դեղի միջազգային անվանումըԱլբենդազոլ (Albendazole)
Ալբենդազոլը պատկանում է հակաճիճվային դեղերի խմբին, արդյունավետորեն ազդում է մարդու օրգանիզմում մակաբուծող հելմինտների մի քանի տեսակների վրա: Ալբենդազոլ դեղը կիրառվում է էնտերոբիոզի, անկիլոստոմիդոզի, նեկատորոզի, հիմենոլեպիդոզի, տենիոզի, ստրոնգիլոիդոզի, ասկարիդոզի, տրիխոցեֆալեզի, կլոնորխոզի, օպիստորխոզի, Larva Migrans մաշկային համախտանիշի, երեխաների մոտ լյամբլիոզի, կիստոզ էխինոկոկոզ, ալվեոլյար էխինոկոկոզ, նեյրոցիստիցիրկոզ, հեպատիկոլեզ, գնատոստոմոզ, տրիխինելլեզ, տոկսոկարոզ:
Չի կարելի ընդունել Ալբենդազոլ դեղը, եթե.
Եթե ունեք հարցեր կամ կասկածներ դեղի ընդունման վերաբերյալ՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:
Մի՛ ընդունեք Ալբենդազոլ դեղը, եթե Ձեզ մոտ դիտվում են վերոնշյալ խնդիրները:
Նախքան Ալբենդազոլ դեղն ընդունելը խորհրդակցե՛ք բուժող բժշկի կամ դեղագետի հետ եթե.
Նախքան Ալբենդազոլ դեղի ընդունումը և բուժման ընթացքում Ձեր բժիշկը կարող է ստուգել լյարդի ֆունկցիան և նշանակել արյան հետազոտություններ:
Եթե կարծում եք, որ վերոնշյալ կետերից որևէ մեկը կարող է վերաբերել Ձեզ կամ, եթե ունեք հարցեր կամ կասկածներ այս դեղի ընդունման վերաբերյալ, դիմեք Ձեր բժշկին կամ դեղագետին:
Երեխաներ և դեռահասներ
60 կգ-ից փոքր մարմնի զանգված ունեցող երեխաներին և դեռահասներին խորհուրդ չի տրվում ընդունել Ալբենդազոլ դեղը:
Չնայած որ 60 կգ-ից փոքր մարմնի զանգված ունեցող 6 տարեկանից բարձր դեռահասների և երեխաների շրջանում իրականացվել են կլինիկական հետազոտություններ՝ Ալբենդազոլ դեղի կիրառումը 400 մգ դեղաչափով մինչև 6 տարեկան երեխաների շրջանում սահմանափակ է:
Ալբենդազոլ դեղի և այլ դեղերի միաժամանակյա կիրառում
Միշտ տեղյակ պահեք բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել որևէ այլ դեղ` ներառյալ առանց դեղատոմսի ձեռք բերվածները: Տեղեկացրեք բուժող բժշկին, եթե ընդունում եք հետևյալ դեղերը.
Ալբենդազոլ դեղի ընդունումը սննդի և ըմպելիքների հետ
Ալբենդազոլ դեղն ընդունելիս արգելվում է օգտագործել թուրինջ կամ թուրինջի հյութ, քանի որ դա կարող է հանգեցնել արյան մեջ ալբենդազոլի մակարդակի բարձրացմանը:
Մի՛ ընդունեք Ալբենդազոլ դեղը, եթե Դուք հղի եք, ենթադրում եք, որ հղի եք կամ պլանավորում եք հղիություն: Ծննդունակ տարիքի կանայք նախքան բուժման սկսելը պետք է թեստավորվեն՝ հաստատելու համար հղիության բացակայությունը:
Ալբենդազոլ դեղն ընդունող ծննդունակ տարիքի կանայք բուժման ողջ կուրսի ընթացքում պետք է օգտագործեն ադեկվատ հակաբեղմնավորիչ միջոցներ՝ ընդհուպ մինչև բուժման ավարտից հետո առաջին դաշտանի սկսվելը:
Ալբենդազոլ դեղով բուժման ընթացքում հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումը հակացուցված է: Հղիություն կարելի է պլանավորել միայն Ալբենդազոլ դեղի վերջին դեղաչափի ընդունումից 1 ամիս անց:
Հաստատված չէ՝ արդյոք Ալբենդազոլը թափանցում է կրծքի կաթի մեջ, թե՝ ոչ: Խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան կրծքով կերակրման շրջանում Ալբենդազոլ դեղն ընդունելը:
Եթե հղի եք, ենթադրում եք, որ կարող եք հղի լինել կամ պլանավորում եք հղիություն՝ նախքան Ալբենդազոլ դեղն ընդունելը տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:
Եթե Դուք կերակրում կամ պլանավորում եք կերակրել կրծքով՝ անհապաղ տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:
Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)
Ալբենդազոլ դեղը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են ազդել փոխադրամիջոցների վարման կամ սարքավորումների հետ աշխատելու ձեր ունակությունների վրա: Նախքան ղեկին նստելը կամ սարքավորումների հետ աշխատելը՝ համոզվեք, որ Ձեր ռեակցիան նորմայի սահմաններում է:
Կարևոր տեղեկատվություն Ալբենդազոլ դեղի որոշ բաղադրիչների մասին
Ալբենդազոլ դեղը պարունակում է լակտոզայի մոնոհիդրատ: Եթե Ձեր բժիշկը տեղեկացրել է, որ Դուք ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ անտանելիություն՝ խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան այս դեղի ընդունումը:
Դեղը պարունակում բավարար քանակությամբ նատրիում, ինչը պետք է հաշվի առնել, եթե Դուք խուսափում եք սննդակարգում նատրիումի ընդունումից:
Ալբենդազոլ դեղը պետք է ընդունել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:
Դեղաչափ
Աղիքային վարակներ և Larva Migrans մաշկային համախտանիշ
Վարակ |
Տարիք |
Ընդունման տևողություն |
Էնտերոբիոզ, անկիլոստոմիդոզ, ասկարիդոզ, տրիխոցոֆալեզ, նեկատորոզ, |
Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ |
400 մգ` օրական 1 անգամ, միանվագ |
Ստրոնգիլոիդոզ, տենիոզ, հիմենոլեպիդոզ |
Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ |
400 մգ` օրական 1 անգամ, 3 օր: Հիմենոլեպիդոզի ժամանակ խորհուրդ է տրվում բուժման կրկնակի կուրս` 10-21 օր տևողությամբ: |
Կլոնորխոզ, օպիստորխոզ |
Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ |
400 մգ` օրական 2 անգամ, 3 օր |
Larva Migrans մաշկային համախտանիշ |
Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ |
400 մգ` օրական 1 անգամ: Ընդունման տևողությունը՝ 1-3 օր: |
Լյամբլիոզ |
Միայն 6-12 տարեկան երեխաներ |
400 մգ` օրական 1 անգամ, 5 օր: |
Համակարգային հելմինտային վարակներ (ավելի բարձր դեղաչափերով երկարատև բուժում)
Դեղաչափման ռեժիմը սահմանվում է անհատապես՝ կախված տարիքից, մարմնի զանգվածից և վարակի ծանրության աստիճանից:
Վարակ |
Ընդունման տևողություն |
Կիստոզ էխինոկոկոզ |
28 օր: Վիրահատության չենթարկվող տարատեսակի դեպքում խորհուրդ է տրվում երեք 28-օրյա բուժման կուրսեր՝ ընդունումների միջև 14-օրյա ընդմիջումով: Նախքան վիրահատությունը խորհուրդ է տրվում ստանալ երկու 28-օրյա կուրսեր՝ ընդունումների միջև 14-օրյա ընդմիջումներով: Եթե նախավիրահատական կուրսը 14 օրից պակաս է կամ հայտնաբերվում են կենսունակ կիստաներ՝ վիրահատությունից հետո անցկացվում են բուժման երկու 28-օրյա կուրսեր՝ ընդունումների միջև 14-օրյա ընդմիջումով: |
Ալվեոլյար էխինոկոկոզ |
28 օր: Երկրորդ 28-օրյա կուրսը կրկնում են ընդունումների միջև երկուշաբաթյա ընդմիջումից հետ: Բուժումը կարող է շարունակվել մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում: |
Նեյրոցիստիցերկոզ |
Բուժման տևողությունը 7-31 օր է: Երկրորդ կուրսը կարելի է կրկնել երկուշաբաթյա ընդմիջումից հետո: |
Հեպատիկոլեզ |
400 մգ՝ օրական 1 անգամ, 10 օրվա ընթացքում |
Գնատոստոմոզ |
400 մգ՝ օրական 1 անգամ, 10-20 օրվա ընթացքում |
Տրիխինելեզ, տոքսոկարոզ |
400 մգ՝ օրական 2 անգամ, 5-10 օրվա ընթացքում |
Ինչպես ընդունել Ալբենդազոլ դեղը
Ալբենդազոլ դեղն ընդունում են պերօրալ, ուտելու ժամանակ: Խորհուրդ է տրվում ընդունել դեղահատերը ամեն օր նույն ժամին (օրինակ՝ առավոտյան և երեկոյան): Եթե Դուք դժվարանում եք կուլ տալ դեղահատերը կարելի է նախ ծամել/մանրացնել դրանք, ապա կուլ տալ ջրով:
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է Եթե ընդունել եք նշանակվածից շատ դեղահատեր՝ դիմեք շտապօգնության մոտակա կայան կամ այդ մասին անհապաղ տեղեկացրեք բուժող բժշկին: Վերցրեք Ձեզ հետ Ալբենդազոլ դեղի մնացած դեղահատերը:
Եթե Դուք մոռացել եք ընդունել Ալբենդազոլ դեղը
Եթե մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը՝ ընդունեք այն հիշելուն պես: Եթե մոտենում է հաջորդ դեղաչափի ընդունման ժամը՝ բաց թողնված դեղաչափը չարժե ընդունել:
Չպետք է ընդունել կրկնակի դեղաչափ՝ բաց թողնված դեղաչափը լրացնելու համար:
Եթե ունեք այլ հարցեր Ալբենդազոլ դեղի վերաբերյալ՝ դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:
Ինչպես բոլոր դեղերը՝ Ալբենդազոլը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, սակայն դրանք առաջանում եք ոչ բոլորի մոտ:
Հետևյալ կողմնակի ազդեցություններից որևէ մեկի զարգացման դեպքում պետք է դադարեցնել Ալբենդազոլ դեղի ընդունումը և անհապաղ դիմել բժշկին կամ մոտակա հիվանդանոց և շտապ օգնության բաժանմունք:
Հետևյալ կողմնակի ազդեցությունները համարվում են շատ հազվադեպ և կարող են դիտվել 1/10000-ից ոչ հաճախ
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, որին բնորոշ են քոր եկող կարմրամանուշակագույն բծերը, որոնք տեղակայված են հիմնականում ոտնաթաթերի և ձեռքերի ափերի մաշկին, սեռական օրգաններին, աչքերի և բերանի խոռոչի լորձաթաղանթին: Ցանավորումը կարող է բարձրանալ մաշկի մակարդակից:
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմային բնորոշ են նաև թուլությունը և տենդը:
Մաշկի գույնի փոփոխություններ, փուչիկներ և հանգույցներ, բշտիկներ, թեփոտում, կարմրածություն, ցավ, քոր, ցանավորում, որը կարող է լինել տարածված: Այս երևույթները կարող են ուղեկցվել տենդով, գլխացավով և հոդացավով:
Ուշադրություն դարձրեք ավելի լուրջ ախտանիշներին
Մակաբույծային վարակների դեմ բուժում ստացող պացիենտների մոտ կարող է ի հայտ գալ հազվադեպ, բայց շատ լուրջ հիվանդություն՝ նեյրոցիտիցերկոզ: Այդ դեպքում հիվանդը կարող է անգամ տեղյակ չլինել իր հիվանդության մասին:
Նեյրոցիստիցերկոզը զարգանում է, երբ մակաբույծը թրթուրային փուլում թափանցում է մարդու գլխուղեղ: Այս հիվանդության դեպքում ևս Ալբենդազոլ դեղը ցուցված է կիրառման համար:
Անհապաղ դիմեք բժշկին, եթե նկատում եք հետևյալ ախտանիշները.
Ալբենդազոլ դեղի առաջացրած ևս մեկ հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցություն է.
Անհապաղ տեղեկացրեք բժշկին, եթե նկատել եք այս ախտանիշները.
Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններ
Շատ հաճախ հանդիպող (> 1/10)
Հաճախ հանդիպող (> 1/100 և < 1/10)
Ոչ հաճախ հանդիպող (> 1/1000 և <1/100)
Շատ հազվադեպ հանդիպող (< 1/10000)
Եթե նկատել եք որևէ կողմնակի ազդեցություն, այդ թվում՝ այստեղ չթվարկված, տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին կամ դեղագետին:
Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:
Ինչ է պարունակում Ալբենդազոլ դեղը
Ալբենդազոլ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.
ակտիվ բաղադրատարր՝ ալբենդազոլ – 400.0 մգ
օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա, լակտոզայի մոնոհիդրատ, պովիդոն, մագնեզիումի ստեարատ, օսլայի նատրիումի գլիկոլյատ, եգիպտացորենի օսլա, նատրիումի լաուրիլ սուլֆատ, կարմիր ներկանյութ E129, նատրիումի սախարին, նատրիումի կարբօքսիմեթիլ ցելյուլոզ, ազնվամորու բուրահաղորդիչ:
Ինչ տեսք ունեն Ալբենդազոլ դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը
Վարդագույն, կլոր, երիզով դեղահատեր որոշ բծերով՝ ազնվամորու բնորոշ հոտով:
Փաթեթի նկարագրություն.
4 դեղահատեր պլաստիկե սրվակի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված ստվարաթղթե տուփի մեջ:
Դեղատոմսով: