icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ամիտրիպտիլին, 25 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

ATC ենթախումբՀակադեպրեսանտներ

Դեղի առևտրային անվանումըԱմիտրիպտիլին

Դեղի միջազգային անվանումըԱմիտրիպտիլին հիդրոքլորիդ

Ինչ է Ամիտրիպտիլին դեղը և ինչի համար է այն կիրառվում

Ամիտրիպտիլինը պատկանում է եռացիկլիկ հակադեպրեսանտներ կոչվող դեղերի խմբին:

Կիրառվում է.

  • Մեծահասակների մոտ դեպրեսիայի ժամանակ (մեծ դեպրեսիա)
  • Մեծահասակների մոտ նեյրոպատիկ ցավի ժամանակ
  • Մՙեծահասակների մոտ լարվածության քրոնիկական գլխացավի կանխարգելման համար
  • Մեծահասակների մոտ միգրենի կանխարգելման համար
  • 6 տարեկանից բարձր երեխաների մոտ գիշերային անմիզապահության դեպքում, վերջինիս օրգանական ծագման, օրինակ՝ սպինա բիֆիդայի և նմանատիպ խանգարումների բացառման և ոչ դեղորայքային ու դեղորայքային բուժման միջոցների, այդ թվում՝ միոռելաքսանտների և դեսմոպրեսսինի անարդյունավետության դեպքում: Այս դեղը պետք է նշանակվի միայն այն բժիշկների կողմից, որոնք ունեն քրոնիկական անմիզապահությամբ հիվանդների բուժման փորձ:
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Հակադեպրեսանտներ:

ԱԲՔ կոդ: N06AA09

Ինչպես ընդունել Ամիտրիպտիլին դեղը

Ամիտրիպտիլին դեղը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակված է բժշկի կողմից: Եթե Դուք ունեք ինչ-որ կասկածներ, կարող եք խորհրդակցել Ձեր բժշկի կամ դեղագետի հետ:

 

Դեղաչափման ոչ բոլոր սխեմաներն են հնարավոր դեղի տարբեր դեղաձևերի և դեղաչափերի դեպքում:

Դեղի թողարկան ձևը և դեղաչափը պետք է ընտրվեն սկզբնական և հետագա աճող դեղաչափերին համապատասխան:

 

Դեպրեսիա

Մեծահասակներ.

սկզբնական դեղաչափը կազմում է 25 մգ օրական երկու անգամ: Կախված կլինիկական ազդեցությունից՝ դեղաչափը կարող է հասնել օրական 150 մգ-ի՝ բաժանված երկու ընդունումների միջև:

 

Տարեց պացիենտներ (65 տարեկանից բարձր) և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտներ

Նախնական դեղաչափը կազմում է 10-25 մգ օրական: Կախված կլինիկական ազդեցությունից դեղաչափը կարող է հասնել օրական 100  մգ-ի՝ բաժանված երկու ընդունումների միջև: Եթե Դուք ընդունում եք 100 մգ- 150 մգ դեղաչափով՝ հնարավոր է, որ կա բժշկի հետ ավելի հաճախ խորհրդակցելու անհրաժեշտություն:

 

Կիրառումը երեխաների և դեռահասների շրջանում

Ամիտրիպտիլինը խորհուրդ չի տրվում կիրառել երեխաների և դեռահասների շրջանում՝ դեպրեսիայի բուժման համար: Հավելյալ տեղեկատվության համար տե՛ս բաժին 2:

 

Նեյրոպաթիկ ցավեր, լարվածության քրոնիկական գլխացավեր և միգրենի կանխարգելում

Ձեր բժիշը կընտրի ճիշտ դեղաչափը՝ ըստ ախտանիշների և բուժման նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիայի:

 

Մեծահասակներ.

Սկզբնական դեղաչափը կազմում է 10-25 մգ՝ երեկոյան:

Օրական դեղաչափը կազմում է 25-75 մգ:

 

Կախված կլինիկական ազդեցությունից՝ դեղաչափը կարող է աստիճանաբար բարձացվել: Եթե Դուք ընդունում եք օրական 100 մգ-ից ավելի՝ հնարավոր է ունենաք բժշկի հետ ավելի հաճախ խորհրդակցությունների կարիք: Ձեր բժիշկը կորոշի՝ ընդունել դեղը օրական մեկ անգամ, թե բաժանել դեղաչափը 2 ընդունումների միջև:

 

Տարեց պացիենտներ (65 տարեկանից բարձր) և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտներ

Սկզբնական դեղաչափը կազում է 10-25 մգ երեկոյան: Կախված դեղի կլինիկական ազդեցությունից այն կարող է աստիճանաբար բարձրացվել:

Եթե Դուք ընդունում եք օրական 75 մգ-ից ավելի ՝ կարող է լինել բժշկի հետ ավելի հաճախ խորհրդակցելու անհրաժեշտություն:

 

Կիրառումը երեխաների և դեռահասների շրջանում

Ամիտրիպտիլինը խորհուրդ չի տրվում ընդունել երեխաներին և դեռահասներին՝ նեյրոպաթիկ ցավի, լարվածության քրոնիկական գլխացավի և միգրենի կանխարգելման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես Բաժին 2։

 

Գիշերային անմիզապահություն

Ընդունումը երեխաների և դեռահասների շրջանում

Խորհուրդ տրվող դեղաչափը երեխաների համար.

  • 6 տարեկանից ցածր երեխաներ՝ տես Բաժին 2։
  • 6-10 տարեկան երեխաներ՝ 10-20 մգ օրական: Այս տարիքային խմբում կիրառվում են համախատասխան թողարկան ձևեր
  • 11 տարեկանից բարձր երեխաներ՝ 25-50 մգ:

 

Դեղաչափը պետք է բարձրացնել աստիճանաբար:

Պետք է ընդունել դեղը քնելուց 1 կամ 1 ու կես ժամ առաջ:

Նախքան բուժումը սկսելը՝ բժիշկը պետք է անցնացնի ԷՍԳ՝ հայտնաբերելու համար սրտի զարկերի խանգարումների նշանները:

Ձեր բժիշկը կանցկացնի օրգանիզմի վիճակի կրկնակի գնահատում բուժման 3 ամիսներից հետո և կանցկացնի կրկնակի ԷՍԳ՝ ըստ անհրաժեշտության:

Մի՛ դադարեցրեք դեղի ընդունումն առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու:

 

Պացիենտների հատուկ խմբեր

Լյարդային հիվանդություններ ունեցող պացիենտներին, ովքեր հայտնի են որպես «դանդաղ մետաբոլիզատորներ» սովորաբար նշանակում են ավելի ցածր դեղաչափեր:

Ձեր բժիշկը կարող է վերցնել արյան նմուշներ՝ որոշելու համար ամիտրիպտիլինի մակարդակը (տես Բաժին 2)։

 

Ինչպես և երբ ընդունել Ամիտրիպտիլին

Դեղը պետք է ընդունել ուտելու ժամանակ կամ ուտելուց հետո:

Դեղահատերը պետք է կուլ տալ ամբողջությամբ՝ ջրով: Չծամե՛լ:

 

Բուժման ժամանակահատվածը

Խորհուրդ չի տրվում փոփոխել դեղի դեղաչափը կամ դադարեցնել դրա ընդունումն առանց բժշկի հետ խորհրդակցելու:

 

Դեպրեսիա

Ինչպես դեպրեսիայի բուժման համար կիրառվող այլ դեղերի դեպքում՝ այս դեպքում ևս կարող է անհրաժեշտ լինել մի քանի շաբաթ՝ նախքան Դուք կզգաք վիճակի որևէ բարելավում:

Դեպրեսիայի բուժման դեպքում բուժման տևողությունն անհատական է, սովորաբար՝ 6 ամսից ոչ պակաս: Բուժման տևողությունը որոշում է Ձեր բժիշկը:
Շարունակեք Ամիտրիպտիլին դեղի ընդունումն այնքան ժամանակ, որքան նշանակված է Ձեր բժշկի կողմից: Հիվանդությունը կարող է պահպանվել երկար ժամանակ: Եթե դադարեցնեք բուժումը ժամանակից շուտ՝ հիվանդության ախտանիշները կարող են կրկնվել:

 

Նեյրոպաթիկ ցավեր, լարվածության քրոնիկական գլխացվեր և միգրենի կանխարգելում

Կարող է պահանջվել մի քանի շաբաթ՝ նախքան Ձեր վիճակի բարելավումը:

Խորհրդակցեք բուժող բժշկի հետ բուժման տևողության վերաբերյալ և շարունակեք դեղի ընդունումն այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկը չի չեղարկել այն:

 

Գիշերային անմիզապահություն

Դեղի ընդունման 3 ամիսներից հետո բժիշկը կորոշի բուժումը շարունակելու անհրաժեշտությունը:

Ինչ է պարունակում ամիտրիպտիլին դեղի փաթեթը եվ այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Ամիտրիպտիլին դեղը

1 թաղանթապատ դեղահատը պարունակում է.

ակտիվ բաղադրատարր՝ ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ՝ 25 մգ;

օժանդակ նյութեր.

միջուկ- միկրոբյուրեղային ցելյուլոզա, լակտոզա մոնոհիդրատ, պովիդոն, եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ, նատրիումի օսլայի գլիկոլատ, մաքրված տալկ;

թաղանթ – հիպրոմելոզ, պրոպիլեն գլիկոլ, տիտանի երկօքսիդ, մաքրված տալկ, դեղին ներկանյութ (ռիբոֆլավին):

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf

 

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Amitriptilline 25 mg coated tablets