Միշտ ընդունե՛ք դեղն այնպես, ինչպես նշանակված է բժշկի կողմից: Եթե ունեք կասկածներ դեղի ընդունման վերաբերյալ՝ խորհրդակցե՛ք բուժող բժշկի կամ դեղագետի հետ:
Ամլոդիպինի սկզբնական դեղաչափը՝ 5 մգ է՝ օրական 1 անգամ: Ամլոդիպին դեղի դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև 10 մգ՝ օրական 1 անգամ:
Այս դեղը կարելի է ընդունել, ինչպես ուտելուց առաջ այնպես էլ սննդի և խմիչքների ընդունումից հետո: Այս դեղը պետք է ընդունել օրվա մեջ նույն ժամին՝ խմելով ջրով: Չպետք է ընդունել Ամլոդիպին դեղը թուրինջի հյութի հետ:
Կիրառումը երեխաների և դեռահասների շրջանում
Երեխաների և դեռահասների համար (6-17 տարեկան) նախնական դեղաչափը կազմում է 2.5 մգ, որն ընդունվում է օրը 1 անգամ: Խորհուրդ տրվող առավելագույն դեղաչափը կազմում է 5 մգ, որն ընդունվում է օրը մեկ անգամ: Ամլոդիպին 5 մգ հաբերը կարելի է բաժանել երկու հավասար դեղաչափի։
Կարևոր է չդադարեցնել դեղի ընդունումը: Մի՛ սպասեք դեղահատերի վերջանալուն բժշկին դիմելու համար:
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է
Գերդեղաչափումը կարող է դառնալ զարկերակային ճնշման անկման պատճառ՝ ընդհուպ մինչև վտանգավոր ցուցանիշներ: Այդ թվում կարող է առաջանալ գլխապտույտ, թուլություն կամ ուշաթափություն: Զարկերակային ճնշման կտրուկ անկման դեպքում կարող է զարգանալ շոկ: Այդ դեպքում մաշկը դառնում է սառը և կպչուն, կարող է առաջանալ գիտակցության կորուստ: Ավելորդ հեղուկը կարող է կուտակվել թոքերում (թոքային այտուց), ինչը կարող է առաջացնել շնչառության դժվարություն, որը կարող է զարգանալ դեղամիջոցի ընդունումից 24-48 ժամվա ընթացքում: Անհապաղ տեղեկացրեք բուժող բժշկին Ամլոդիպինի դեղաչափը գերազանցելու կամ այլ անձանց կողմից դեղամիջոցը ընդունելու դեպքում:
Եթե Դուք մոռացել եք ընդունել Ամլոդիպին դեղը.
Մի անհանգստացեք։ Եթե մոռացել եք ընդունել հաբը, բաց թողեք տվյալ դեղաչափի ընդունումը։ Հաջորդ դեղաչափը ընդունեք նախատեսված ժամին։ Մի´ ընդունեք կրկնակի դեղաչափ բաց թողնվածը լրացնելու նպատակով:
Եթե Դուք դադարեցնում եք Ամլոդիպին դեղի ընդունումը
Ձեր բուժող բժիշկը խորհուրդ կտա Ձեզ, թե որքան ժամանակ պետք է ընդունեք այս դեղամիջոցը։ Եթե Դուք դադարեցնեք դեղամիջոցի ընդունումը ավելի վաղ, քան խորհուրդ է տրվել, հնարավոր է զարգանա ռեցիդիվ:
Եթե դեղի ընդունման հետ կապված լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագետի հետ: