icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Անտի-Քոլդ, դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր

ATC ենթախումբՄրսածության դեպքում օգտագործվող այլ համակցված դեղեր

Դեղի առևտրային անվանումըԱնտի-Քոլդ

Դեղի միջազգային անվանումըՊարացետամոլ (Paracetamol), Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ (Phenylephrinehydrochloride), Քլորֆենիրամինի մալեատ (Chlorpheniraminemaleate)

Բաղադրությունը

Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութեր` 325 մգ պարացետամոլ, 5 մգ ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ, 2 մգ քլորֆենիրամինի մալեատ:
Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, պովիդոն, մագնեզիումի ստեարատ, նատրիումի օսլայի գլիկոլատ:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Ցավազրկող, ջերմիջեցնող, հիստամինային H1- ընկալիչների ներհակորդ, սիմպատոխթանիչ: R05X

Ե՞րբ ընդունել Անտի-Քոլդը

Անտի-Քոլդ կարելի է ընդունել գրիպի և մրսածության ախտանշանային բուժման համար, որն ուղեկցվում է.

  • բարձր ջերմությամբ,
  • տենդով և դողով,
  • մկանային ցավերով և գլխացավով,
  • սուր քթաբորբով,
  • հարբուխով և քթի բռնվածությամբ,
  • փռշտոցով:
Ինչպե՞ս ընդունել Անտի-Քոլդը

Ներքին ընդունման դեղահատեր:

Մեծահասակներին՝  2 դեղահատից յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ անգամ,  բայց ոչ ավել քան օրական 12 դեղահատ:

12 տարեկանից մեծ երեխաներին՝ 2 դեղահատից յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ անգամ, բայց ոչ ավել քան օրական 8 դեղահատ:

Խորհուրդ է տրվում դեղահատն ընդունել ամբողջությամբ՝ մեկ բաժակ ջրով:

Բուժման կուրսի տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը:

Եթե դեղի ընդունումից հետո 3 օրվա ընթացքում ախտանշանների թեթևացում չի նկատվում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf