Կլոր, տափակ, սպիտակ գույնի, մեկ կողմից ակոսիկով դեղահատեր:
ԴեղաձեվըԴեղահատեր
ATC խումբՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր
ATC ենթախումբՄրսածության դեպքում օգտագործվող այլ համակցված դեղեր
Դեղի առևտրային անվանումըԱնտի-Քոլդ
Դեղի միջազգային անվանումըՊարացետամոլ (Paracetamol), Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ (Phenylephrinehydrochloride), Քլորֆենիրամինի մալեատ (Chlorpheniraminemaleate)
Կլոր, տափակ, սպիտակ գույնի, մեկ կողմից ակոսիկով դեղահատեր:
Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութեր` 325 մգ պարացետամոլ, 5 մգ ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ, 2 մգ քլորֆենիրամինի մալեատ:
Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, պովիդոն, մագնեզիումի ստեարատ, նատրիումի օսլայի գլիկոլատ:
Ցավազրկող, ջերմիջեցնող, հիստամինային H1- ընկալիչների ներհակորդ, սիմպատոխթանիչ:R05X
Անտի-Քոլդը օժտված է ցավազրկող, ջերմիջեցնող, հակաալերգիկ և անոթասեղմիչ (առաջացնում է զարկերակիկների սեղմում) ազդեցություններով: Պարացետամոլը ցուցաբերում է ցավազրկող, ջերմիջեցնող և թույլ արտահայտված հակաբորբոքային ազդեցություն: Ազդեցության մեխանիզմը կապված է պրոստոգլանդինների սինթեզի արգելակմամբ և հիպոթալամուսում ջերմակարգավորիչ կենտրոնի վրա ազդեցությամբ:
Քլորֆենիրամինի մալեատը ցուցաբերում է հակաալերգիկ ազդեցություն (վերացնում է արցունքահոսությունը, քորը աչքերում և քթում):
Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդը ցուցաբերում է անոթասեղմիչ ազդեցություն, հատկապես վերին շնչառական ուղիների անոթների նկատմամբ ( նվազեցնում է բարձրացված լորձարտադրությունը և քթի լորձաթաղանթի այտուցվածությունը):
Անտի-Քոլդ կարելի է ընդունել գրիպի և մրսածության ախտանշանային բուժման համար, որն ուղեկցվում է.
Հազվադեպ հնարավոր է ցան, քոր, հոգնածության, գլխապտույտ, քնի խանգարում, տեսողության խանգարում, բերանում չորություն, սրտխառնոց, փսխում, վերորովայնային շրջանում ցավեր, որոնք անցնում են դեղի ընդունման ընդհատման ժամանակ:
Անտի-Քոլդը հակացուցված է մինչև 2 տարեկան երեխաներին:
Անհրաժեշտ է ընդհատել դեղի ընդունումը կամ դիմել բժշկի, եթե.
-Ձեր վիճակը չի լավացել կամ ի հայտ են եկել հիվանդության նոր ախտանիշներ (անհրաժեշտ է հաշվի առնել առավել լուրջ հիվանդության առաջացման հնարավորությունը):
Բուժումը. Ախտանշանային: Սկզբում խորհուրդ է տրվում ստամոքսի լվացում, ակտիվացրած ածխի ընդունում: