icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ատորտոնուս, 20 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբՀիպոլիպիդեմիկ դեղամիջոցներ

Դեղի առևտրային անվանումըԱտորտոնուս

Դեղի միջազգային անվանումըԱտորվաստատին (Atorvastatin)

Բաղադրությունը

Թաղանթային պատյանով պատված մեկ դեղահատը կազմված է՝

Ակտիվ նյութ – ատորվաստատին (ատորվաստատին կալցիում դիհիդրատի տեսքով) – 20մգ 

Օժանդակ նյութեր՝ միջուկ միկրոբյուրեղային ցելյուլոզա, մոնոհիդրատային լակտոզա, եգիպտացորենի օսլա, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ, կալցիումի հիդրոֆոսֆատ:

Պատյան տիտանի դիօքսիդ, հիպրոմելլոզա, մաքրված տալկ, պրոպիլենգլիկոլ:

Ֆարմակոլոգիական խումբ և АТХ ծածկագիր

Հիպոլիպիդեմիկ միջոց – ՀՄԳ-ԿоԱ ռեդուկտազա: С10АА05

Ցուցումներ

Ատորվաստատինը կիրառվում է խոլեսթերինի մակարդակը  իջեցնող սննդակարգի հետ, եթե միայն սննդակարգով հնարավաոր չէ ապահովել ցանկալի արդյունք հիվանդների մոտ, երբ առկա է ընդհանուր խոլեսթերինի, ՑԽԼՊ-ի, ապոպրոտեին B-ի և տրիգլիցիրիդների բարձր մակարդակ: Ատորվաստատինը նշանակվում է բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼՊ)մակարդակի բարձրացման համար՝ առաջնային հիպերխոլեստերինեմիայով հիվանդների (հետերոզիգոտ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա), ինչպես նաև կոմբինացված հիպերլիպիդեմիայով հիվանդների մոտ (Ֆրեդրիքսոնյան IIa և IIb տիպերով), եթե հատուկ սննդակարգը և ոչ դեղորայքային միջոցները չեն տալիս ցանկալի արդյունք: Ատորվաստատինը կիրառվում է է ընդհանուր խոլեսթերինի և  ՑԽԼՊ-ի մակարդակի նվազման համար՝ հոմոզիգոտ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիայով հիվանդների մոտ, որպես այլ տեսակի հիպոլիպիդեմիկ բուժման լրացում (ՑԽԼՊ-ի աֆերեզ) կամ եթե բուժման այդ տեսակների կիրառումը անհնար է: Ատորվաստատինը կարող է նշանակվել այն հիվաններին, ում մոտ չեն արտահատվում սիրտ-անոթային խնդիրներ, սակայն կան որոշ ռիսկի գործոններ նման խնդիրների առաջացման համար: Նման հիվանդների մոտ ատորվաստատինի կիրառումը  ցուցված է սրտամկանի ինֆարկտի ոչ մահացու և սրտի իշեմիկ հիվանդության մահացու դրսևորումների, ինչպես նաև ինսուլտի, ստենոկարդիաների և անոթաին ռեվասկուլարիզացիաի  ռիսկերը նվազեցնելու համար:

Կիրառման ձևը և դեղաչափերը

Կիրառման ձևը

Ներքին ընդունում: Կարելի է ընդունել օրվա ցանկացած ժամին՝ անկախ սննդի ընդունումից:

Ատորվաստատինով բուժումը սկսելուց առաջ պետք է փորձել հիպերխոլեստերինեմիաի   կարգավորմանը հասնել հատուկ սննդակարգի օգնությամբ և շարունակել  հետևել  դրան բուժման ողջ ընթացքում: Դեղաչափը  ընտրվում է անհատապես, հաշվի առնելով ՑԽԼՊ-ի սկզբնական պարունակությունը, թերապիայի նպատակը և ինդիվիդուալ ազդեցությունը կիրառվող թերապիայի վրա: Ցուցված նախնական դեղաչափը օրական 10 մգ է: Դեղաչափի ճշգրտումները պետք է կատարվեն ոչ պակաս, քան 4 շաբաթը մեկ: Դեղամիջոցի օրական առավելագույն դեղաչափը կազմում է 80մգ միանգամյա ընդունման համար:

Առաջնային հիպերխոլեսթերինեմիա և համակցված (խառը) հիպերլիպիդեմիա

Հիվանդների մեծամասնության համար – 10մգ՝ օրական մեկ անգամ: Թերապևտիկ ազդեցությունը արտահայտվում է 2 շաբաթների ընթացքում և հասնում է առավելագույնին՝ 4 շաբաթվա ընթացքում: Երկարատև օգտագործման դեպքում ազդեցությունը պահպանվում է:

Հետերոզիգոտ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա

Սկզբանական դեղաչափը նշանակվում է 10մգ՝ օրը մեկ անգամ: Իրականացնելով անհատական շտկումներ, դեղաչափը 4 շաբաթների ընթացքում հասցվում է օրական 40մգ-ի: Այնուհետև դեղաչափը կարելի է ավելացնել՝ հասցնելով այն առավելագույն 80մգ օրական դեղաչափին, կամ համակցել 40մգ Ատորվաստատինը լեղաթթուների սեկվեստրանտների հետ:

Հոմոզիգոտ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա   

Շատ դեպքերում դեղաչափը նշանակվում է 10-80մգ՝ օրը մեկ անգամ: Նման հիվանդների մոտ ատորվաստատինը պետք է կիրառել որպես այլ տեսակի հիպոլիպիդեմիկ թերապիայի հավելում (օրինակ՝ ՑԽԼՊ-ի աֆերեզ) կամ այն դեպքում, երբ բուժման այլ տեսակները կիրառել հնարավոր չէ:

Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելում  

Որպես առաջնային կանխարգելում, դեղաչափը սահմանվում է օրական 10մգ-ը: Հնարավոր է ՑԽԼՊ-ի նպատակային մակարդակին հասնելու համար պահանջվի դեղաչափի ավելացում:

Համանտեղ կիրառումը այլ դեղորայքի հետ

Այն հիվանդների մոտ ովքեր ստանում են հակավիրուսային պրեպարատներով բուժում հեպատիտ C -ի կապակցությամբ՝ էլբասվիր / գրազոպրեվիր, և լետերմովիր՝ ատորվաստատինի հետ միաժամանակ ցիտոմեգալովիրուսի կանխարգելման նպատակով, ատորվաստատինի սահմանված դեղաչափը չպետք է գերազանցի օրական 20մգ-ը: Ատորվաստատինի կրառումը հակացուցված է այն հիվանդներին, ովքեր ստանում են լետերմովիրը ցիկլոսպորինների հետ միաժամանակ:

Երիկամային անբավարարություն

Երիկամային անբավարարությունը չի ազդում արյան պլազմայում ատորվաստատինի կոնցենտարացիայի և դրանով բուժման ընթացում արյան պլազմայում ՑԽԼՊ-ի մակարդակի նվազման վրա, այդ պատճառով նման դեպքերում դեղաչափի փոփոխության կարիք չկա:

Լյարդի ֆունկցիայի անաբավարարություն

Լյարդի ֆունկցիայի խանգարումով հիվանդների մոտ պետք է ցուցաբերել զգուշավորություն, քանի որ կարող են առաջանալ՝ օրագնիզմից դեղամիջոցի դանդաղ դուրս բերման հետ կապված խնդիրներ: Դեղամիջոցը զգուշությամբ նշանակել այն մարդկանց, ովքեր ունեն լյարդի հետ կապված խնդիրներ:

Տարեց հիվանդներ

70 և ավել տարեկան հիավանդների մոտ դեղաչափի կարգավորման կարիք չկա:

Կիրառումը մանկաբուժության մեջ

Երեխաներին ատորվաստատին կարող է նշանակել միայն բժիշկ- մասնագետը;

10 տարեկան և բարձր հիվանդների մոտ, ովքեր ունեն հետերոզիգոտ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա, ատորվաստատինի նախնական ցուցված դեղաչափը կազմում է օրական 10մգ: Կախված դեղամիջոցի արդյունավետությունից և տանելիությունից, դեղաչափը կարող է ավելացվել օրական  մինչև 80մգ: Դեղաչափը սահմանվում է անհատապես՝ բուժման նպատակին համապատասխան: Դեղաչափի շտկումները պետք իրականացնել 4 շաբաթյա կամ ավել ընդիմուջումներով: Դեղաչափը կարելի տիտրել մինչև օրական 80մգ, ինչպես ցույց են տալիս մեծահասակների շրջանում անցկացված հետազոտութունները և սակավաթիվ կլինիկական տվյալներով որոշ հետազոտութուններ, որոնք անցկացնել են հետերոզիգոտ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիայով մանկահասակների շրջանում:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf