Դեղի անվանումը՝ Բենզիլ բենզոատ: Այն սպիտակ, յուրահատուկ հոտով կիթ է: Բենզիլ բենզոատ 25% կիթ դեղի ակտիվ բաղադրիչը հանդիսանում է բենզիլ բենզոատը 25% ծավալային կոնցենտրացիայով։ Այն կիրառվում է քոսի և գլխի կամ հագուստի ոջիլի բուժման համար:
Քոսը մաշկի վրա մշտապես քոր առաջացնող ցան է, որը առաջանում է տիզով մաշկի ախտահարմամբ։ Քորը սրվում է լոգանքից հետո և գիշերը: Քոսը լայնորեն ախտահարում է բոլոր ռասաների և սոցիալական շերտերի ներկայացուցիչներին։
Ոջլոտությունը բավականին տարածված խնդիր է դպրոցահասակ երեխաների մոտ աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բոլոր տարիքային խմբերի կանայք ավելի հաճախ են վարակվում, քան տղամարդիկ։ Մազերի երկարության և վարակման հաճախության միջև որևէ ուղիղ կապ չի հայտնաբերվել։




