icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետամեթազոն, 0.1% քսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր

ATC ենթախումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր արտաքին օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըԲետամեթազոն

Դեղի միջազգային անվանումըԲետամեթազոն (Betamethasone)

Ի՞նչ է Բետամեթազոնը և ինչի՞ համար է այն կիրառվում

Բետամեթազոնի վալերատը հանդիսանում է Բետամեթազոն դեղի ակտիվ նյութը։

Բետամեթազոնը պատկանում է ստերոիդներ կոչվող դեղերի խմբին:

Բետամեթազոնը նպաստում է այտուցի և գրգռվածության նվազմանը։

Բետամեթազոնը նշանակվում է տարբեր մաշկային հիվանդությունների դեպքում (էկզեմա, փսորիազ, դերմատիտ) կարմրության և քորի վերացման համար:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Կորտիկոստերոիդներ, Մաշկաբանական դեղեր

Բարձր ակտիվությամբ կորտիկոստերոիդներ (III խումբ)

ԱԲՔ կոդը՝ D07AC01

Ինչպես ընդունել Բետամետազոնը

Բետամեթազոնը պետք է կիրառել ճիշտ այնպես, ինչպես նշանակվել է բժշկի կողմից:

Եթե Դուք ունեք կասկածներ դեղը ընդունելու վերաբերյալ, ապա դեղը ընդունելուց առաջ Դուք պետք է խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։

 

Բետամեթազոնի կիրառման եղանակը

  • Սովորաբար Բետամեթազոնը պետք է կիրառել օրական 1-2 անգամ։ Կիրառման հաճախականությունը կարող է նվազեցվել՝ մաշկի վիճակի լավացման դեպքում։
  • Բետամետազոնը նախատեսված է միայն մաշկի վրա օգտագործման համար։
  • Պետք չէ գերազանցել դեղի նշանակված դեղաչափը։
  • Պետք չէ Բետամեթազոնը երկարատև կիրառել մաշկի մեծ մակերեսի վրա (ամեն օր՝ շաբաթների կամ ամիսների ընթացքում), եթե իհարկե Ձեր բժիշկը դա չի նշանակել։
  • Պաթոգեն միկրոօրգանիզմները կարող են նպաստել վարակի զարգացմանը տաք և խոնավ պայմաններում՝ օկլյուզիոն վիրակապերի տակ: Նոր վիրակապ դնելուց առաջ միշտ լվացեք մաշկը ՝ մաշկայն վարակների առաջացումը կանխելու համար:
  • Եթե Դուք քսուքը քսում եք մեկ ուրիշին ևս, կիրառելուց առաջ ձեռքերը մանրակրկիտ լվացեք կամ կրեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ։
  • Եթե մաշկի վիճակը չի բարելավվում 2-4 շաբաթվա ընթացքում՝ դիմեք Ձեր բժշկին։

 

Ինչպես օգտագործել Բետամեթազոն քսուքը

  1. Լվացեք Ձեր ձեռքերը։
  2. Մաշկի ախտահարված հատվածներին քսեք քսուքի բարակ շերտ և նրբորեն տրորեք մաշկին մինչև ամբողջովին ներծծվի: Դուք կարող եք Բետամեթազոնի դեղաչափը որոշել՝ քսելով այն Ձեր մատի ծայրին: Երեխաների դեղաչափման համար պետք է օգտագործել ավելի քիչ քսուք, բայց այնուամենայնիվ օգտագործեք մեծահասակի մատը որպես դեղաչափի միավոր:

Այս նկարում ցույց է տրված դեղաչափի միավորը — 1 Fingertip Unit (FTU):

FingerTip Unit – պարկուճի 5 մմ տրամագծով անցքից դուրս եկող քսուքի քանակությունն է, որը ծածկում է մեծահասակի ցուցամատի դիստալ ֆալանգը:

  1. Քսուքը քսելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռքերի մաշկը ախտահարված է և հանդիսանում է քսուքը քսելու հատված:

 

Կիրառման դեղաչափերը մեծահասակների համար

Մի անհանգստացեք, եթե Դուք օգտագործել եք անհրաժեշտ քանակից մի փոքր ավել կամ պակաս քսուք, որի ժամանակ նկատվել է միայն անհավասարաչափ բաշխում:

 

1-10 տարեկան երեխաների կիրառման դեղաչափը

FTU անհրաժեշտ միավորների քանակը

Մանկական տարիք

Դեմք և պարանոց

Թև և ձեռք

Ոտք և ոտնաթաթ

Մարմնի առջևի հատված

Մարմնի հետևի հատված, ներառյալ հետույքը

 1-2 տարեկան

 

1,5

 

 1,5

 2

2

 3

 

3-5 տարեկան

 

1,5

 

2

 

3

 

3

 

3,5

 

6-10 տարեկան

 

2

 

2,5

 

4,5

 

3,5

 

5

 

  •  Չի կարելի օգտագործել 1 տարեկանից փոքր երեխաների համար։
  • Հատկապես կարևոր է չգերազանցել նշանակված դեղաչափը երեխաների համար ։
  • Բուժման կուրսը երեխաների համար չպետք է գերազանցի 5 օրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեզ բուժող բժիշկը նշանակել է ավելի երկարատև բուժման կուրս։

 

Եթե Ձեզ մոտ առկա է փսորիազ

Եթե Ձեր արմունկների կամ ծնկների վրա կա արտահայտված վահանիկային փսորիազ, Ձեր բժիշկը կարող է առաջարկել քսուքը քսել օկլյուզիոն (հերմետիկ) վիրակապերի տակ։ Այնուամենայնիվ, այս մեթոդը խորհուրդ է տրվում կիրառել գիշերը՝ քսուքի ազդեցությունը ուժեղացնելու համար։ Կարճ ժամանակ անց Դուք պետք է վերադառնաք քսուքի կիրառման սովորական ռեժիմին։

 

Եթե Դուք կիրառում եք Բետամեթազոնը դեմքի մաշկի վրա

Դուք կարող եք Բետամեթազոն քսուքը կիրառել դեմքի վրա, եթե Ձեր բժիշկն է այն նշանակել։ Խորհուրդ չի տրվում Բետամեթազոնը կիրառել ավելի քան 5 օր, քանի որ ավելի երկարատև օգտագործումը հանգեցնում է մաշկի բարակեցմանը։

Խուսափեք Բետամեթազոնի շփումից աչքերի հետ։

 

Եթե Դուք կիրառել եք ավելի շատ Բետամեթազոն, քան խորհուրդ է տրվում

Եթե ​Դուք ​կիրառել եք չափից շատ քսուք կամ եթե պատահաբար այն կուլ եք տվել, անմիջապես դիմեք բժշկի կամ մոտակա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք:

 

Եթե Դուք ​​մոռացել եք Բետամեթազոն կիրառել

Եթե Դուք ​​մոռացել եք կիրառել դեղի հաջորդ դեղաչափը, կիրառեք այն հենց հիշեք: Այնուհետև շարունակեք կիրառումը սովորական ռեժիմով։

 

Եթե ​​Դուք դադարեցնեք Բետամեթազոնի կիրառումը

Եթե Դուք պարբերաբար կիրառում եք Բետամեթազոն և ցանկանում եք դադարեցնել նրա կիրառումը, Դուք պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, նախքան դեղի կիրառումը դադարեցնելը, քանի որ Ձեր վիճակը կարող է կտրուկ վատանալ, դեղի կիրառման հանկարծակի դադարեցման հետևանքով։

Եթե Ձեզ մոտ առաջանան լրացուցիչ հարցեր, պետք է խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։

Փաթեթավորում և հավելյալ տեղեկություն

Ի՞նչ է պարունակում Բետամեթազոնը

ակտիվ բաղադրատարր՝ բետամեթազոն (վալերատի տեսքով) – 1 մգ,

օժանդակ նյութեր՝ ցետեարեթ-12, ցետեարեթ-20, ցետոստեարիլ սպիրտ, հեղուկ պարաֆին, պրոպիլեն գլիկոլ, դիմեթիկոն, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, էթիլ սպիրտ, մաքրված ջուր:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf