icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետամեթազոն, 0.1% քսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր

ATC ենթախումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր արտաքին օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըԲետամեթազոն

Դեղի միջազգային անվանումըԲետամեթազոն (Betamethasone)

Դեղաձևը
Քսուք արտաքին օգտագործման համար
Բաղադրությունը

Յուրաքանչյուր գրամը պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 1 մգ բետամեթազոն (վալերատի տեսքով):

Օժանդակ բաղադրանյութեր` հեղուկ պարաֆին, պրոպիլպարաբեն, սպիտակ վազելին, էթիլսպիրտ (1.62%):

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Գլյուկոկորտիկոստերոիդ արտաքին օգտագործման համար, D07AC01:

Դեղաբանական ազդեցությունը

Բետամեթազոնը գլյուկոկորտիկոստերոիդ է, որը ցուցաբերում է հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաէքսուդատային և հակաքորային ազդեցություն: Աննշան միներալոկորտիկոիդային ազդեցության հետ մեկտեղ բնութագրվում է բարձր աստիճանի գլյուկոկորտիկոիդային ակտիվությամբ: Կիրառման տեղում վերացնում է այտուցը, գերարյունությունը (հիպերեմիա), քորը:

Նվազեցնում է բորբոքման քիմիական միջնորդանյութերի (քինինների, հիստամինի, լիզոսոմային ֆերմենտների և պրոստագլանդինների) առաջացումը, ազատումը և ակտիվությունը, իջեցնում է անոթալայնացումը և անոթների բարձրացված թափանցելիությունը, ընկճում է դեպի բորբոքման օջախ բջիջների գաղթը, որը խոչընդոտում է այտուցի առաջացմանը: Ընկճում է գերզգայունության III և IV տեսակի ռեակցիաները, արգելակելով արյունատար անոթների պատերում կուտակվող “հակածին-հակամարմին” կոմպլեքսի ազդեցությունը, ինչպես նաև ընկճում է լիմֆոկինների, թիրախ-բջիջների և մակրոֆագերի ազդեցությունը: Բացի այդ, կանխարգելում է գերզգայունացված T-լիմֆոցիտների և մակրոֆագերի մուտքը թիրախ-բջիջների մեջ:

Ֆարմակոկինետիկա

Առողջ, անվնաս մաշկին քսելու դեպքում բետամեթազոնը ներծծվում է աննշան չափով: Մաշկի վնասվածքները, բորբոքային գործընթացի առկայությունը և օկլյուզիոն վիրակապերի կիրառումը կարող է մեծացնել ներծծումը: Արտաքին գործածման դեպքում համակարգային ներծծումը կազմում է 12-14%: Արյան շիճուկի սպիտակուցների հետ կապումը կազմում է 64%:

Բետամեթազոնը բիոտրանսֆորմացիայի է ենթարկվում լյարդում: Մետաբոլիտները օրգանիզմից հեռանում են գլխավորապես մեզի, աննշան չափով՝ լեղու հետ:

Ցուցումները

Դերմատոզներ, այդ թվում` փսորիազ, էկզեմա, որոնց դեպքում արդյունավետ է տեղային կիրառման գլյուկոկորտիկոստերոիդային թերապիան:

Դեղաչափերն ու կիրառման եղանակները
  • Դեղը նախատեսված է արտաքին կիրառման համար:
  • Դեղն օգտագործում են մաշկի ախտահարված, ոչ մազածածկ հատվածների վրա: Քսուքի ոչ մեծ քանակությունը թեթևակի մերսելով հավասարաչափ քսում են մաշկի մակերեսին:
  • Ընդունման հաճախականությունը կազմում է օրեկան 1-3 անգամ: Որոշ հիվանդների մոտ պահպանվող ազդեցությանը կարելի է հասնել դեղի ավելի հազվադեպ կիրառման դեպքում:
  • Դեմքի ախտահարումներ ունեցող հիվանդների մոտ դեղի կիրառման դեպքում բուժման տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը:
  • Դեղի կիրառումից 14 օրվա ընթացքում ազդեցության բացակայության պարագայում պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ ախտորոշումը ճշգրտելու նպատակով:
Կողմնակի ազդեցություններ
Տեղային ռեակցիաներ. այրոցի զգացողություն, քոր, գրգռվածություն, ֆոլիկուլիտ, հիպերտրիխոզ, բշտիկացան, դեպիգմենտացիա, պերիօրալ դերմատիտ, ալերգիկ շփումային դերմատիտ, մաշկի թմրում, երկրորդային վարակների միացում, մաշկի ապաճում, զոլեր, քրտնարտադրություն, մաշկի ճաքճքում:

Դեղի երկարատև, անդադար, ինչպես նաև օկլյուզիոն վիրակապերի կիրառման դեպքում հնարավոր է հիպոֆիզի և մակերիկամի կեղևային շերտի ֆունկցիայի ընկճում:

Գերդեղաչափավորում
Ախտանշանները. գլյուկոկորտիկոիդների բարձր դեղաչափերի երկարատև կիրառման դեպքում հնարավոր է հիպերկորտիցիզմի ախտանշանների առաջացում:

Բուժումը. իրականացնում են սիմպտոմատիկ բուժում: Անհրաժեշտության դեպքում իրականցվում է էլեկտրոլիտային հավասարակշռության խախտման շտկում: Քրոնիկական գերդեղաչափավորման դեպքում խորհուրդ է տրվում դեղի կիրառումը աստիճանաբար դադարեցնել: Մեզի հիմնայնացման և դիուրեզի բարձրացման համար հնարավոր է նշանակել նատրիումի բիկարբոնատ՝ ներքին ընդունման համար:

Հակացուցումներ
  • Դեղի բաղադրամասերի նկատմամբ գերզգայունություն
  • Մինչև 17 տարեկան մանկական տարիք
  • Օկլյուզիոն վիրակապերի կիրառում
  • Մաշկի տուբերկուլյոզ
  • Մաշկի սնկային և վիրուսային ախտահարումներ
Հատուկ ցուցումներ
  • Բետամեթազոն 0.1% նրբաքսուքը նախատեսված չէ ակնաբուժության մեջ օգտագործելու համար:
  • Բետամեթազոն 0.1% նրբաքսուքը ցուցված է միայն արտաքին օգտագործման համար:
  • Անհրաժեշտ է խուսափել դեղն աչքի մեջ ընկնելուց, ընկնելու դեպքում անմիջապես լվանալ ջրով:
  • Բետամեթազոն 0.1% նրբաքսուք դեղի կիրառմամբ պայմանավորված գրգռվածություն կամ զգայունության բարձրացում զարգանալիս բուժումը անհրաժեշտ է դադարեցնել:
  • Ցանկացած կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են նկատվել գլյուկոկորտիկոստերոիդների համակարգային ընդունման ժամանակ, այդ թվում՝ մակերիկամների կեղևային շերտի ընկճում, կարող են հանդիպել նաև արտաքին օգտագործման դեպքում:
  • Արտաքին օգտագործման դեպքում բետամեթազոնի համակարգային ներծծումը կլինի բարձր, եթե բուժումը իրականացվում է մաշկի մեծ մակերեսների վրա կամ էլ օկլյուզիոն վիրակապեր կիրառելիս:
  • Անհրաժեշտ է խուսափել դեղը վնասված մաշկի կամ բաց վերքերի վրա քսելուց:
  • Բարձր դեղաչափերի երկարատև կիրառման դեպքում հնարավոր է համակարգային ներծծում և հիպերկորտիցիզմի ախտանշանների առաջացում:
  • Երկարատև բուժում անցկացնելիս դեղի ընդունման դադարեցումը անհրաժեշտ է իրականացնել աստիճանաբար:
  • Վարակի առկայության դեպքում հարկավոր է նշանակել համապատասխան բուժում:
  • Բետամեթազոն 0.1% նրբաքսուքը զգուշությամբ կիրառել ծայրամասային արյան շրջանառության խանգարման և շաքարախտի դեպքում:

 

Կիրառումը մանկաբուժությունում. դեղի կիրառումը մինչև 17 տարեկան երեխաներին հակացուցված է, որովհետև բետամեթազոնի ընդունմամբ պայմանավորված համակարգային կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկը մեծ է:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղիության ժամանակ դեղի օգտագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոր համար ենթադրյալ օգուտը գերազանցում է պտղի համար պոտենցիալ ռիսկին:
  • Կրծքով կերակրման շրջանում դեղն օգտագործելիս անհրաժեշտ է լուծել կրծքով կերակրման դադարեցման հարցը:
Դեղորայքային փոխազդեցություններ

Դեղի դեղորայքային փոխազդեցությունը նկարագրված չէ:

Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված տեղում` 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
Պիտանելիության ժամկետ
3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
0.1% քսուք արտաքին օգտագործման համար, 15-ական գրամ ալյումինե պարկուճներում, ներդիր-թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփի մեջ: