- Լվացեք ձեռքերը
- Քսեք նրբաքսուքը բարակ շերտով մաշկի ախտահարված մասերին, թեթևակի մերսեք մաշկի մեջ մինչև լրիվ ներծծումը: Դուք կարող եք դեղաչափել Կլոբետազոլը մատների ծայրին քսելով: Դեղաչափման համար երեխաները պետք է օգտագործել ավելի քիչ նրբաքսուք, բայց ամեն դեպքում օգտագործեք մեծահասակի մատը, որպես դեղաչափման միավոր:
- Նրբաքսուքը քսելուց հետո մանրակրկտորեն լվացեք ձեռքերը բացի այն դեպքերի, երբ ախտահարված են ձեռքերի մաշկային ծածկույթները և հանդիսանում են նրբաքսուքի քսելու հատված:
Համապատասխան դեղաչափերի համար տե՛ս դեղի ներդիր-թերթիկը:
- Չի կարելի օգտագործել 1 տարեկանից փոքր երեխաների շրջանում
- Հատկապես երեխաների շրջանում կարևոր է չգերազանցել նշանակված դեղաչափը:
- Բուժման կուրսը չպետք է գերազանցի 5 օրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեր բժիշկը նշանակել է բուժման ավելի երկարատև կուրս: Ձեր բժիշկը կարող է ամեն շաբաթ նշանակել խորհրդատվություն Ձեր երեխային:
- Օկլյուզիվ վիրակապերի կամ բինտերի կիրառումը այն հատվածներում, որտեղ քսված է նրբաքսուքը երեխաների շրջանում խորհուրդ չի տրվում:
Եթե Դուք ունեք փսորիազ
Եթե Դուք ունեք փսորիատիկ բշտիկներ արմունկներին կամ ծնկներին՝ Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ նրբաքսուքը քսել օկլյուզիվ վիրակապի տակ: Սակայն դա խորհուրդ է տրվում, եթե նրբաքսուքն օգտագործում են գիշերը՝ ազդեցության ուժեղացման համար: Կարճ ժամանակ անց անհրաժեշտ է վերադառնալ նրբաքսուքի օգտագործման սովորական ռեժիմին:
Եթե Դուք օգտագործում եք Կլոբետազոլ դեղը դեմքի մաշկային ծածկույթի վրա
Դուք կարող եք քսել նրբաքսուքը դեմքին միայն բժշկի խորհրդով: Խորհուրդ չի տրվում օգտագործել 5 օրից ավելի, քանի որ դեղի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել մաշկի բարակելուն: Վիրակապերը և բինտերը խորհուրդ չի տրվում օգտագործել դեմքի վրա այն հատվածներում, որտեղ քսվել է նրբաքսուք:
Խուսափեք Կլոբետազոլ դեղի շփումից աչքերի հետ
Եթե դա տեղի է ունեցել՝ լվացեք աչքերը առատ ջրով:
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ օգտագործել եք ավելի շատ նրբաքսուք, քան թույլատրելի է
Եթե Դուք օգտագործել եք չափից շատ նրբաքսուք կամ պատահաբար կուլ եք տվել՝ անհապաղ դիմեք բժշկին կամ մոտակա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք:
Եթե մոռացել եք քսել Կլոբետազոլ դեղը
Եթե մոռացել եք քսել դեղի հերթական դեղաչափը՝ քսեք այն հիշելուն պես: Եթե արդեն հերթական օգտագործման ժամն է՝ սպասեք այդ ժամանակին և դրանից հետո օգտագործեք դեղը: Մի՛ օգտագործեք հավելյալ դեղաչափ բաց թողնվածը լրացնելու համար:
Եթե Դուք դադարեցնում եք Կլոբետազոլ դեղի օգտագործումը
Եթե Դուք կանոնավոր կերպով օգտագործում եք Կլոբետազոլ և ցանկանում եք դադարեցնել դրա կիրառումը՝ Դուք պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան դա անելը, քանի որ Ձեր վիճակը կարող է կտրուկ վատանալ դեղի կիրառման կտրուկ դադարեցման դեպքում: