icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Կլոբետազոլ, 0.05 % քսուք

    ԴեղաձեվըՓափուկ

    ATC խումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր

    ATC ենթախումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր արտաքին օգտագործման համար

    Դեղի առևտրային անվանումըԿլոբետազոլ

    Դեղի միջազգային անվանումըԿլոբետազոլ(Clobetasol)

    Դեղաձևը
    Քսուք արտաքին օգտագործման համար:
    Բաղադրությունը

    Կլոբետազոլ քսուքի յուրաքանչյուր գրամը պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 0.5 մգ կլոբետազոլի պրոպիոնատ:
    Օժանդակ բաղադրանյութեր` հեղուկ պարաֆին, պրոպիլ պարաբեն, սպիտակ վազելին, էթիլ սպիրտ(0.5%):

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Գլյուկոկորտիկոստերոիդ արտաքին օգտագործման համար, ԱԲՔ կոդ՝D07AD01:

    Դեղաբանական ազդեցությունը

    Կլոբետազոլը գլյուկոկորտիկոստերոիդ է, ցուցաբերում է հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաէքսուդատային և հակաքորային ազդեցություն:

    Բնութագրվում է գլյուկոկորտիկոիդային բարձր ակտիվությամբ աննշան միներալոկորտիկոստերոիդային ազդեցության դեպքում: Վերացնում է տարածման հատվածի այտուցը, զարկերակային գերարյունությունը (հիպերեմիան), քորը: Նվազեցնում է բորբոքման քիմիական մեդիատորների արտազատումը և ակտիվությունը (կինիններ, հիստամին, լիզոսոմալ ֆերմենտներ և պրոստոգլանդիններ), իջեցնում է անոթների վազոդիլատացիան և բարձրացված թափանցելիությունը, արգելակում է բջիջների արտագաղթը դեպի բորբոքման օջախ, ինչը կանխում է այտուցի առաջացումը: Արգելակում է գերզգայունության III և IV տիպի ռեակցիաները, պաշարում է «հակածին-հակամարմին» կոմպլեքսի էֆեկտը, որոնք խտանում են արյունատար անոթների պատերի վրա, ինչպես նաև արգելակում է լիմֆոկինների, թիրախային բջիջների և մակրոֆագերի ազդեցությունը: Բացի այդ, կանխում է սենսիբիլիզացվածT-լիմֆոցիտների և մակրոֆագերի մուտքը թիրախային բջիջներ:

    Ֆարմակոկինետիկա

    Տեղային օգտագործման դեպքում, հատկապես ծածկող վիրակապերի օգտագործման, բորբոքման կամ մաշկի ախտահարման դեպքում, հնարավոր է դեղի ներծծումը՝ գլյուկոկորտիկոիդներին բնորոշ համակարգային կողմնակի ռեակցիաների առաջացմամբ : Միայն դեղի աննշան քանակությունն է հայտնաբերվում էպիդերմիսի ստորին շերտերում և անցնում շրջանառու արյան մեջ:

    Ի համեմատ հիդրոկորտիզոնի, օժտված է պլազմայի սպիտակուցների հետ կապվելու ավելի քիչ ընդունակությամբ, բայց՝ կիսադուրսբերման ավելի մեծ պարբերությամբ (Т1/2):

    Հիմնականում նյութափոխանակվում է լյարդում: Արտազատվում է մեզի հետ:

    Ցուցումները

    Դերմատոզներ (մաշկախտներ), այդ թվում պսորիազ, էկզեմա, որոնց դեպքում արդյունավետ է տեղային օտագործման գլյուկոկորտիկոստերոիդներով բուժումը:

    Դեղաչափերն ու կիրառման եղանակները

    Դեղը նախատեսված է արտաքին օգտագործման համար:

    Նրբաքսուքի ոչ մեծ քանակությունը նրբորեն, հավասար շերտով տարածել մաշկի մակերեսին: Կիրառել օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Որոշ հիվանդների մոտ պահպանողական արդյունքի կարող են հասնել օգտագործելով փոքր հաճախականությամբ:

    2 շաբաթվա ընթացքում Կլոբետազոլի արդյունավետության բացակայության դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ՝ ախտորոշման ճշգրտման համար:

    Դեմքի ախտահարումներ ունեցող հիվանդների կողմից Կլոբետազոլի կիրառման դեպքում բուժման տևողությունը պետք է չգերազանցի 5 օրը:

    Կողմնակի ազդեցություններ
    Տեղային ռեակցիաներ. այրոցի զգացում, քոր, գրգռվածություն, ֆոլիկուլիտ, հիպերտրիխոզ, կորյակացան, հիպոպիգմենտացիա (մաշկիգունազրկում), պերիօրալ դերմատիտ, ալերգիկ շփումային դերմատիտ, մաշկի թրմում, երկրորդային վարակներ, մաշկի ապաճում, զոլավորում, քրտնարտադրություն, մաշկի ճաքում:

    Երկարատև և ինտենսիվ բուժման դեպքում հնարավո է մաշկի ատրոֆիկ փոփոխությունների առաջացում՝ զոլավորում, մաշկի բարակացում, մակերեսային արյունատար անոթների լայնացում, գունակավորման խանգարում, հիպերտրիխոզ:

    Բարձր դեղաչափերի երկարատև կիրառման դեպքում հնարավոր է հիպերկորտիցիզմի ախտանիշների առաջացում, հատկապես՝ երեխաների մոտ: Կլոբետազոլի երկարատև, առանց ընդհատումների կիրառման և ծածկող վիրակապերի օգտագործման դեպքում հնարավոր է մակուղեղի և մակերիկամների կեղևի ֆունկցիայի ընկճում:

    Դա կարող է դիտվել 2 գ դեղի ընդունման դեպքում (օրական 1 մգ կլոբետազոլի պրոպիոնատ):

    Գերդեղաչափավորում
    Ախտանիշները. բարձր դեղաչափերով գլյուկոկորտիկոիդների երկարատև օգտագործման դեպքում հնարավոր է հիպերկորտիցիզմի ախտանիշների զարգացում:

    Բուժումը. անցկացնում են ախտանշանային բուժում: Անհրաժեշտության դեպքում կատարվումէ էլեկտրոլիտային դիսբալանսի շտկում: Քրոնիկական գերդեղաչափավորման դեպքում խորհուրդ է տրվում դեղի աստիճանաբար ընդհատում: Հնարավոր է ներքին ընդունման նատրիումի բիկարբոնատի նշանակում՝ մեզի հիմնայնացման համար և միզարձակման խթանում:

    Հակացուցումներ
  • Դեղի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն,
  • Մանկական տարիք՝ մինչև 17 տարեկան,
  • Ծածկող վիրակապերի օգտագործում,
  • Մաշկի տուբերկուլոզ,
  • Մաշկի սնկային ախտահարումներ:
  • Հատուկ ցուցումներ
    Կլոբետազոլը նախատեսված չէ ակնաբուժությունում օգտագործման համար:

    Կլոբետազոլը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:

    Անհրաժեշտ է խուսափել դեղի եւ աչքի շփումից: Աչքերի մեջ դեղի պատահական ընկնելու դեպքում պետք է անմիջապես լվանալ ջրով:

    Կլոբետազոլի կիրառման հետևանքով գրգռվածության կամ սենսիբիլիզացիայի (զգայունացման) առաջացման դեպքում բուժումը պետք է ընդհատել:

    Համակարգային գլյուկոկորտիկոստերոիդների օգտագործման ժամանակ հանդիպող ցանկացած կողմնակի ազդեցություն, ներառյալ մակերիկամների կեղևի ֆունկցիայի ընկճում, կարող է դիտվել նաև կորտիկոստերոիդների արտաքին օգտագործման դեպքում:

    Արտաքին օգտագործման դեպքում Կլոբետազոլի համակարգային ներծծումը բարձր կլինի, եթե բուժումը կատարվի մարմնի մեծ մակերեսների վրա կամ օգտագործվի ծածկող վիրակապեր:

    Անհրաժեշտ է խուսափել ախտահարված մաշկի կամ բաց վերքի վրա դեղի տարածումից :

    Երկարատև բուժման անցկացման դեպքում դեղի կիրառումը պետք է ընդհատել աստիճանաբար:

    Վարակների առկայության դեպքում պետք է նշանակվի համապատասխան բուժում:

    Անհրաժեշտ է զգուշությամբ նշանակել Կլոբետազոլ ծայրամասային արյան շրջանառության խանգարման և շաքարային դիաբետի դեպքում:

    Օգտագործումը մանկաբուժությունում.դեղի կիրառումը հակացուցված էմինչև 17 տարեկան երեխաներին, քանի որ հնարավոր է կլոբետազոլի հետ կապված համակարգային կողմնակի ազդեցությունների առաջացում:

    Հղիություն և կաթնարտադրության շրջան. հղիության շրջանում Կլոբետազոլ կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ մոր համար սպասվելիք օգուտը գերազանցում է պտղին սպառնացող վտանգին:
    Կաթնարտադրության շրջանում Կլոբետազոլի կիրառման դեպքում անհրաժեշտ է դադարեցնել կրծքի կաթով կերակրումը:

    Դեղորայքային փոխազդեցություններ

    Կլոբետազոլ դեղի համար դեղորայքային փոխազդեցություններ նկարագրված չեն:

    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված տեղում` 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
    Պիտանելիության ժամկետ
    3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    0.05 % քսուք արտաքին օգտագործման համար՝լցված 15 գ տարողությամբ ալյումինեպարկուճում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ: