Դեղաձևը
2% հեշտոցային նրբաքսուք:
Բաղադրությունը
Հեշտոցային նրբաքսուքի յուրաքանչյուր գրամը պարունակում է. Ակտիվ բաղադրանյութ` 20 մգ կլոտրիմազոլ: Օժանդակ բաղադրանյութեր` ցետեարեթ-12, ցետեարեթ-20, հեղուկ պարաֆին, ցետոստեարիլային ալկոհոլ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, պրոպիլենգլիկոլ (8%), դիմեթիկոն:
Քիմիական անունն ու CAS համարը
1-(α-2-քլորտրիտիլ)իմիդազոլ; 23593-75-1:
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Հակասնկային միջոց: ԱԲՔ կոդը՝ A01AB18; D01AC01; G01AF02:
Դեղաբանական ազդեցությունը
Կլոտրիմազոլը արտաքին օգտագործման հակասնկային դեղ է, որը որպես ազդող նյութ պարունակում է իմիդազոլի ածանցյալ հանդիսացող կլոտրիմազոլ: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է սնկերի բջջաթաղանթի կառուցման համար անհրաժեշտ էրգոստերոլի սինթեզի ընկճումով, որը բերում է նրա թափանցելիության խանգարմանը և բջջի հետագա քայքայմանը: Առաջացնում է նաև ֆոսֆոլիպիդային թաղանթի թափանցելիության բարձրացում, ցիտոպլազմաների վակուոլիզացիա, ռիբոսոմների թվի նվազեցում: Օժտված է հակաբակտերիային տրիխոմոնացիդային ազդեցությամբ: Կլոտրիմազոլը ակտիվ է սնկերի նկատմամբ՝ Epidermophyton floccosum, Histoplasma capsulatum, Paracoccidioides brasiliensis, Trichophyton mentagrophytes և T. rubrum, Microsporum canis, Candida spp., Malassezia spp., Blastomyces dermatitidis, Coccidioides immitis, մի շարք շտամների՝ Cryptococcus neoformans, Aspergillus spp., Sporothrix schenckii նկատմամբ: Ակտիվ է նաև գրամդրական բակտերիաների նկատմամբ և ունի որոշակի հակապրոտոզոային ազդեցություն Leishmania spp.-ի նկատմամբ:
Ֆարմակոկինետիկա
Հեշտոցային նրբաքսուքի կիրառման դեպքում կլոտրիմազոլի ներհեշտոցային ներծծումը կազմում է մոտ 3-10%: Կլոտրիմազոլը մետաբոլիզմի է ենթարկվում լյարդում, առաջացնելով ոչ ակտիվ նյութեր, օրգանիզմից հեռանում է մեզի և կղանքի հետ: Համակարգային ներծծում հեշտոցի ինչպես նորմալ, այնպես էլ բորբոքված լորձաթաղանթի դեպքում հայտնաբերված չէ:
Ցուցումները
- Խմորասնկերի կողմից հարուցված հեշտոցային վարակներ, այդ թվում՝ կանդիդա սնկերի առաջացրած վուլվիտ և բալանիտ
- Կլոտրիմազոլի նկատմամբ զգայուն բակտերիաների կողմից հարուցված հեշտոցային գերվարակներ:
Դեղաչափերն ու կիրառման եղանակները
Հեշտոցային վարակների բուժման համար հեշտոցային նրբաքսուքը նշանակում են օրը մեկ անգամ (երեկոյան): Հեշտոցային նրբաքսուքը ներմուծում են հեշտոցի մեջ որքան հնարավոր է խորը: Բուժման տևողությունը կազմում է 7-14 օր: Անհրաժեշտության դեպքում բուժման կուրսը կարելի է կրկնել: Կանդիդա սնկերի առաջացրած վուլվիտի և բալանիտի դեպքում հեշտոցային նրբաքսուքը խորհուրդ է տրվում կիրառել օրը 2-3 անգամ 1-2 շաբաթվա ընթացքում:
Կողմնակի ազդեցություններ
Հեշտոցային նրբաքսուքի կիրառման դեպքում կարող են նկատվել այրոց, էրիթեմա, դեղի կիրառման տեղում գրգռվածություն, միզապարկի բորբոքում:
Հակացուցումներ
Դեղը հակացուցված է կլոտրիմազոլի և դեղի այլ բաղադրամասերի նկատմամբ գերզգայունության դեպքում, հղիության, դաշտանի ընթացքում: Հեշտոցային նրբաքսուքը հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին:
Հղիություն և կաթնարտադրության շրջան
Խորհուրդ չի տրվում դեղը կիրառել հղիության ընթացքում: Կրծքով կերակրելու ընթացքում դեղի կիրառման դեպքում անհրաժեշտ է պահպանել զգուշություն:
Գերդեղաչափավորում
Դեղի ցածր ներծծման պատճառով գերդեղաչափավորումը քիչ հավանական է:
Հատուկ ցուցումներ
Եթե դեղի կիրառումից 3 օր հետո վուլվովագինալ կանդիդոզի ախտանշանները չեն անհետանում, անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ, որովհետև կարող են լինել այլ, ավելի լուրջ հիվանդություններ: Եթե հեշտոցային նրբաքսուքի օգտագործումից դիտվում են որովայնային ցավեր, տենդ, ապա անհրաժեշտ է դադարեցնել բուժումը և դիմել բժշկին: Հեշտոցային նրբաքսուքի կիրառման դեպքում չպետք է օգտագործել հեշտոցային տամպոններ: Սնկային վարակների և տրիխոմոնոզի բուժման դեպքում խորհուրդ է տրվում միշտ վարակված զույգին բուժել միաժամանակ:
Դեղորայքային փոխազդեցություններ
Կլոտրիմազոլի հետ հակասնկային այլ դեղերի միաժամանակյա կիրառման դեպքում նվազում է վերջիններիս հակասնկային ազդեցությունը: Պարա-հիդրօքսիբենզոյաթթվի պրոպիլ էսթերի մեծ քանակները ուժեղացնում են Կլոտրիմազոլի հակասնկային ազդեցությունը: Դեքսամեթազոնը մեծ դեղաչափերի դեպքում ընկճում է Կլոտրիմազոլի հակասնկային ազդեցությունը:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված տեղում` 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
Պիտանելիության ժամկետ
3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
2% հեշտոցային նրբաքսուք, 50-ական գրամ ալյումինե պարկուճներում, ներդիր-թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփի մեջ: