icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Կոլխիցին, 1 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՆյութափոխանակության եվ էներգափոխանակության խանգարումների բուժման համար կիրառվող դեղեր

    ATC ենթախումբՄիզաթթվի փոխանակության վրա ազդող դեղեր. Հակահոդատապային դեղեր

    Դեղի առևտրային անվանումըԿոլխիցին

    Դեղի միջազգային անվանումըԿոլխիցին (Colchicine)

    Ընդհանուր բնութագիրը
    Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

    Կլոր, վարդագույն, սպիտակ կամ մուգ վարդագույն գույնի կետերով, մեկ կողմից ակոսիկով դեղահատեր:

    Բաղադրությունը

    Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 1 մգ կոլխիցին:
    Օժանդակ բաղադրանյութեր` շաքար, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ, կարմիր ներկանյութ Е-129, միկրոբյուրեղային ցելյուլոզ:

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Հակահոդատապային դեղ, ԱԲՔ կոդը` M04AC01.

    Դեղաբանական ազդեցությունը

    Կիրառվում է հոդատապի սուր նոպաների դեպքում ցավերի թուլացման համար, ինչպես նաև նրա նոպաների կրկնումը կանխարգելելու նպատակով, հատկապես ալոպուրինոլով և հիպոուրիկեմիկ դեղամիջոցներով բուժման սկզբնական ամիսների ընթացքում:

    Կոլխիցինն ունի բարձր արդյունավետություն հոդատապի սուր նոպաների կասեցման համար: Այն ճնշում է գրանուլոցիտների և այլ շարժուն բջիջների միտոզի ակտիվությունը` նրանց միկրոտուբուլյար սպիտակուցի հետ փոխազդեցության հաշվին: Ճնշում է գրանուլոցիտների տեղափոխումը բորբոքային օջախ: Ընկճում է գլիկոպրոտեինի, կաթնաթթվի և այլ ֆերմենտների արտադրությունը, որոնք առաջանում են գրանուլոցիտների կողմից միզաթթվի բյուրեղների ֆագոցիտոզի արդյունքում և նպաստում են բորբոքային պրոցեսի զարգացմանը: Կոլխիցինը դանդաղեցնում է հյուսվածքներում միզաթթվի աղերի կուտակումը: Այդ ամենն արտահայտվում է հակաբորբոքային ազդեցությամբ: Վերջինս զարգանում է համեմատաբար արագ, և հոդատապի նոպան կասեցվում է մի քանի ժամվա ընթացքում:

    Այն կանխարգելում է ընտանեկան միջերկրածովյան տենդով հիվանդների մոտ նոպաների զարգացումը (նվազում է դոֆամին-բետա- հիդրօքսիլազի քանակը):

    Ֆարմակոկինետիկա

    Ներքին ընդունման դեպքում Կոլխիցինը լավ է ներծծվում աղեստամոքսային համակարգից: Այն ենթարկվում է աղելյարդային վերաշրջանառության: Գործնականորեն չի կապվում պլազմայի սպիտակուցների հետ և չի պահվում համակարգային արյունահոսքում: Բարձր խտությունների դեպքում այն կուտակվում է երիկամներում, լյարդում և փայծախում: Հիմնականում ձևափոխվում է լյարդում: Արտազատվում է մեզի և կղանքի միջոցով:

    Ցուցումներ
  • Հոդատապի սուր նոպաներ,
  • Սուր նոպաների ռեցիդիվների կանխարգելում, հատկապես հիպոուրիկեմիկ միջոցների ընդունումը սկսելուց հետո` սկզբնական 2 տարվա ընթացքում,
  • Պարբերական հիվանդություն (ընտանեկան միջերկրածովյան տենդ):
  • Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

    Հոդատապի սուր նոպայի դեպքում սկզբում ընդունում են 2 դեղահատ (1մգ կոլխիցին), այնուհետև` 1 դեղահատ (0,5մգ կոլխիցին) պարբերաբար` յուրաքանչյուր 2-3 ժամում մեկական, մինչև ցավի թուլացումը: Ընդանուր դեղաչափը մեկ օրվա ընթացքում չպետք է գերազանցի 12 դեղահատը (6մգ կոլխիցին): Սուր նոպայի կրկնակի բուժումը պետք է կրկնվի ոչ շուտ, քան 3 օր անց:

    Հոդատապի սուր նոպաների կանխարգելման համար ուրիկոզուրիկ դեղամիջոցներով բուժման սկզբնական ամիսների ընթացքում Կոլխիցինն ընդունում են 1 դեղահատ (0,5մգ կոլխիցին) օրական 2-3 անգամ, որպես կանոն, 3 ամսվա ընթացքում:

    Պարբերական հիվանդության դեպքում երեկոյան ընդունում են 1-4 դեղահատ (0,5-2,0մգ կոլխիցին):

    Դեղահատերն ընդունում են ամբողջապես, առանց ծամելու, բավարար քանակությամբ հեղուկի հետ:

    Երեխաներին
    – Կոլխիցինի ընդունումը երեխաներին խորհուրդ չի տրվում, քանի որ ընդունման արդյունավետությունը և անվտանգությունը տվյալ տարիքային խմբում ուսումնասիրված չէ:

    Կողմնակի ազդեցություններ
    Մարսողական համակարգի կողմից` փորլուծություն, սրտխառնոց, փսխում, ցավեր որովայնի շրջանում (հատկապես ստամոքսի կամ աղիների խոցային հիվանդությամբ տառապող անձանց մոտ), լյարդային անբավարարություն:

    ԿՆՀ-ի կողմից `ծայրամասային նյարդաբորբ:

    Արյունաստեղծ համակարգի կողմից` ապլաստիկ սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա:

    Գերզգայունության ռեակցիաներ` ցան:

    Այլ ազդեցություններ` մկանային թուլություն, մաշկաբորբ, մազաթափություն:

    Հակացուցումները
  • Լյարդային սուր անբավարարություն,
  • Երիկամների սուր անբավարարություն,
  • Վտանգավոր աղեստամոքսային հիվանդություններ,
  • Սրտանոթային հիվանդություններ,
  • Հղիություն, կրծքով կերակրում,
  • Գերզգայունություն դեղի նկատմամբ,
  • Հեմոդիալիզում գտնվող հիվանդներ:
  • Հատուկ ցուցումներ
    Զգուշորեն է պետք նշանակել այն հիվանդներին, որոնք ունեն սրտի ֆունկցիայի, աղեստամոքսային համակարգի, լյարդի և երիկամների խանգարումներ: Երկարատև օգտագործման դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ծայրամասային արյան վիճակը: Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել տարեց և հյուծված հիվանդներին դեղի նշանակման ժամանակ, քանի որ կոլխիցինի կուտակման հետևանքով մեծանում է թունավոր ազդեցության առաջացման վտանգը:

    Աղեստամոքսային համակարգի կողմից արտահայտված կողմնակի ազդեցությունների առաջացման դեպքում հարկավոր է փոքրացնել դեղաչափը կամ դադարեցնել դեղի կիրառումը:

    Բուժումն անհրաժեշտ է անցկացնել մանրամասն կլինիկական և արյունաբանական հսկողության պայմաններում, պարբերաբար ստուգելով կղանքում թաքնված արյան առկայությունը:

    Հնարավոր են մեզում հեմոգլոբինի և էրիթրոցիտների կեղծ դրական ռեակցիաներ:

    Ազդեցությունը ավտոմեքենա վարելու ունակության և մեխանիզմների կառվարման վրա
    – Ուսումնասիրված չէ:

    Գերդեղաչափավորումը
    Ախտանշանները. թունավոր դեղաչափ ընդունելուց հետո մոտավորապես 2-12 ժամվա ընթացքում նկատվում է բերանի խոռոչի և կոկորդի այրոց, փսխման ցանկություն և կլլման դժվարություն, սրտխառնոց, ծարավի զգացում և փսխում, որից հետո` դեֆեկացիայի և միզարտադրության ցանկություն, տենեզմ, խիթեր:

    Ջրալորձային կամ/և արյունոտ փորլուծություն, որը կարող է աստիճանաբար առաջացնել էլեկտրոլիտների և հեղուկի կորուստ, ինչի արդյունքում կարող են զարգանալ հիպոկալիեմիա, հիպոնատրիեմիա և նյութափոխանակային ացիդոզ: Թունայնության հետագա զարգացման դեպքում նկատվում է գունատություն, ջերմաստիճանի անկում, լորձաթաղանթի և մաշկի կապտություն, շնչահեղձություն: Հնարավոր է հաճախասրտություն և զարկերակային ճնշման անկում մինչև կոլապս:

    Նյարդային խախտումները արտահայտվում են ԿՆՀ թունավոր ախտահարման ախտանիշների ձևով:

    Սրտանոթային անբավարարության և շնչառության կաթվածի հետևանքով հնարավոր է մահ առաջին երեք օրվա ընթացքում:

    Թունավորումից 10 օր հետո կարող է նկատվել մազաթափություն, լեյկոցիտոզ, ատամների բորբոքում:

    Որոշ դեպքերում նկատվում են երիկամների, թոքերի և լյարդի գործունեության խանգարումներ: Նկատվել են կուրության առաջացման հազվադեպ դեպքեր:

    Բուժումն ախտանշանային է. շնչառական և սրտանոթային համակարգերի աշխատանքի հսկում, պլազմափոխարինիչների կամ իզոտոնիկ լուծույթների ներմուծում:

    Դեղորայքային փոխազդեցություններ
  • Կոլխիցինն ալկոհոլային խմիչքների հետ բարձրացնում է աղեստամոքսային թունավորման ռիսկը, հատկապես այն անձանց մոտ, որոնք տառապում են ալկոհոլիզմով: Ալկոհոլը նույնպես ավելացնում է միզաթթվի խտությունն արյան մեջ և կարող է նվազեցնել կանխարգելիչ բուժման արդյունավետությունը:
  • Կոլխիցինը ֆենիլբուտազոնի հետ միաժամանակ կիրառման դեպքում կարող է բարձրացնել լեյկոպենիայի, թրոմբոցիտոպենիայի զարգացման կամ ողնուղեղի ընկճման ռիսկը:
  • Կոլխիցինը ոչստերոիդային հակաբորբոքային միջոցների հետ միաժամանակ կիրառման դեպքում կարող է բարձրացնել աղեստամոքսային արյունահոսությունների զարգացման ռիսկը:
  • Հակաուռուցքային միջոցները կարող են բարձրացնել միզաթթվի խտությունը շիճուկում և նվազեցնել կանխարգելիչ բուժման արդյունավետությունը:
  • Կոլխիցինի լեյկոպենիկ և թրոմբոցիտոպենիկ ազդեցությունը կարող է ուժեղանալ արագ գերզգայունություն առաջացնող դեղերի հետ միաժամանակ կիրառման դեպքում:
  • Կոլխիցինը կարող է բարձրացնել հիվանդի զգայունությունը ԿՆՀ-ի դեպրեսանտների նկատմամբ:
  • Կոլխիցինը կարող է ուժեղացնել սիմպաթոմիմետիկ միջոցների ազդեցությունը:
  • Երիկամների և լյարդի ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ Կոլխիցինի և գլիկոպրոտեինի P արգելակիչների (ցիկլոսպորին, վերապամիլ, խինիդին), ինչպես նաև ցիտոքրոմ P4503A4 ուժեղ արգելակիչների հետ, այնպիսիք, ինչպիսիք են ռիտոնավիրը, ատազանավիրը, ինդինավիրը, կլարիտրոմիցինը, թելիտրոմիցինը, ինտրակոնազոլը և կետոկոնազոլը, միաժամանակյա ընդունումը բերում է նեֆրոտոքսիկ և հեպատոտոքսիկ , երբեմն, նաև միտոտոքսիկ ազդեցության:
  • Կոլխիցինի երկարատև օգտագործումը, ինչպես նաև բարձր դեղաչափերը կարող են խանգարել վիտամին В12 ներծծքումը:
  • Պիտանելիության ժամկետը
    3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    96 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (4 բլիստեր 24-ական դեղահատ պարունակող):
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում, 15-250C ջերմաստիճանում: