icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Դենթա Անտիսեպտիկ, 0.2 % դոնդող

    ԴեղաձեվըՓափուկ

    ATC խումբՍտոմատոլոգիա

    ATC ենթախումբՀակամանրէային ազդեցությամբ դեղեր բերանի խոռոչում տեղային օգտագործման համար

    Դեղի առևտրային անվանումըԴենթա Անտիսեպտիկ

    Բաղադրությունը

    Յուրաքանչյուր գրամը պարունակում է.
    ակտիվ նյութ` 10,0 մգ քլորհեքսիդինի գլյուկոնատ (քլորհեքսիդինի գլյուկոնատի 20% լուծույթի ձևով):

    Դեղաբանական ազդեցությունը

    Ցուցաբերում է հակամիկրոբային և հակասնկային ազդեցություն:

    Ցուցումներ

    Գինգիվիտների բուժում (լնդերի կարմրությամբ և այտուցվածությամբ ուղեկցվող), աֆտեր, բերանի խոռոչի վարակային հիվանդություններ, ատամների զգայունության նվազեցում, հետվիրահատական շրջան:

    Կիրառման եղանակը

    Դոնդողի փոքր քանակը բաշխել մատի ծայրին կամ ատամի խոզանակի վրա: Հավասարաչափ բաշխել ատամների վրա և ներմերսել 2-3 րոպեների ընթացքում: Ողողել ջրով:

    Կողմնակի ազդեցությունները

    Հազվադեպ՝ ալերգիկ ռեակցիաներ:

    Հակացուցումները

    Քլորհեքսիդինի դիգլյուկոնատի նկատմամբ գերզգայունություն:

    Հատուկ ցուցումներ

    Անհրաժեշտ է խուսափել ստամոքսաղիքային համակարգ լուծույթի ընկնելուց:

    Հղիություն և կաթնարտադրության շրջան

    Հղիության ժամանակ նշանակում են զգուշությամբ այն դեպքերում, երբ մոր վրա սպասվելիք բարենպաստ ազդեցությունը գերակշռում է պտղի վրա հնարավոր վնասակար ազդեցությունը: Հայտնի չէ, թե արդյոք քլորհեքսիդինի դիգլյուկոնատը արտազատվում է կաթի հետ, այդ պատճառով կաթնարտադրության շրջանում ԴԵՆՏԱ ԱՆՏԻՍԵՊՏԻԿ նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը:

    Թողարկման ձևը

    Դենթա Անտիսեպտիկ, 0.2%, դոնդող ատամների համար, 25 գ և 50 գ պարկուճներում:

    Պահման պայմանները

    Պահել սենյակային ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի տեղում: