icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Դենթա Սենսիթիվ, 5 % դոնդող

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՍտոմատոլոգիա

ATC ենթախումբԴեղեր ատամների գերզգայունությունը բուժելու համար

Դեղի առևտրային անվանումըԴենթա Սենսիթիվ

Բաղադրությունը

Յուրաքանչյուր գրամը պարունակում է 50 մգ կալիումի նիտրատ:

Ցուցումներ

Դենթա Սենսիթիվ դոնդողի բաղադրության մեջ մտնող կալիումի նիտրատը նվազեցնում է գինգիվիտների, աֆտերի դեպքում և ատամնաբուժական միջամտություններից հետո առաջացող ատամների զգայունությունը:

Կիրառման եղանակը

Մատի ծայրով դոնդողի փոքր քանակը հավասարաչափ բաշխել ատամների վրա և ներմերսել 1 րոպեի ընթացքում, օրը 2 անգամ:
Կանոնավոր կիրառման դեպքում ազդեցությունը ի հայտ է գալիս 2 շաբաթվա ընթացքում:

Հատուկ ցուցումներ

Անհրաժեշտ է խուսափել ստամոքսաղիքային համակարգ դոնդողի ընկնելուց: 4 շաբաթվա ընթացքում Դենթա սենսիթիվ դոնդողի կանոնավոր կիրառման դեպքում ազդեցության բացակայության պարագայում պետք է խորհրդակցել բժշկի հետ` ախտորոշման ճշգրտման նպատակով:
Դենթա Սենսիթիվը հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին:

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված տեղում` 250С -ից ոչ բարձր ջերմաստիճանում: